Գոշավանք, Գետավանք, Գետիկ, Գետկա վանք, Գոշ Մխիթարա վանք, Գոշ վանք, Ղոշավանք, Մխիթար Գոշի վանք, Նոր Գետիկի վանք։ Գոշավանքը Աղստևի հովտի նշանավոր վանքերից է։ Գտնվում է Իջևանի շրջանի Գոշ գյուղում։ Հիմնադրվել է Զաքարե և Իվանե Զաքարյանների ու նրանց վասալներ Խաչենի տիրակալներ Վախթանգի և Գրիգորի անմիջական աջակցությամբ ու 12-13
-րդ դդ. հայ մեծ մտածող Մխիթար Գոշի նախաձեռնությամբ։
Համալիրի կազմավորումը սկսվել է XII դարի վերջին և շարունակվել XIII դարի ընթացքում:
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի կենտրոններից մեկը: Այստեղ ուսուցանել են իրավաբանություն, պատմագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրչության արվեստ, եևաժշտություն: Գոշավանքում կրթվել և գործել են հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի կրթամշակութային ավանդույթները:
Գոշավանքի վանքային համալիրը բաղկացած է մի շարք հուշարձաններից:
Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել
է 1191-1196թթ.՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների նյութական
օժանդակությամբ: Պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին: Գավիթը կամ ժամատունը կառուցվել
է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ 1197-1203թթ.՝ Իվանե և Զաքարե եղբայրների աջակցությամբ:
Պատկանում է քառասուն ժամատների տիպին:
Սբ. Գրիգոր եկեղեցին, որը կառուցվել
է 1208-1241թթ. Գլխավոր եկեղեցու հարավային կողմում, ըստ հորինվածքի՝ նույնատիպ է,
սակայան ավելի փոքր ծավալի:
Սբ. Գրիգոր Լուսավորիչը Գոշավանքի
երրորդ եկեղեցին է՝ կառուցված 1237-1241թթ.՝ իշխան Գրիգոր տղայի միջոցներով: Սբ. Գրիգոր
Լուսավորիչը մյուս եկեղեցիներից տարբերվում է արտաքին պատերի բացառիկ հարդարանքի տարրերով: