пятница, 15 февраля 2013 г.

Ինչի համար է տրված իշխանությունը



Աֆորիզմներ իշխանության մասին

Իշխելով ուրիշներին` մարդը կորցնում է սեփական ազատությունը: 
Ֆրենսիս Բեկոն
Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը:
Էդմունդ Բյորք
Ուժեղի իրավունքը ամենամեծ իրավազրկությունն է:
Էբներ Էշենբախ
Ոչ ոք բնությունից իրավունք չի ստացել կարգադրելու ուրիշներին:
Դիդրո
Արտոնության մերժումը իրավունքների սահմանափակում չէ:
Կուպերր
«Բռունցքի իրավունքը» նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը:
Ջեյմն

Ինչ է իշխանությունը: Յուրաքանչյուրս տարբեր կերպ ենք հասկանում այս բառը: Չեմ կարող հստակ տալ այս հասկացության սահմանումը, սակայն կփորձեմ բացատրել այնքանով, որքանով հասկացել եմ: Շատերն են ձգտում իշխանության, ցանկանում են իշխել բոլորին, լինել բոլորի տիրակալը: Որքան էլ փորձում եմ հասկանալ չեմ կարողանում: Չեմ հասկանում, թե ինչու են այդպես մտածում: Սակայն մի փոքր էլ մտածենք այն մասին, որ եթե չլիներ կառավարությունը ու չիշխեր մարդկանց վրա, ապա մենք կլինեինք մասնատված: Իշխանություն ունենալ չի նշանակում լինել «աստված»: Եթե ունես իշխանություն, ապա այնպես վարվիր, որ ոչ թե հնազանդեցնես դիմացինիդ այլ այնպիսի քայլեր կատարես, որ կարողանաս լինել «գերագույն խշխան»: Մարդիկ չեն սիրում, երբ իրենց հետ ստրուկի պես են վարվում: Վերջիվերջո մարդիկ ժամանակի ընթացքում դարձել են քաղաքակիրթ և փոփոխվել: Անցյալում կային իշխաններ, ովքեր ստիպում էին ուրիշներին իրենց ցանկությունները կատարեն: Ո՛չ, ես համաձայն չեմ: Ես կարծում եմ, որ մարդիկ հավասար են: Ոչ ոք առավել չէ, ոչ ոք ամենակալ չէ: Մենք բոլորս հավասար են Աստծո առաջ, սակայն հավասար չենք բնության օրենքների պատճառով: Ի սկզբանե բնության օրենքն է իշխիր թե, չէ քեզ կիշխեն: Սակայն պետք չէ բողոքել շատ ժամանակ էլ հենց իշխանությունն է օգնում մարդկանց: Եթե չլիներ օրենքները, որոնք ներկայացնում են «իշխանավորները», ապա մադիկ կապրեին պառակտված, չէր լինի երկիր, չէր լինի կառավարություն, այլ կլիներ մարդկանց մի խումբ, ովքեր ուղղակի ապրում են: Գերագույն իշխանը պետք է ձգտի լինել ազնիվ, խելացի և բարեսիրտ, ուշադիր բոլոր մարդկանց նկատմամբ` անկախ իշանությունից, անկախ զբաղեցրաց դիրքից: Ի վերջո բոլորս էլ մեկ ընդհանուր բան ունենք: Ծնվում ենք, ապրում և մահանում:



Комментариев нет:

Отправить комментарий