воскресенье, 31 января 2016 г.

Մեջբերումներ Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»գրքից

Ե՞րբ ես հասկանալու, որ սիրել նշանակում է, ապրել սիրած էակի հույզերով ու կարիքներով։ Սիրում եմ ամբողջ հոգով, առանց կասկածների ու վերապրումների, սիրում եմ անշահախնդիր, առանց որևէ ակնկալիքի, հակառակ դեպքում դրա անունը գուցե եսասիրություն լինի։ 

Կարևորի մասին կարևոր է խոսել, բայց նախ կարևոր է լիարժեք կարևորել այն, ինչը դառնում է ամենակարևորը։

Հրաժեշտն անորոշ է, անհասկանալի. գնում ես, դառնում է անտանելի։ Հազար թելերով կապված ենք իրար, հազար մտքերով՝ ձուլված միմյանց։ Վերջի մասին մտածելն անգամ անողոքություն է։ Վերջ չկա, կա միայն սկիզբ ու ամեն անգամ՝ մի նոր բանի սկիզբ։

суббота, 30 января 2016 г.

Մեջբերումներ Հ. Մալոյի «Առանց ընտանիքի» գրքից

Հասկացի՛ր, տղաս, կյանքը ծանր պայքար է և միշտ չէ, որ վարվում ես այնպես, ինչպես ցանկանում ես։ ՎԻՏԱԼԻՍ

Ուշադիր եղիր տղաս, խելոք եղիր։ Բարեխղճորեն կատարիր քո պարտականությունները։ Կյանքում դա է հաջողության գրավականը։ ՎԻՏԱԼԻՍ

Աշխարհում միայն բարությամբ ապրել չես կարող։ Դա անհրաժեշտ է շրջապատիդ մարդկանց երջանիկ դարձնելու համար միայն։ ՎԻՏԱԼԻՍ

Ճակատագիրը երկար ժամանակով երես չի թեքում նրանցից, ովքեր քաջություն ունեն պայքարելու նրա դեմ։ ՎԻՏԱԼԻՍ