понедельник, 29 апреля 2013 г.

ՀՀ էներգետիկայի ապագան


Ամբողջ աշխարհում էներգիա ստանալու հիմնական աղբյուրներն են՝ ԱԷԿ-ը, ՋԷԿ-ը և ՀԷԿ-ը:
ԱԷԿ-ները լայն տարածում գտան 1960-ականներից: Չնայած ԱԷԿ-ները վնասում են շրջակա միջավայրը, այնուամենայնիվ աշխարհի շուրջ 60 երկրում կառուցվել է ԱԷԿ: Այդ երկրների կամում է գտնվում նաև ՀՀ-ն: Ասիական տարածաշրջանում միայն ՀՀ-ն ունի ԱԷԿ: ՀՀ-ում այն կառուցվել է 1970-ակնաններին: Այն կառուցվել է Մեծամորի շրջանում: 1988թ. Տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ԱԷԿ-ը փակվեց, սակայն 1993թ. նորից վերաբացվեց: Ներկայումս ԱԷԿ-ը մատակարարում է ՀՀ-ի էներգիայի շուրջ 8,5-9,5 մլդ կվտ/ժ էներգիա: Սակայն ամենավատն այն է, որ մեծ քանակությամբ էներգիա տալով հանդերձ այն շատ վտանգավոր է: Եթե որևէ ԱԷԿ վթարվի, ապա տվյալ վայրը մուտացիայի կենթարկվի և այդ վայրում երկար ժամանակ ապրել անհնար կլինի:
ՀՀ-ում գործում է երկու ՋԷԿ: Մեկը գտնվում է Երևանում, մյուսը՝ Հրազդանում: ՋԷԿ-երի աշխատանքային պրոցեսի օգտագործման ժամանակ մեծ քանակությամբ ջուր է գտագործվում: Երբ այդ ջուրը օգտագործում են, այն ենթարկվում է ջերմային աղտոտման: Ջուրը օգտագործելուց հետո այն վերադարձնում են նույն տեղը, որտեղից վերցվել էր: Սա էլ կարող է հանդիսանալ մի շարք խնդիրների (բուսական և կենդանական աշխարհի վերացում) առաջացման պատճառ:
ՀՀ-ում գործում է շուրջ 200 ՀԷԿ: Այս երեքից ամենաքիչը շրջակա միջավայրը աղտոտում են ՀԷԿ-երը: ՀԷԿ-երը կառուցվում են գետերի ափերին: ՀԷԿ-երի օտագործման համար անհրաժեշտ է Այն վայրերում, որտեղ կառուցվում են ՀԷԿ-եր անհրաժեշտ է, որ գետերի հոսքը միշտ լինի նույն վիճակում: Հոսքը կարգավորելու համար գետերի վրա կառուցվում են ջրամբարներ, որոնց հետևանքով էլ խախտվում է ջրային կենդանիների կյանքը: Ջրամբարների կառուցման հետևանքով ձկները չեն կարողանում ձվադրում կատարել: Շատ հաճախ ջրամբարներ կառուցելու հետևանքով բազմաթիվ ձկներ են սատկում:
Ամբողջ աշխարհում էներգիա են ստանում նաև արևից և քամուց: Սակայն այս երկուսն էլ շատ փոխ են պահանջում: ՀՀ-ում կա երկու քամուց էներգիա ստանալու սարք, որոնք տեղադրված են Սելիմի լեռնանցքում: Այս սարքերը շատ թանկ են, այդ պատտաճով էլ այդքան քիչ կա: Սակայն ՀՀ-ն կարող է ժամանակի ընթացքում ձեռք բերել ևս մի քանի սարք: Իմ կարծիքով արևից էներգիա ստանալու համար ՀՀ-ից կպահանջվի բավական երկար տարիներ:

Օգտագործված համացանցային ռեսուրսներ

http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6
http://emanuelagjoyan.blogspot.com/2013/03/blog-post_10.html

http://emanuelagjoyan.blogspot.com/2013/03/blog-post_18.html

Комментариев нет:

Отправить комментарий