Ե՞րբ ես հասկանալու, որ սիրել նշանակում է, ապրել սիրած էակի հույզերով ու կարիքներով։ Սիրում եմ ամբողջ հոգով, առանց կասկածների ու վերապրումների, սիրում եմ անշահախնդիր, առանց որևէ ակնկալիքի, հակառակ դեպքում դրա անունը գուցե եսասիրություն լինի։
Կարևորի մասին կարևոր է խոսել, բայց նախ կարևոր է լիարժեք կարևորել այն, ինչը դառնում է ամենակարևորը։
Հրաժեշտն անորոշ է, անհասկանալի. գնում ես, դառնում է անտանելի։ Հազար թելերով կապված ենք իրար, հազար մտքերով՝ ձուլված միմյանց։ Վերջի մասին մտածելն անգամ անողոքություն է։ Վերջ չկա, կա միայն սկիզբ ու ամեն անգամ՝ մի նոր բանի սկիզբ։
Մենությու՛ն իմ անդավաճան, քեզ մնում է միայն սպասել։ Լույսն անպայման բացվում է, որքան էլ որ գիշերը երկար թվա...
Անհամբերության ցանկացած դրսևորում իր մեջ լույսից հեռանալու վտանգ է պարունակում, ու երբ դա գիտակցում ես, իսկ նպատակդ՝ կարևորում, սպասելը դառնում է քաղցր։
Ու թեկուզ երկար է ճանապարհս, բայց որպես իսկական ճանապարհորդ, սիրեցի նույն այդ երկարությունը։ Թեկուզ երբեմն դժվար է այն, բարդ ու խրթին, բայց ոչինչ չկա անհաղթահարելի։ Երբ նպատակդ մաքուր է, և դրան հասնելու ճանապարհին ազնվությունդ քեզ չի լքում, ապա տիեզերքի կողմից չի կարող նման անազնվություն դրսևորվել՝ քեզ չհասցնել նպատակիդ։
Комментариев нет:
Отправить комментарий