четверг, 10 января 2013 г.

Անդրանիկ Օզանյան

Հետազոտական աշխատանք
1.      Նախաբան. հայդուկային շարժում
2.      Նպատակ
3.      Կենսագրության
4.      Սեփական կարծիք
5.      Վերջաբան
6.      Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ

Նախաբան

Հայդուկային շարժումը

Արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի մեջ մեծ տարածում գտավ հայդուկային կամ ֆիդայական շարժումը: Հայդուկ հունգարերեն բառ է, նշանակում է պարտիզան, ֆիդայի արաբերեն բառ է, նշանակում է անձնազոհ: Հայդուկային շարժումն Արևմտյան Հայաստանում սկսվեց 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից, այն իր սուր ծայրով ուղղված էր բոլոր տեսակի ճնշողների և բռնակալների դեմ: Մեծ մասամբ իբրև ճնշող և բռնակալ հանդես էին գալիս քուրդ ռազմական ավագանին՝ ցեղապետերը և թուրք պաշտոնեությունը: Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաև հայ մատնիչների դեմ: Չհանդուրժելով լլկանքները՝ հայ գյուղացին մի որևէ քուրդ աղա կամ թուրք ոստիկան սպանելուց հետո թողնում էր տուն, տեղ, ընտանիք և բարձրանում լեռները: Երբեմն՝ մենակ, երբեմն՝ խմբով, կապ պահպանելով շրջակա հայկական գյուղերի հետ, հայդուկներն ապաստանում էին լեռներում: Նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա: Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով, այնտեղ տիրում էր երկաթյա կարգապահություն: Առաջին հայդուկներից էր 1869թ. ծնված Արաբոն (Առաքել Մխիթարյան), որը, չհանդուրժելով քուրդ ցեղապետերի վայրագությունները, որոշեց նրանց պատասխանել «ակն ընդ ական»: Նա հանդուգն էր, արի, վեհանձն, պաշտպանում էր հասարակ գյուղացուն՝ անկախ ազգությունից: Կողոպտում էր հարուստների ունեցվածքը, բաժանում անխտիր բոլոր գյուղացիներին: Կովկասից զենք տեղափոխելու ժամանակ Արաբոյի 16-հոգանոց խումբը շրջապատվեց թշնամու կողմից, և բոլորն էր զոհվեցին:

Ֆիդայական շարժումները վերելք ապրեցին, երբ նրանց գործունեությունն սկսեցին ղեկավարել ազգային կուսակցությունները:
Հայդուկային շարժման ականավոր դեմքերից էր Արմենակ Ղազարյանը (Հրայր, Դժոխք, Ուրվական), Սերոբ Վարդանյանը (Աղբյուր Սերոբ), Գևորգ Չավուշ, Անդրանիկ Օզանյան: Հայդուկային խմբերի մեջ նշանավոր դեր էին կատարում բազմաթիվ քաջակորով այլ հայորդիներ:
Հայդուկային շարժումը հայ ազգային-ազատագրական շարժման փառավոր էջերից է: Այն նպաստեց ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ինքնապաշտպանությանը: Բազմաթիվ հայ խիզախ վրիժառուներ իրենց սխրանքներով անմահացան ժողովրդի սրտում, ապացուցելով, որ ավելի լավ է զոհվել պատվով իբրև մարդ, քան քարշ տալ խղճուկ, ստրկական գոյություն:
Նպատակ
Նպատակն է ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ Անդրանիկ Օզանյանի մասին: Այս նյութը կազմելելիս հետաքրքիր փաստեր և տեղեկություններ իմացա ոչ միայն Անդրանիկի, այլ նաև հայդուկների և նրանց կատարծ անձնանվեր գործունեության մասին:
Կենսագրության
Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին, Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար բերդաքաղաքում, արհեստավորի ընտանիքում: 1892 թ-ին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել է 1917 թ-ին: 1882 թվականին ավարտում է տեղի Մուշեղյան վարժարանը: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար: Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Այնուհետև նա մտնում է այն ժամանակ կազմակերպած հայդուկային  խմբերի մեջ, որոնք անհավասար, բայց հերոսական պայքար էին մղում Օսմանյան Թուրքիայի հայաջինջ պլանների իրականացման դեմ, իրենց ազգային գոյության պաշտպանության համար: Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թ.-ին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը: Որպես հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Անդրանիկը շրջագայում է Թուրքիայում, լինում Կոստանդնուպոլիսում և անցնում Ռուսաստան: Այդ վայրերում նա ուսումնասիրում է իր հայրենակիցների վիճակը, ծանոթանում ազատագրական շարժումների գաղափարին:                                                           Արևմտյան Հայաստանի բազպաթիվ շրջաններում (Մուշում, Վանում Սասունում), Բուլղարիայում, Կովկասյան ռազմաճակատում և այլուր Անդրանիկը մասնակցել ու ղեկավարել է մոտ 150 ճակատամարտ:

1907 թվականին Անդրանիկը անցնում է Բուլղարիա, նպատակ ունենալով թուրքական բռնակալության դեմ մղվող Հայ ազատագրական պայքարին միացնել բուլղար ժողովրդի՝ նույն թշնամու դեմ մղվող պայքարին: Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»` ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ: Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցով Անդրանիկը զբաղվում է Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Իրանում, Եգիպտոսում, Շվեյցարիայում, խոշոր աշխատանք է ծավալում զենք ու զինամթերք ձեռք բերելու համար:
1912-1913 թթ. բալկանյան ժողովուդների պատերազմի ժամանակ Անդրանիկը իր հայկական վաշտով բուլղարական բանակի կազմում հաղթում է թուրքական զորամասերին և գերի վերցնում Յավեր փաշային : 1913թ. հունվարի սկզբին հայկական վաշտը բուլղարական զորքերի կազմում մտնում է Մարմարա ծովի եվրոպական ափ՝ Ռոդոսթո քաղաք: 1915-1918թթ. Անդրանիկը մասնակցում է Առաջին Համաշխարհային պատերազմին, կռվելով կովկասյան ռազմաճակատում: Անդրանիկը պարգևատրվում է Գևորգյան բազմաթիվ շքանշաններով: Գեներալ- մայորի զիվորական կոչում  ստացած Անդրանիկ Օզանյանը մեկնում է Էրզրում՝ հայկական զորամասերի ուժերով Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար: Դա այն շրջանն էր, երբ Հայաստանում իշխանության գլուխ անցան դաշնակները, 1918թ. հունիսի 4-ին Բաթումում Թուրքիայի հետ կնքած պայմանագրի համաձայն, պատրաստվում էին ցրել հայկական ջոկատները և մասնավորապես Անդրանիկի ջոկատը: Նա հրաժարվում է կատարել Բաթումի պայմանագրի պահանջները և անցնում Նախիջևան: Անդրանիկը հակվում էր դեպի Խորհրդային Ռուսաստանը:
Կանխատեսելով Բաքվում խորհրդային զորքերի և Անդրանիկի զորամասերի միցման վտանգը, դեռևս 1918թ. հուիսին Էնվեր փաշան  խուճապահար հրամայում է թուրքական զորքերին. «Հանուն օսմանյան արդար կայսության ոտքի հանեցեք զենքի ընդունակ բոլոր իսլամներին՝ Կովկասում մեր կարգերը հաստատելու համար»:
1919թ. հալածվելով բազմաթիվ թշնամիներից, Անդրանիկը անցնում է արտասահման, այնտեղից շարունակելու իր պայքարը ազատ ու անկախ Հայաստանի համար: Անդրանիկը վախճանվեց հեռու Ամերիկայում, ուր նա հայտնվել էր տակավին 1919թ.: Մեռնելուց առաջ պատգամել է` իր աճյունը տեղափոխել հայրենիք ու հանձնել մայր հողին: Ժամանակի, բարդ քաղաքական հանգամանքների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել մեծ զորավարի վերջին ցանկությունը: Նրա դին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքից տեղափոխվեց Ֆրանսիա ու թաղվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը: Այսօր այդ գերեզմանատունը ուխտատեղի է համայն հայության համար, իսկ զորավարի պատգամը դեռ սպասում է իր իրականացմանը:
Հայ ժողովուրդը երգեր է հորինել Անդրանիկի մասին, նրա անունը դասել է Վարդան Մամիկոնյանի և Դավիթ Բեկի անունների շարքում, նրա կերպարի մեջ տեսնելով իր առասպելական հերոս Սասունցի Դավթի գծերը:
Սեփական կարծիք
Անդրանիկ Օզանյանը եղել է այն եզակի մարդկանցից մեկը, ովքեր հայրենիքի դժվարին պահին մեծ աջակցություն են ցուցաբերել: Նա իր կյանքը վտանգելով պայքարել է հանուն հայրենիքի: Չնայած թշնամու կողմից բազում հալածանքներ է կրել, սակայն այդ փաստը նրան ոչ մի կերպ չի ազդել իր վճռականության վրա: Շատ հայրենասեր երիտասարդների հետ միասին նա ստեղծել է հայդուկային շարժումը, որն ամեն կերպ փորձում էր օգնել հայ ժողովրդին: Չնայած բազում հալածանքներ կրելուց հետո նա հեռանում է Հայաստանից, սակայն այդ հանգամանքն էլ չի խանգարում նրան: Մենք պե´տք է հպարտ լինենք, որովհետև մեր ազգը բազում չարչարանքներից հետո մնացել է կանգուն: Պե´տք է հպարտ լինենք, որ ունեցել ենք Անդրանիկի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի նման ազգասեր հայրենակիցներ:
Վերջաբան
Որպես վերջաբան կարող եմ ասել, որ իմ կարծիքով հայդուկները եղել են հերոսներ: Նրանցից ոչ մեկին կյանքում չպետք է մոռանանք, որովհետև նրանք մեծ դեր են ունեցել մեր անկախության վրա: Յուրաքանչյուր ազգ էլ կցանկանար ունենալ նրանց նման ազգասեր հերոսներ:

Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
Գիրք «Անդրանիկ Օզանյան» Երևան 1989թ.
Ոսկեփորիկ հանրագիտարան Երևան 2000թ
hy.wikipedia.org/wiki/Անդրանիկ_Օզանյան  

Комментариев нет:

Отправить комментарий