Ծնունդով նորվեգացի Էդվարդ Մունկը էքսպրեսիոնիստական հոսանքի ներկայացուցիչ է։
20-րդ դարի վերջին նա մեծ դեր է խաղացել գերմանական էքսպրեսիոնիզմի կայացման գործում և արվեստի այն ուղղության մեջ, որի հետևորդն էր ինքը: Դա հաջողվել
է մասնավորապես մտավոր ծանր վիճակի դրսևորումների շնորհիվ, որոնք արտացոլված են նրա
շատ աշխատանքներում:
Էդվարդ Մունկը ծնվել է Նորվեգիայում
1863թ և կյանքի սկզբնական տարիներն անցկացրել Օսլոյում։ Նա կապ էր պահպանում հայտնի նկարիչների և արվեստագետների հետ,
ովքեր անկախ էին գործում
(Յակոբ Մունկ,
Պետեր Մունկ)։ Նրա ծնունդից մի քանի տարի անց՝
1868թ, ապագա նկարչի մայրը մահանում է տուբերկուլյոզից,
որից հետո նրան խնամում է հայրը։ Վերջինս մտավոր խնդիրներ ուներ,
որն էլ իր
ազդեցությունն է ունեցել Էդվարդի և ընտանիքի մյուս երեխաների կյանքում: Նրանք մեծացել են վախի մթնոլորտում:
Դա է եղել պատճառը, որ Մունկի կտավները մռայլ գույներով են արված:
1885թ Մունկը
մեկնում է Փարիզ և շատ տպավորվում արվեստագետներ Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Վան Գոգի
ստեղծագործություններով: Փաստն այն է, որ Մունկի աշխատանքները նկարված են պոստիմպրեսիոնստական
ոճով:
Նրա աշխատանքներից
շատերում առկա են նաև սիմվոլիզմի տարրեր: Այս ոճով ստեղծվել են հիմնականում այն կտավները,
որոնք վեր են հանում իր զգացմունքները, բացահայտում մարդու ներաշխարհը՝ ի հակադրություն
արտաքին երևույթների:
Մունկի ստեղծագործությունների
մեծամասնությունն ավելի շատ զգացմունք են արտահայտում, քան արտաքին հայացքներ: Դրանք
պարունակում են կյանքի և մահվան, սիրո և վախի արտահայտություններ, միայնակության պատկերներ,
որոնք դիտորդը կարող է հեշտությամբ նկատել: Մուգ երանգները ցույց են տալիս արվեստի
մռալ կողմը, իսկ ստվերները պատկերվել են կարծես ինչ-որ բան քողարկելու համար:
1892-1908թթ
Մունկն անցկացնում է Փարիզում և Բեռլինում:
1909թ որոշում է վերադառնալ ծննդավայր: Այս ժամանակաշրջանի նկարներն արտացոլում են
բնության նկատմամբ նրա հետաքրքրությունը: Նկատելի է, որ դրանք ավելի պայծառ են, քան
նախորդ տարիներինը և որ դրանցում նախապատվություն է տրվել գույների բազմազանությանը:
1909թ մինչև իր կյանքի վերջը Մունկը բնակություն է հաստատում Նորվեգիայում:
Նա մահացավ
1944թ մի փոքր քաղաքում: Նորվեգացու մահից հետո նրա աշխատանքները չհանձնվեցին նրա ընտանիքին,
այլ մնացին Նորվեգիայի կառավարության հսկողության տակ: Նկարիչի ստեղծած ավելի քան
1000 նկարները կառավարությունը ցուցադրել է տարբեր թանգարաններում:
Բնությունը
միայն այն չէ, ինչ տեսանելի է աչքով: Այն ներառում է նաև հոգու ներքին պատկերները:
Կառավարությունը,
որի հսկողության ներքո էին գտնվում Մունկի կտավները, որոշում է կայացնում բացել թանգարան,
որը կոչվում է Մունկի անվան արվեստի թանգարան: Սրա նպատակն այն էր, որ հասարակությունը
ճանաչի արվեստագետին, կարողանա մոտիկից ծանոթանալ նրա աշխատանքներին և գնահատի դրանք:
Օգտագործված աղբյուր
Casino City Resort in Hempfield, CO - JTR
ОтветитьУдалитьCasino City Resort, in Hempfield, CO. is located 공주 출장마사지 in 충주 출장샵 the 용인 출장안마 heart of the Colorado River and features a 영주 출장안마 full-service 구미 출장안마 spa, a 24-hour reception and