Չեմ
կարող ասել բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց իմ պատմությունը սկսվում է 10-րդ դասարանից: Այս կրթահամալիր եմ տեղափոխվել, որովհետև կրթությունս ստիպված էի շարունակել որևէ ավագ դպրոցում: Չեմ կարող չասել, որ առաջին հայացքից ինձ շատ տարօրինակ էր գտնվել այսպիսի միջավայրում: Միջավայր, որտեղ չկա սահման, չկան խիստ կանոններ: Չեմ կարող ասել, որ ինձ համար շատ հեշտ էր հարմարվել այսպիսի ազատ միջավայրին, սակայն ինչպես ասում են ժամանակի ընթացքում բոլորս հարմարվում ենք մեր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին: Ես հստակ կարող եմ ասել, որ այս կրթահամալիրում սովորելու ընթացքում իմ ցանկություններից շատերը իրականացել են: 10-րդ դասարանում ես հաճախում էի վոլեյբոլի: Ես շատ էի սիրում վոլեյբոլը, սակայն մինչ այդ որևէ կտրուկ քայլ չէի կատարում, որպեսզի իմ ցանկությունը իրականանա: Սկզբում ինձ համար դժվար էր ընդունել և հասկանալ, որ երեխաները ուսուցիչների հետ խոսում ու շփվում են որպես ընկերներ, բայց ժամանակի ընթացքւմ ես նույնպես ձեռք բերեցի ուսուցիչ ընկերներ: Եվ ոչ միայն ուսուցիչ ընկերներ: Ես շատ ընկերներ
չունեմ, սակայն այն մարդիկ, ովքեր իմ կողքին են նրանք այն լավագույն ընկերներն են,
որ ես այսքան ժամանակ ունեցել եմ:
Այստեղ
մարդ լայն հնարավորություններ է ստանում ճամփորդելու: Ճիշտ է ես շատ չեմ ճամփորդել, սակայն ունեցել եմ այդ հնարավորությունը: Իսկ այն ինչ վերաբերում է կրթությանը և կրթական համակարգին կարող եմ ասել հետևյալը. ինձ համար և՛ հետաքրքիր էր, և՛ տարօրինակ այն ձևը, որով մենք գնահատվում էին, որով մենք սովորում էին: Սկզբում մի փոքր անսովոր էր, որ իմ առօրյան կապվում էր համակարգչի և ինտենետի հետ, սակայն ժամանակի ընթացքում հասկանում էի,
որ այս եղանակով իմ գիտելիքները ավելանում էին ոչ թե մի բնագավառում, այլ լայնորեն
էր ընդարձակվում:
Ինձ դուր եկավ այստեղ
սովորելը, դուր եկավ այն ազատությունը, որ ունեի և որին շատերն էին ձգտում: Մնաց շատ
քիչ ժամանակ և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ուսուցիչներին: Այն
մարդկանց, ովքեր օգնել են թե՛ գիտելիք և թե՛ կյանքի փորձ ձեռք բերել: Այն մարդկանց,
ովքեր շարունակելու են սովորել այս կրթահամալիրում խորհուրդ եմ տալիս օգտվել այն հնարավորություններից,
որոնք նրանց ընձեռվում է և գնահատեն այն ազատությունը, որը ունեն և փորձեն չշարաշահել
այն:
Комментариев нет:
Отправить комментарий