четверг, 10 января 2013 г.

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկ (ծննդյան թ. անհայտ– 1728), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ:

Պատմական ակնարկ

Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIIIդ. սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ : Սյունիքում հայ ազատագրական ուժերը, սակայն, անհրաժեշտ չափով համախմբված չէին, իսկ շրջակա պարսկամետ իշխանները հզոր էին: Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722–ին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ Այդ անհավասարակշռությունը հաղթահարելու, վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքից Վրաստան է մեկնում հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը:1722–ին Ղափանի ավագների անունից նա դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից (30 կտրիճներ) ուղարկել Կապան ՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722–ի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք:

среда, 9 января 2013 г.

Ո՞վ է սպանել Կեսարին


Մ. թ. ա. 44 թվականին Հուլիոս Կեսարը սպանվեց դանակի 23 հարվածով: Սպանողները հայտնի են, և նրանք ժամանակին ընդունել են իրենց հանցանքը: Սակայն այս գործում կան մի քանի տարօրինակ երևույթներ: Օրինակ սպանությունից առաջ եղել են 3 նախազգուշացումներ: Կեսարի գուշակը նրան զգուշացրել էր մի քանի սենատորների մտադրության մասին: Կինը սպանությունից առաջ վատ երազ էր տեսել և այդ մասին հայտնել էր Կեսարին: Եվ, ի վերջո, սպանության օրը Ֆորում գնալիս ինչ-որ մեկը նրա ձեռքն է խոթել նախազգուշացնող մի երկտող: Այդ երկտողը գտնվել է նրա ձեռքում, երբ հետազոտվել է նրա դիակը: Այսպիսով` ենթադրվում է, որ Կեսարը կարդացել է այն: Իսկ նրա արձագանքը այս ամենին… Կարծես դիտավորյալ հենց սպանության օրը նա ազատ արձակեց իր թիկնապահներին:

Բագրատունիներ


Բագրատունիները հայ նախարարական տոհմ է: Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին։ V դ վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ VII-VIII դդ Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ VII դ հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685-689): Այս շրջանում Բագրատունիները մեծ ազդեցություն են ունեցել Այրարատի Ոստան Հայոց գավառում, որին տիրել են IX դ կեսերին։ VIII դ. Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում, իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.): IX դ վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն: Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել IX դ սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։

Նվիրատվություն, կտակ, ժառանգություն


ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 595.
Նվիրատվության պայմանագրի ձևը
1. Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Հոդված 596.
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:
Հոդված 598.
Նվիրատվությունն արգելելը
Արգելվում է`
1) մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը.
2) պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին` նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը.
3) առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը.
4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր:

Սևանա լճի հիմնախնդիրը

Սևանն  աշխարհի  քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա, 3819 մետր):  Իր մեծությամբ Հայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝  ամենամեծ լիճն է: Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինում կոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: 1981թ.-ից ի վեր ավարտվեց և շահագործման հանձնվեց տարեկան 250 մլն մ3 հզորությամբ Արփա-Սևան ջրատարը:
Արփա-Սևանի ջրերի մատակարարման արդյունքում 1981-1990 թթ. լճի մակարդակն ավելացավ 0,9 մետրով: Սակայն 1990-ականների ջրի մակարդակը իջավ 1,5 մետրով: 2003թ. Սևանին «օգնեց» տարեկան 165 մլն մ3 հզորությամբ Որոտան-Արփա ջրուղին: Դրանից հետո նախատեսվում էր, որ լճի մակարդակը յուրաքանչյուր տարի պետք է ավելանա 12 սմ-ով: Սակայն 2001-ից ի վեր Սևանա լճի մակարդակն ավելացել է չնախատեսված չափով` 3,81մետրով, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը պետք է լիներ 2,7 մետր: