Показаны сообщения с ярлыком Արվեստ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արվեստ. Показать все сообщения

пятница, 19 июня 2015 г.

Էդվարդ Մունկ

Ծնունդով նորվեգացի Էդվարդ Մունկը էքսպրեսիոնիստական հոսանքի ներկայացուցիչ է։ 20-րդ դարի վերջին նա մեծ դեր է խաղացել գերմանական էքսպրեսիոնիզմի կայացման գործում և արվեստի այն ուղղության մեջ, որի հետևորդն էր ինքը: Դա հաջողվել է մասնավորապես մտավոր ծանր վիճակի դրսևորումների շնորհիվ, որոնք արտացոլված են նրա շատ աշխատանքներում:  
Էդվարդ Մունկը ծնվել է Նորվեգիայում 1863թ և կյանքի սկզբնական տարիներն անցկացրել Օսլոյում։ Նա կապ էր պահպանում հայտնի նկարիչների և արվեստագետների հետ, ովքեր անկախ էին գործում (Յակոբ Մունկ, Պետեր Մունկ)։ Նրա ծնունդից մի քանի տարի անց՝ 1868թ, ապագա նկարչի մայրը մահանում է տուբերկուլյոզից, որից հետո նրան խնամում է հայրը։ Վերջինս մտավոր խնդիրներ ուներ, որն էլ իր ազդեցությունն է ունեցել Էդվարդի և ընտանիքի մյուս երեխաների կյանքում: Նրանք մեծացել են վախի մթնոլորտում: Դա է եղել պատճառը, որ Մունկի կտավները մռայլ գույներով են արված:
1885թ Մունկը մեկնում է Փարիզ և շատ տպավորվում արվեստագետներ Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Վան Գոգի ստեղծագործություններով: Փաստն այն է, որ Մունկի աշխատանքները նկարված են պոստիմպրեսիոնստական ոճով:
Նրա աշխատանքներից շատերում առկա են նաև սիմվոլիզմի տարրեր: Այս ոճով ստեղծվել են հիմնականում այն կտավները, որոնք վեր են հանում իր զգացմունքները, բացահայտում մարդու ներաշխարհը՝ ի հակադրություն արտաքին երևույթների:  
Մունկի ստեղծագործությունների մեծամասնությունն ավելի շատ զգացմունք են արտահայտում, քան արտաքին հայացքներ: Դրանք պարունակում են կյանքի և մահվան, սիրո և վախի արտահայտություններ, միայնակության պատկերներ, որոնք դիտորդը կարող է հեշտությամբ նկատել: Մուգ երանգները ցույց են տալիս արվեստի մռալ կողմը, իսկ ստվերները պատկերվել են կարծես ինչ-որ բան քողարկելու համար: 

пятница, 7 июня 2013 г.

Ժակ Լուի Դավիդ

Ֆրանսիական արվեստի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Ժակ Լուի Դավիդը(1748-1825թթ): Նա այն ժամանակների երկրի գեղարվեստական կյանքի կազմակերպիչն էր: Լինելով բուրժուական միջավայրի ծնունդ` նա գտնվում էր հեղափոխության ակտիվ մասնակիցների շարքում: Դավիդը երեք անգամ մրցանակաբաշխության ներկայացրեց իր նկարները և այնուհետև ստացել Իտալիա ուղևորվելու իրավունք: Նրա վաղ շրջանի նկարները ներշնչված են ակադեմիական դպրոցի ավանդույթներով: Որոշ ժամանակ անց նա հրաժարվում է դիցաբանական թեմաներից և դիմում հին հռոմեական պատմությանը: Նա իր ստեղծագործություններում նաև մեծ տեղ է հատկացնում դիմանկարներին: Նա իր ստեղծագործությունների միջոցով փորձում է մարդկանց մեջ սերմանել հանուն հայրենիքի գաղափարը: Դավիդի հերոսները խիզախ, անվեհեր ստորիկներ են: Նրանք անսասան են մահվան դեմ հանդիման:
Այս աննգամ էլ արագ զարգացող հեղափոխական իրադարձություններ: են ազդում Դավիդի վրա: Նա ընդլայնում է իր գործունեության ոլորտը: Այդ ժամանակ Լուին ստեղծում է հանրապետականների կոստյումների էսքիզներ: Այդ ժամանակ Դավիդը հրաժարվում է անտիկ դիցաբանության, պատմության, այլաբանության թեմաներից և դիմում է արդիականությանը:
Ստեղծագործությունը
<<Հորացիոսների երդումը>>(1784թ. Փարիզ, Լուվր) նկարն արտահայտում է հեղափոխական դասականությխն սկզբունքները: Այն բացահայտում է մարդկանց քաղաքացիական պարտքի և անձնական զգացմունքների միջև անհաշտ ու ողբերգական հակասությունները: Նկարի սյուժեն փոխ է առնված հռոմեական լեգենդից: Դավիդի հերոսները ազատ են հակասություններից և տատանումներից: Նրանց մղումները ենթարկված են կամքին և բանականությանը: Նրանք մարտի են դուրս գալիս հավատալով արդարության հաղթանակին: Երկրորդ պլանում լացող կանայք են: Այս տեսարանը լրացնում է առաջնորդող սկզբունքը` անձնական ամեն ինչ պետք է զոհաբերվի քաղաքացիական պարտքին:
<<Երդում գնդակախաղի դահլիճում>> նկարը բազմապատկեր կոմպոզիցիա է: Այն նվիրված է պատմական կարևորություն ներկայաւնող իրադարձությանը` 1789թ. հունիսի 20-ի` պատգամավորների ժողովին: Այդ ժողովը նոր սահմանադրության պահանջ է ներկայացնում, որն էլ կարծես խորհրդանշում է ազգի միասնության գաղափարը` ազատություն, հավասարություն, եղբայրություն:
<<Կանաչավաճառուհի>>(1795թ. Լիոնի թանգարան)դիմանկարի մեջ կնոջ խորաթափանց հայացքը, զսպվածությունը, գործողության, պայքարի պատրաստությունը նրան հաղորդում են ժողովրդի միջավայրի ծնունդ կնոջ տիպական հատկանիշներ:
Ճշմարտացի են նաև ուշ շրջանի դիմանկարները (<<Ծերունու դիմանկար>> Անտվերպենի թանգարան), որոնք նրան սեղծել են վտարանդիության մեջ` Բրյուսելում:Ծերացող Դավիդը այնտեղ բնակություն է հաստատում: Նրան այդպես էլ չեն կարողանում ներել Նապոլեոնին նվիրված լինելու և հատկապես այն պատճառով, որ հեղափոխության ժամանակներում նա Ռոբեսպիերի ընկեր-բարեկամն էր, քվեարկել էր Լյուդովիկոս XVI-ի մահապատժի օգտին:

Պոստիմպրեսիոնիզմ


Պոստիմպրեսիոնիզմը առաջացել է լատիներեն post բառից, որը նշանակում է իմպրեսիոնիզմհց հետո: Առաջացել է ֆրանսիայում XIX դարի վերջում և XX դարի սկզբին: Այն ժամանակ Զպոստիմպրեսիոնիզմը ֆրանսիական գեղանկարչության բոլոր ուղղությունների անվանումն էր: 1880-ականներիի կեսերից, երբ Իմպրեսիոնիզմը անկում էր ապրում նրա բոլոր ներկայացուցիչները փորձում էին գտնել ժամանակաշրջանին ավելի համահնչյուն ուղղություն: Պոստիմպրեսիոնիզմում տեղ են գտել այդ ժամանակաշրջանի արևմտաեվրոպական արվեստի ճգնաժամային գծերը: Պոստիմպրեսիոնիզմին հատուկ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխազդեցությունը: Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ պակվում են այդ ժամանակաշրջանում: Պոստիմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներից են Պ. Գոգենը, Վ. Վան Գոգը, Պ. Սեզանը և Ա. Թուլուզ-Լոտրեկը: Նրանք են սկզբնավորել XX դ. արվեստի պատմությունը:

Հայկական Սովետակաչ հանրագիտարան հատոր 9 Երևան 1983թ

Իմպրեսիոնիզմ



Իմպրեսիոնիզմը առաջացել է ֆրանսերեն impressionisme-տպավորություն բառից: Արվեստում ուղղություն է, որը առաջացել է XIX դարի վերջին և XX դարի սկզբին: Այն առաջացել է ֆրանսիական գեղանկարչության մեջ (1860-ական թթ. վերջին և 1870-ական թթ. սկզբին):
<<Իմպրեսիոնիզմը>> որպես տերմին սկսեց օգտագործվել Մոնեյի 1874թ. տեղի ունեցած ցուցահանդեսից հետո: Իմպրեսիոնիզմը պատկերում է հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլումը: Իմպրեսիոնիզմը ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին: Իմպրեսիոնիզմի մեջ նաև հակադրություններ կային: Իմպրեսիոնիզմում օգտագործվում է մաքուր գույների օպտիկական համադրում: Իմպրեսիոնիզմի գրականության մեջ արտահայտվում էին արվեստագետի անհատական տպավորությունները, զարգացումները, ապրումների մարմնավորումները: Այն լայն կիրառում ունեցավ նաև տարբեր երկրների գրականության մեջ: Հայ գրականության մեջ իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներից էին Գ. Զոհրաապը, Ս. Զորյանը, Ա. Բակունցը...
Նաև թատրոնի մեջ իմպրեսիոնիզմը մեծ դեր ունեցավ: Դրանք աչքի էին ընկնիում գործող անձանց և բեմական մթնոլորտի վառ, ցայտուն բնութագրումներով:
Իմպրեսիոնիզմի երաժշտական ճյուղը նույնպես ձևավորվել է Ֆրանսիայում (XIX դդ. 80-90 ական թթ.): Իմպրեսիոնիզմի երաժշտական ճյուղի սկզբնավորողը և խոշորագույն ներկայացուցիչներն էին Կ. Դեբյուսին, Մ. Ռավելը: Իսկ հայ իրականության մեջ` Ա. Խաչատրյանը, Ռ. Մելիքյանը, Գ. Եղիազարյանը:

Հայկական Սովետական հանրագիտարան հատոր 4 Երևան 1978թ.