среда, 12 июня 2013 г.

Միքայել Նալբանդյան


1. Կենսագրություն
2. Ստեղծագործությունը
3. Ինքնաբնութագիր
4. Մեծերը Նալբանդյանի մասին
5. Օգտագործված գրականության ցանկ

Կենսագրություն
Միքայել Նալբանդյանը գրող, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, գրաքննադատ է: Նա հայ ռեալիստական գրականության հիմնադիրներից է: Ծնվել է 1829թ. նոյեմբերի 14-ին: Սովորել է Նոր Նախիջևանում ճանաչված մանկավարժ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: 1848-53թթ. աշխատել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում որպես քարտուղար: 1853թ.-ին մեկնել է Մոսկվա: Նույն թվականին նա քնություններ է հանձնել և ստացել հայոց լեզվի ուսուցչի վկայական, ապա ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան, որպես հայոց լեզվի ուսուցիչ: 1854-58թթ. Մոսկվայի բժշկական համալսարանում եղել է ազատ ունկնդիր: 1860թ. ստացել է արևելյան բանասիրության թեկնածուի գիտական աստիճան: 1858թ.-ից Ստեփանոս Շահումյանի հետ Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» ամսագիրը, որտեղ նա տպագրել է իր աշխատությունները: Նալբանդյանը մեկնել է Թիֆլիս: Այնտեղ «Մեղու» հանդեսի խմբագիր Հ. Սվարյանի հետ ստեղծում է դեմոկրատական կազմակերպություն: Ակտիվ մասնակցություն է ունեցել Ազգային Սահմանադրությունը իրականացնելու և արևմտահայության վիճակը բարելավելու համար դեմոկրատների մղած պայքարին:

1860թ. մեկնել է Հնդկաստան՝ հնդկահայ վաճառականի կտակած ժառանգությունը ստանալու նպատակով: Ուղևորության ընթացքում եղել է Վրաստանում, Հայաստանում և Թուրքիայում, հանդիպել է մի շարք գործիչների: Իտալիայում հաղորդակցվել է գարիբալդիականների հետ: Լոնդանում նա կապեր է հաստատել Գերցենի և Օգայովի հետ: Նա մասնակցել է «Զեմլյա ի վոլյա» ընկերության ծրագրին: Այնուհետև նա վերադարձել է Պետերբուրգ և մասնակցել է «Զեմլյա ի վոլյա» ընդհատակյա գործունեությանը: Նրա նպատակը համաեվրոպական ազատագրական շարժման մեջ նաև հայ ժողովրդի ազատագրության հարցն ընդգրկելն էր: Նա կարծում էր, որ եթե Ռուսական կայսրությունը փլուզվի, ապա բազմաթիվ ազգեր ազատություն կստանան:  
1862թ. հնդկաստանյան առաքելությունից վերադառնում է Հայաստան և անմիջապես ձերբակալվում ցարական ոստիկանության կողմից: Մոտ երեք տարի նա մնում է Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրովում, այնուհետև արդեն թոքախտով հիվանդ վիճակում աքսորվում է Սարատովի նահանգի Կամիշին բաղաքը, որտեղ էլ 1866թ. մարտի 31-ին մահացել է: Նրա աճյունը տեղափոխում են Նոր Նախիջևան և թաղում Սուրբ Խաչ եկեղեցու բակում:ՍտեղծագործությունըՆալբանդյանը գրել է հրապարակախոսական և գրական քննադատական հոդվածներ, հասարակագիտական և բանասիրական աշխատություններ, բանաստեղծություններ, վեպեր: Նալբանդյանը համոզված էր, որ առանց ազատության լուսավորություն չի կարող լինել: Ազատությունը նրա համար անփոխարինելի արժեք էր: Այս գաղափարը արտացոլվել է «Ազատություն» բանաստեղծության մեջ: Նալբանդյանի լավագույն ստեղծագործություններից են՝ «Մանկության օրեր», «Իտալացի աղջկա երգը», «Վազող ջրին», «Մամիկոնյան մեծ Վահանի պատասխանը» և այլ բանաստեղծություններ: «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծութույնը ՀՀ այսօրյա օրհներգն է: ԻնքնաբնութագիրՍտրկության մեջ, աղքատության մեջ չկա և չի կարող լինել լուսավորություն: Մենք ազատակամ նվիրվեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու: Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նոքա յուրյանց արծաթե թմբերի տակ միշտ անխոցելի են նաև բռնակալների իշխանության մեջ:
Մեծերը Նալբանդյանի մասին
Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա, դարձել իր ժամանակի լուսավոր աշխարքի սակավաթիվ առաջադեմ մարդկանցից մինը՝ ճոխացած եվրոպական գիտություններով ու լայն, ազատական մտքերով, լավագույն մտածողների ու գործիչների ընկեր ու մտերիմ: Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար և ընդմիշտ հավերժացել է Հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը:
Հովհաննես Թումանյան
Երևաց նա՝ որպես մարգարե, մի ձեռքում ջահ, մյուսում՝ սուր: Գրեթե մի ամբողջ դար նա լուսլավորում էր մեր ուղին, մարտնչելու բռնության դեմ, ստրկական կարգերի և միության դեմ հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ազատության, հանուն մարդկային ու համամարդկային ազատության և եղբայրության...
Ավետիք Իսահակյան
Միքայել Նալբանդյանի և Հնչակյան կուսակցության գաղափարական նմանությունները
1. Նրանք դեմ  էին նացիոնալիմին կամ ազգայնականությանը:
2. Նրանք դեմ էին կապիտալիստական և իմպերիալիստական հասարակակարգերին:
3. Նրանք կողմ էին գաղութային և կախյալ երկրների ագային-աատագրական շարժմանը:
Հնչակյան կուսակցության գաղափարներ էր՝
1. Հնչակյանները ողջունեցին 1917թ. դեկտեմբերի 29-ի թուրքահայաստանի մասին դեկրետը:
2. Դեմ արտահայտվեցին դաշնակցականների ստեղծած Հայաստանի բուրժուական հանրապետությանը:
3. Ողջունեցին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը:
Նալբանդյանի գաղափարն էր՝
1. Նա կողմ էր հեղափոխությանը:2. Ըստ Նալբանդյանի սոցիալիստական հասարակարգը և անհատի հարաբերություններն ամուր են:
Օգտագործված գրականության ցանկ՝
Հայ գրականության դասագիրք 9-րդ դասարանՀայկական Սովետական հանրագիտարան հատոր 8, 6 Երևան 1982թ
Դպրոցական մեծ հանրագիտարան հատոր 2 Երևան 2010թ.

Комментариев нет:

Отправить комментарий