Արվեստը հասարակական գիտակցության ձև է, մարդու ստեղծագործ աշխատանքի
և հոգևոր մշակույթի տեսակ, իրականությունը ճանաչելու յուրահատուկ եղանակ: Արվեստը իրականության
արտացոլումն է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով:
Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են: Միջնադարի հայ մեծ մտածող Դավիթ Անհաղթը արվեստները բաժանում է օգտակար և անօգուտ արվեստների: Արվեստի գործիչներից են Գարեգին Լևոնյանը, Սարգիս Մելիքսեթյանը և այլոք:
Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են: Միջնադարի հայ մեծ մտածող Դավիթ Անհաղթը արվեստները բաժանում է օգտակար և անօգուտ արվեստների: Արվեստի գործիչներից են Գարեգին Լևոնյանը, Սարգիս Մելիքսեթյանը և այլոք:
Արվեստի տեսակներն են թատրոնը, կինոարվեստը, երաժշտությունը, լուսանկարչությունը, կերպարվեստը, ճարտարապետությունը,
պարը, գեղանկարչությունը, գրականությունը, հեռուստատեսությունը, դեկորատիվ-կիրառական
արվեստը:
Թատրոնն արվեստի այնպիսի
տեսակ է, որում աշխարհի գեղարվեստական յուրացումն իրականացվում է բեմական գործողության
միջոցով: «Թատրոն» բառն ունի հունական ծագում և նշանակում է ներկայացման տեղ:
Կինոարվեստը նոր տեսակներից
է, որն առաջացել է նախանցյալ դարավերջին: «Կինո» բառը ծագում է հունարեն «կինեո»` շարժել,
շարժվել բառից: Արվեստի այս տեսակն այսպես է կոչվել, քանի որ կինոյի գյուտարարներ Լյումիեր
եղբայրներին հաջողվել է շարժել պատկերները` դրանց կյանք հաղորդելով: 1895 թվականին
մարդիկ առաջին անգամ պատին փակցված սավանի վրա տեսան դեպի իրենց սլացող շոգեքարշ: Հանդիսատեսներից
շատերը նստատեղերից վեր թռան, քանի որ նրանց թվաց, որ ուր որ է շոգեքարշը կտրորի իրենց:
Այդ պահից հետո սկսեցին կատարելագործել շարժանկարներ ցուցադրող գործիքները: 1930- ականներին
«համր» նկարները դարձան «խոսուն», կինոյում կատարվեց պատկերի ու ձայնի համադրում, իսկ
անցյալ դարի կեսերից սկսվեց գունավոր ֆիլմերի արտադրությունը: Կինոն դարձավ XX դարի ամենաազդեցիկ արվեստներից մեկը, իրականության
վառ, գունեղ պատկերման իր կարողությամբ նվաճեց բազմաթիվ մարդկանց սրտերը:
Երաժշտությունը, ըստ որոշ մտածողների, արվեստի տեսակներից բարձրագույնն է, քանի որ այն հնարավորություն է տալիս անմիջականորեն զգալ ներդաշնակությունը, վեհ- գեղեցիկն ու տիեզերական անսահմանությունը` չդիմելով տարբեր ազգերի ներկայացուցիչներին միմյանցից բաժանող խոսքի օգնությանը:
Լուսանկարչություն. 1839 թվականին ֆրանսիացի գյուտարար Դագերն առաջին անգամ հանրության դատին ներկայացրեց արծաթյա թիթեղների վրա արմած պատկերներ: Դրանք առաջին լուսանկարներին էին, որոնց վրա պատկերված էին Լուվրը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Սենայի ափը և այլն: Այդ ժամանակից ի վեր լուսանկարչական ապարատները մեծ զարգացում են ապրել: Լուսանկարչական արվեստի խնդիրն է հոգևոր բովանդակություն դնել արտապատկերվող իրականության մեջ, դիտորդին փոխանցել ոչ միայն ոչ այնքան իրականության արտապատկերը, որքան այդ իրականության հանդեպ լուսանկարիչ- հեղինակի վերաբերմունքը:
Ճարտարապետությունն արվեստ է, որի նպատակն է իրական տարածության ձևավորումը գեղեցկության կանոնների համաձայն, այնպիսի կառույցների ստեղծումը, որոնք և´ հարմարավետ են, և´ ներդաշնակ:
Պարը երաժշտության «արձագանքն է», ռիթմիկ մեղեդու ազդեցությամբ մարդկային մարմնի շարժումների ամբողջությունը, որը բացահայտում է մարդկանց բնավորությունը, հոգեվիճակները, զգացմունքներն ու մտքերը և այլն:
Գեղանկարչությունը հարթության վրա իրական աշխարհի պատկերումն է,
որին հասնելու համար նկարիչը լուծում է բազմաթիվ խնդիրներ. Հեռանկար, լույս, ստվեր,
գույների համադրություն և այլն:
Գրականությունը իրականության գեղարվեստական վերարտադրումն է
խոսքի միջոցով:
Հեռուստատեսությունն իրականության վերարտադրումն է ու դրա փոխանցումը
բավական մեծ հեռավորությունների վրա:
Դեկորատիվ- կիրառական արվեստի նպատակն է ստեղծել կենցաղի առարկաներ և ձևավորել
մարդու միջավայրը գեղեցիկ կանոններով:
Комментариев нет:
Отправить комментарий