среда, 8 августа 2012 г.

Միլեն Ֆարմեր


Միլեն Ֆարմերը` իսկական անունը Միլեն Գոտիե, ֆրանսիացի հեղինակ, կոմպոզիտոր, մեկնաբան:
Ծնվել է 1961թ սեպտեմբերի 12-ին, Կանադայի Կեբեկ քաղաքում: 1980-ականների կեսերից դարձավ Ֆրասիայում ամենաշատ ձայնասկավառակներ վաճառած երգչուհին, ով հաջողության հասավ ոչ միայն ֆրանսիայում, այլ՝ նաև դրա սահմաններից դուրս, մասնավորապես` Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում:
Երգչուհու ձայնասկավառակներից վաճառվել է ավելի քան 30մլն օրինակ: Հազվադեպ հայտնվելով զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և հրաժարվելով խոսել իր անձնական կյանքի մասին՝ Ֆարմերը ստեղծեց յուրահատուկ երաժշտական աշխարհ` հատկապես իր տեսահոլովակների և բեմական համերգների շնորհիվ:
Երիտասարդ հեղինակ և կոմպոզիտոր Լորան Բուտոնան 1984թ կազմակերպել էր մրցույթ՝ ցանկանալով իր՝ «Մայրիկը սխալ է» երգի համար գտնել համապատասխան կատարող. ընտրում է Միլեն Ֆարմերին: Երգչուհին իր բեմական անունը ընտրում է Ֆրանս Ֆարմերի պատվին. ամերիկացի դերասանուհի, որը 1930թ ողբերգական վախճան էր ունեցել:
«Անառակը» Միլեն Ֆարմերի գործունեության ընթացքում թողարկած 4-րդ սինգլն է, որը ներառված է «Լուսնի մոխիրը» (Cendresdelune) ձայնասկավառակի մեջ: Այնտեղ նա հայտնվում է մերկ, ինչը սկանդալային էր ու նրան մեծ ժողովրդավարություն է բերում: Այդ երգը մտավ ֆրասիական թոփ 50-ի մեջ, որտեղ մնաց 6 ամիս:
Երգչուհին ի սկզբանե համագործակցում է Լորան Բուտոնայի հետ, ով գրում է Միլենի երգերը և նկարահանում տեսահոլովակները: Միլեն Ֆարմերի գրած երգերում գերիշխում են մահվան, կրոնի և սիրո թեմաները, ոգեշնչված է Էդգար Պոյի, Ֆրանչեսկո Ալբերոնիի, Օսկար Ուայլդի, Շառլ Բոդլերի ստեղծագործություններով: Նրա երաժշտությունը հիմնականում փոփ ժանրում է, երբեմն էլ մոտենում է էլեկտրո և ռոք ոճերին:
Միլեն Ֆարմերի տեսահոլովակներից յուրաքանչյուրը կարծես առանձին կարճամետրաժ ֆիլմ լինի, որի շնորհիվ երգչուհին մեծ հաջողությունների է հասել: Նրա երգերում արտացոլվում է սերը, մահը, անցնող ժամանակը, որը հաճախ իր մեջ մելանխոլիա է պարունակում.  «Իմ մի մասում ապրում է մելանխոլիան, մյուսում` ծիծաղն ու ուրախությունը»: Տարիներ շարունակ Միլեն Ֆարմերը հաճախակի հայտնվում էր մամուլում: Երգչուհու տեղծագործական վերելքն ու անդադար հաջողությունները վստահության էին ներշնչում. նրա ստեղծագործությունները արդեն պակաս խստությամբ էին քննադատվում կամ պարզապես անտեսվում էին:
Մինչ այսօր Միլեն Ֆարմերը մնում է Ֆրանսիայում և ֆրանսիայի սահմաններից դուրս ամենաինքնատիպ ու հայտնի երգչուհիներից մեկը:

Առաջարկում եմ դիտել նրա տեսահոլովակներից մի քանիսը`

Комментариев нет:

Отправить комментарий