суббота, 16 мая 2015 г.

Հայազգի գրողների խոսքերը հայոց լեզվի մասին


Խաչատուր Աբովյան
Խաչատուր Ավետիքի Աբովյան (1809թՔանաքեռ — անհետացել է ապրիլի 2-ին, 1848թ) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ,արևելահայ  աշխարհաբար գրակա նության հիմնադիրը:

«Եթե ոչ մի բանՀիմք չլիներ ապացուցելու համար,որ Հայաստանում գոյություն էունեցել մի հնագույն,քաղաքական և մտավոր տեսակետից ինքնուրույն,յուրահատուկ և ինքնատիպ նախնական մշակույթ,ապա դրան ցայտուն և կենդանի կռվան կարող է հանդիսանալ այդ երկրի լեզուն»:

Միքայել Նալբանդյան
Միքայել Նալբանդյանը (1829 -  1866 թթհայ գրող ևբանաստեղծ է։Նալբանդյանը գրողն Է   «Մեր Հայրենիք» ազգային հիմնի:

«...Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառիկ է, նախ` որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով»:
«Լեզուն է սարսափելի ուժը,որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները:Բնության ահարկու ուժերից հետոլեզուն առաջին զորությունն է,որ հայտնվում է բնության մեջ՝ բովանդակված բարոյական աշխարհում:Լեզուն է ազգության դրոշակը,լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:Չկա աշխարհիս երեսին ազգ,որ բարբարոս լինելով,լեզուն լիներ վսեմացած,չկա նույնպես ազգ,որ քաղաքագործվելով բարբարոս լեզու ունենար»:


Ղազարոս Աղայան
Ղազարոս Ստեփանի Աղայան (1840թԲոլնի-Խաչեն - 1911թ. Թիֆլիս), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։

«Բավական չէ ազգասեր և հայրենասեր լինելը,պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել,պաշտել,գգվել հարազատ լեզուն,այն սերմը միայն կբանա մեր առջև լեզվի անհատնում ճոխությունը,նրա նրբությունը և քաղցրությունը»:

Նար-Դոս
Նար-Դոս (Հովհաննիսյան Միքայել Զաքարի,  1867- 1933թթ), հայ գրող։Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու Բարոյական հատկություններով։

«Հայոց լեզուն, որքան ավելի եմ զբաղվում նրանով,ինձ թվում է ճոխություն,հրաշք ևոսկու հանք,որքան մշակում են,այնքան շողշողում է,որքան գույներ ունի և արտահայտչական հնարավորություններ»:

Ավետիք Իսահակյան
Ավետիք Սահակի Իսահակյան ( 1875թ. Ալեքսանդրապոլ –1957թ. Երևան), բանաստեղծ, արձակագիր, Հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս։

«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում...»
«Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին»:

Վահան Տերյան
Վահան Տերյան (Վահան Սուքիասի Տեր Գրիգորյան), (1885 –1920թթ), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու ևհասարակական քաղաքական գործիչ։

«Լեզուն ազգի հոգին է»:
«Գրաբարը.... ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն»:
«Լեզուն ժողովրդի հոգու,բնավորության արտահայտիչն է:Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած,հարուստ ու ճկուն լեզուն է:Շքեղ շենքերը, պալատներն ու տաճարներն այնքան ցայտուն կերպով չեն ցոլացնում ժողովրդի կուլտուրան,որքան լեզուն:Տնտեսական,տեխնիկական և քաղաքական-իրավական ձևերը կարելի է վերցնել,ընդունել դրսից,բայց լեզուն պետք էստեղծագործել:Այստեղ ամենից ցայտուն կերպով է արտահայտվում մի ժողովրդի ստեղծագործական զորությունը»:

Комментариев нет:

Отправить комментарий