вторник, 21 января 2014 г.

Ճարտարապետություն

XII դարի երկրորդ կեսից քաղաքաշինությունը և ճարտարապետությունը սկսում է զարգանալ: Սակայն այս զարգացումը երկար չշարունակվեց, այն ընդհատվեց մոնղոլների արշավանքով, սակայն Հայաստանի որոշ հատվածներում այն շարունակվում է նաև XIII դարի երկրորդ կեսին, նույնիսկ XIV դարում: Այս ոլորտում աչքի են ընկնում Զաքարե Ամիրսպասալարը, Իվանե Աթաբեկը և նրանց հաջորդները:
Դարաշրջանի ճարտարապետություն հիմնական հատկանիշները
Արվեստների ու  ճարտարապետության գործում Հայաստանը շարունակում էր զարգանալ: Այդ շրջանում հատկապես զարգանում էր Անին: Անին հարստացավ եկեղեցական և աշխարհիկ շենքերով: Այդ կառույցներից աչքի ընկան Տիգրան Հոնեցի, Կուսանաց վանքի, Լուսավորչի, Բախտաղեկի և այլ եկեղեցիներ, Պարոնի և Սարգսի պալատները:
XIII-XIV դարերում ավարտվում է միջնադարյան Հայաստանի նշանավոր վանքերի՝ Տաթևի, Սանահինի, Հաղբատի, Կեչառիսի, Հաղարծնի, Հառիճի, Օհանավանքի, Մակարավանքի և այլ վանքային խմբերի կազմավորումը: Այդ ժամանակ եկեղեցական կառույցներին տալիս են աշխարհիկ գաղափարախոսություն, որն էլ ավելի կենսառատ գծեր է հաղորդում շինություններին:

Եկեղեցական շենքերն իրենց չափերով մեծ չեն: Լայն տարածում է գտնում դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագիծը, նաև խաչաձև գմբեթավոր կառուցվածքը: Այս տիպը առաջացել է VI-VII դարերում, սակայն այս ժամանակահատվածում որոշ փոփոխությունների է ենթարկվել:
Եկեղեցական շենքերը հարստանում են նոր տիպի կառույցներով, ինչպիսիք են կրկնահարկ եկեղեցի-դամբարանները (Նորավանքի, Եղվարդի, Աստվածածնի և այլ եկեղեցիներ): Հետագայում արդեն փկեղեցական ճարտարապետության կառույցների թիվը համալրվեց զանգակատներով:
Աննի քաղաքի երկրորդ ծաղկումը
XII դարի վերջերին՝ սելջուկյան տիրապետությունից ազատագրվելուց հետո, Անին կրկին ծաղկեց: XIII դարի սկզբներին Զաքարյանները շինարարական աշխատանքներ են ձեռնարկում: Վերաշինվում և ամրացվում են քաղաքի պարիսպները, կառուցվում են նոր եկեղեցիներ, պալատներ, բնակելի տներ, արհեստանոցներ և այլն: Պահպանված արձանագրությունները վկայում են, որ Աննի Սմբատյան պարիսպների վերականգնման աշխատանքներին մասնակցել են քաղաքի բնակիչները, նույնիսկ կանայք:
XIII դարում Անին աչքի է ընկնում իր հուշարձաններով: Անիի նշանավոր մեծահարուստ Տիգրան Հոնեցի միջոցով կառուցված այս եկեղեցին ունի XIII դարին բնորոծ հատակագիծ:
Տիգրան Հոնեցի եկեղեցին Զաքարյանների շրջանի Անիի լավագույն կոթողներից է, բնորոշ է վերասլաց ձևերով, հարուստ քանդակներով ու որմնանկարներով: Այն որոշ ազդեցություն է ունեցել Անիի ու Հայաստանի այլ վայրերի նույն ժամանակաշրջանի եկեղեցական ճարտարապետության վրա:
Տիգրան Հոնենցն է կառուցել տվել նաև Կուսանաց վանքի Ս. Հռիփսիմե գողտրիկ եկեղեցին:
Վանքային համալիրներ
Սանահինի վանք
Այստեղ դեռևս X դարում կառուցված Ամենափրկիչ և Ս. Աստվածածին եկեղեցիներին կից կառուցվում է նախ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (1181թ.), ապա նախագավիթը (1211թ.): Այս համալիրը իր հատակագծով եզակի կառույց է հայկական գավիթների մեջ: Սրանից անջատ 1189թ. Կառուցվել է դամբարան: Այստեղ են թաղված Իվանե և Զաքարե եղբայրների պապ Վահրամը և հայրը՝ Սարգիս իշխանը: Այստեղ է թաղվել նաև Զաքարե Ամիրսպասալարը:
Փոքր-ինչ արևելք, կանգուն վիճակում պահպանվել է նույնատիպ Ս. Հակոբ եկեղեցին, իսկ նրա կողքին գեղեցիկ պատվանդանի վրա 1184թ. կանգնեցված է Տուտեորդու նշանավոր խաչքարը, որը լավագույնն է վանքի խաչքարերից: 1255թ.շինվել է վանքի աղբյուրը:

Հաղբատի վանք
Այս վանքը ավելի բազմակառույց է, հարուստ եզակի շենքերով:Դրանց մեջ մեծ տեղ է գրավում Ս. Նշան եկեղեցու ժամատունը:Այս ժամատունը կառուցվել է 1257թ. Վանքի առաջնորդ Համազասպ եպիսկոպոսի օրոք, որը նաև կոչվում է Համազասպի ժամատուն: Հաղբատը նաև աչքի է ընկնում զանգակատնով, որը կառուցվել է 1245թ.:

Կեչառիս վանք
Կեչառիսի կամ Կեչառույքի վանքը, որը գտնվում է Ծաղկաձորում, նույնպես XII-XIII դարի կառույց է: XIII դարում այստեղ կառուցվում է երեք եկեղեցի: Վանքի տարածության վրա կանգնեցված են XII-XIII դարերին պատկանող խաչքարեր և մեհարձաններ:

Հառիճավանք
Այս վանքի կառուցապատումը նույնպես տեղի է ունեցել XIII դարի սկզբին: Իվանե և Զաքարե եղբայրները այստեղ կառուցել են գմբեթավոր սրահների տիպի գլխավոր եկեղեցին (1201թ.), որը 4 անկյուններում ունի կրկնահարկ խորաններ:

Հովհաննավանք
Հովհաննավանքը Վաչուտյան իշխանները կառուցել են դեռևս վաղ միջնադարաում: Վարչե Վաչուտյանի օրոք եկեղեցուն կից կառուցվել է գլխավոր եկեղեցին: Ավելի ուշ Վաչեի որդի Քուրդ իշխանը գլխավոր եկեղեցուն կից կառուցում է ժամատուն:

Օգտագործված աղբյուր`
Հայ ժողովրդի պատմություն  III հատոր.  Երևան 1916թ.

Комментариев нет:

Отправить комментарий