среда, 9 января 2013 г.

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ջուրը մեծ ազդեցություն ունի մարդու վրա, որպեսզի մարդ լինի արողջ պետք է օգտագործի մաքուր և որակյալ ջուր: Նույնիսկ հին ժամանակներում մարդիկ տարբերում էին պիտանի և ոչ պիտանի ջուրը: Գիտնականները պարզել են, որ ջրի դերը մեծ է մարդու կյանքի տևողության վրա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների մոտ 90% - ը, անորակ ջրի օգտագործումից է: Վերջին տարիների մարդկանց խրախուսվում է օգտագործել շշալցված ջուր, որը մաքրվում է:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների ամեն տարի ջրի պատճառով մահանում է 3.5 մլն մարդ:

Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն եւ միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին: Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը, սակայն մարդու կողմից նրա ինտենսիվ աղտոտումը կենսաբանական, քիմիական եւ ռադիոակտիվ նյութերով կարող է անօգտագործելի դարձնել նաև այդ կենսական միջավայրը:
 
Քաղցրահամ ջուրը սահմանափակ է: Մաքուր ու անվտանգ ջրի նկատմամբ մարդու կենսական պահանջը բացատրվում է ջրի բացարձակ ֆունկցիոնալ անփոխարինելիությամբ: Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Համաձայն որոշ գնահատականների, զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20% զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արեւելքի, Ասիայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
 
Առաջին հայացքից երկրագնդի քաղցրահամ ջրերի պաշարները բավարար են թվում` 2,5 %, սակայն օգտագործման համար պիտանելի ջրի քանակը կազմում է բոլոր քաղցրահամ ջրերի ընդամենը 0,003-0,16 %: Բնակչության աճին զուգընթաց, մեկ շնչին հասնող ջրի չափաքանակը գնալով պակասում է: Մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի շատ են աղտոտվում եւ անօգտագործելի դառնում ջրային օբյեկտները, որը տանում է դեպի հիմնախնդրի սրում:
Համաձայն ՄԱԿ-ի փորձագետների տվյալների, այն երկրները, որոնք օգտագործում են իրենց ջրային պաշարների 10%-ից պակաս քանակը, որեւէ դժվարության չեն հանդիպի ջրային ռեսուրսների շահագործման հետ կապված: Եթե այդ չափանիշը գերազանցում է 10-20%, ապա կանգնում են որոշակի սահմանափակումների առաջ, իսկ եթե կայուն կերպով գերազանցում է 20%, ապա սրվում է հիմնախնդիրը, որն ուղեկցվում է նրա որակի վատացմամբ: Լուրջ անբավարարություն է ստեղծվում, երբ ջրի օգտագործման ծավալները անցնում են եղած պաշարների 40%: Այս դեպքում ջուրը դառնում է տնտեսական զարգացումը սահմանափակող գործոն:
Միանգամայն ընդունելի է, որ 21-րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթը կդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը: ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը: Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ: Ենթադրվում է, որ արդեն 2005թ. հասարակածային գոտում կբնակվի երկրագնդի բնակչության 1/3-ը, որը զգալիորեն կբարձրացնի էկոլոգիական լարվածությունն աշխարհում: Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է եւ պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլեւ քաղաքական անկայունության, էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար:
Աշխարհի ջրային ռեսուրսների էկոլոգիական վիճակի եւ օգտագործման ֆոնի վրա Հայաստանի համանուն պատկերը ահագնացող է: Մեր ընդհանուր ջրային մուտքը տեղումների միջոցով կազմում է մոտ 18 մլրդ խորանարդ մետր, որից 10 մլրդ-ը գոլորշիանում է, 5 մլրդ-ը կազմում է մակերեսային հոսքը, մնացածը ներծծված ջրերն են, որոնք սնում են աղբյուրներն ու գետերը, լրացնում արտեզյան ավազանը:
Այսպիսով, Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 70 մլրդ մետր խորանարդ ջուրը օգտագործման ներկա մակարդակով եւ տեխնոլոգիաներով «բավարարում» է ժողովրդի կենցաղի եւ արտադրության բոլոր պահանջները` միաժամանակ ապահովելով գետերի եւ ավազանների ինքնամաքրումն ու էկոլոգիական վիճակը: Եւ եթե այս ջրերը օգտագործվեն խնայողաբար եւ նպատակային կերպով, ապա անհանգստություն չէր առաջանա այդ կենսական ռեսուրսի վերարտադրության նկատմամբ, եւ Հայաստանը այս տեսանկյունից կհամարվեր աշխարհի ամենաբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը:
 
Սակայն պատկերն այլ է: Ըստ վերջերս Երեւանում կատարված ուսումնասիրությունների, մայրաքաղաք մտնող խմելու ջրի 77 %-ը կորչում է:
Երկրագնդի վրա ջուրը հավասարաչափ բաշխված չէ: Դա է պատճառը, որ շատ երկրներ նույնիսկ խմելու ջուր չունեն: Նրան կանգնած են «ջրային» ճգնաժամի առջև: Բնակչության թիվը արագ է աճում, դրան զուգընթաց ջրի պահանջարկը աճում է: Որքան մարդիկ զարգանում են, որքան ավելի շատ գործարաններ են կառուցվում, այնքան ջրի պահանջարկը մեծանում է: Ինչպես բոլորս գիտենք ջուրը վերականգնվող ռեսուրս է: Ջուրը միայն քանակապես է վերականգնվում, իսկ որակապես սպառվում է, այն էլ այնքան մեշ քանակությամբ, որ ուղղակի ապշեցուցիչ է: Յուրաքանչյուրս ջուրը անխնա կերպով ենք օգտագործում, չմտածելով այն մասին, թե որքան կարևոր է այն:
Կարծիք                                          
Քաղցրահամ ջրի հիմնախնդիր…Ահա թե ինչ աղետի առաջ ենք մենք կանգնած: Այս աղետը ավելի վտանգավոր է, քան մենք կարծում ենք: Կգա ժամանակ, որ հանուն մի բաժակ ջրի մարդիկ նույնիսկ հարազատներին կսպանեն: Մեզանից ոչ ոք չի կարող պատկերացնել, թե դա ինչ աղետ է: Մենք դաժան ենք վարվում մեր հաջորդների հետ, որովհետև նրանց խաղաղ ապրելու հնարավորությունից զրկում ենք: Ես կարծում եմ գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ չեն հասկանում և ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս խնդրիը որևէ լուծում գտնելու համար: Ներկայումս էլ կան շատ երկրներ, որ ջրի խնդիր ունեն, որն էլ նպաստում է տվյալ երկրի հետամնացության վրա: Առաջարկում եմ, որ մարդիկ անտեղի ջուր չօգտագործեն, քանի որ ջուրը ոչ միայն մարդուն է անհրաժեշտ այլ նաև բույսերին ու կենդանիներին: Մենք չենք կարող առանց ջրի նույնիս 3 օր ապրել, այնպես որ այս պահից պետք է սկսենք խնայել և ճիշտ օգտագործել ջուրը:
     
Օգտվել եմ հետևյալ կայքերից




Комментариев нет:

Отправить комментарий