Գոշավանք, Գետավանք, Գետիկ, Գետկա վանք, Գոշ Մխիթարա վանք, Գոշ վանք, Ղոշավանք, Մխիթար Գոշի վանք, Նոր Գետիկի վանք։ Գոշավանքը Աղստևի հովտի նշանավոր վանքերից է։ Գտնվում է Իջևանի շրջանի Գոշ գյուղում։ Հիմնադրվել է Զաքարե և Իվանե Զաքարյանների ու նրանց վասալներ Խաչենի տիրակալներ Վախթանգի և Գրիգորի անմիջական աջակցությամբ ու 12-13
-րդ դդ. հայ մեծ մտածող Մխիթար Գոշի նախաձեռնությամբ։
Համալիրի կազմավորումը սկսվել է XII դարի վերջին և շարունակվել XIII դարի ընթացքում:
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի կենտրոններից մեկը: Այստեղ ուսուցանել են իրավաբանություն, պատմագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրչության արվեստ, եևաժշտություն: Գոշավանքում կրթվել և գործել են հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի կրթամշակութային ավանդույթները:
Գոշավանքի վանքային համալիրը բաղկացած է մի շարք հուշարձաններից:
Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել
է 1191-1196թթ.՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների նյութական
օժանդակությամբ: Պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին: Գավիթը կամ ժամատունը կառուցվել
է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ 1197-1203թթ.՝ Իվանե և Զաքարե եղբայրների աջակցությամբ:
Պատկանում է քառասուն ժամատների տիպին:
Սբ. Գրիգոր եկեղեցին, որը կառուցվել
է 1208-1241թթ. Գլխավոր եկեղեցու հարավային կողմում, ըստ հորինվածքի՝ նույնատիպ է,
սակայան ավելի փոքր ծավալի:
Սբ. Գրիգոր Լուսավորիչը Գոշավանքի
երրորդ եկեղեցին է՝ կառուցված 1237-1241թթ.՝ իշխան Գրիգոր տղայի միջոցներով: Սբ. Գրիգոր
Լուսավորիչը մյուս եկեղեցիներից տարբերվում է արտաքին պատերի բացառիկ հարդարանքի տարրերով:
Սբ. Հռիփսիմե կամ Սբ. Գևորգ եկեղեցուց
փոքր-ինչ հարավ-արևմուտք գտնվում են Մխիթար Գոշի բնակարանի մնացորդները, նրա դամբարանը,
գերեզմանը և խաչքարեր:
Գրատուն-զանգակատան շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Այն կառուցվել է երկու հերթով՝ գրատունը՝ 1241թ., զանգակատունը՝ 1291թ.: Գոշավանքը հարուստ է խաչքարերի հոյակապ նմուշներով: Դրանցից երկուսը տեղադրված են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում: Այդ խաչքարերը ստեղծե է Պողոս մեծատաղանդ վարպետը 1291թ.:
1972թ. Գոշավանքին կից ստեղծվել է պատմաճարտարապետական թանգարան:
Գոյություն ունի մի ավանդություն Մխիթար Գոշի մասին: Ըստ որի, ծեր տարիքում նա ուխտի է գնում Երուսաղեմ և իր իսկ կառուցած Նոր Գետիկ վանքը, միաբանության հետ միասին, թողնում է Տիրամոր ողորմածությանը:
Երբ լուր է ստացվում, թե Մխիթարը վերադառնում
է, վանքի սոված ու քրջերի մեջ կորած միաբանությունը նրան ընդառաջ է գնում Նոր Գետիկից
շատ հեռու՝ Սևանա լճի մոտ:
Վերդարձի երկար ճանապարհը ձիով կտրել
անցնելուց հետո, ասես միաբանների ողբալի վիճակը չնկատելով, որ տեղի է ունեցել իր բացակայության
պատճառով, նա դիմավորողներից հացի համար ալյուր է խնդրում:
Միաբանությունը հոգոց հանելով, ողբաձայն
ասում է.
- Որտեղի՞ց: Ոչի՜նչ չունենք:
- Գնացեք Նոր Գետիկ և ամբարներից վերցրեք:
Եվ սևազգեստները վազեցին գնացին ու
տեսան, որ իրենց շտեմարանները լիքն են որենով, իսկ ամբարները՝ ալյուրով:
Նրանց մոտ էր վերադարձել մեծն Մխիթարը,
սուրբ Մխիթար Գոշը:
… Կանգնած ենք Նոր Գետիկ տանող շրջադարձի
վրա: Վանքը կրում է հիմնադրի անունը՝ Գոծավանք: Ահա այստեղ, այս քարքարոտ, նեղ, խիտ
աճած կաղնիներով կիրճում Մխիթար Գոշը շուռ է տվել ձիու գլուխը, և ձին կախել է գլուխը,
հոտ քաշել ջրից ու զգույշ ոտքը դրել ճանապարհը կիրճից բաժանող արագընթաց Աղստևի ջրերը:
Իսկապես որ թաքստոց. Ինչպես եբժն այստեղ
բաևձևացել Գոշի մարդիկ, ինչպես են գտել հենց այս կիրճը, չէ որ եթե չլիներ ոլորանի կամուրջը
և ճանապարհանման բանը, երբեք և ոչ ոք գլխի չէր էլ ընկնի ոտք դնել այս հողմածեծ անտառը:
Սակայն արջևում լուսավորվեց և երևաց
կանաչ թւնելի վերջը: Ճանապարհը դեպի վեր խոյացավ, և կապույտ երկնքի և ճերմակ ամպերի
վրա, ճամփի ծայրից դուրս պրծավ վանքի գմբեթը: Եվ ապա լեռնալանջին հայտնվեց ողջ Նոր
Գետիկ վանքը, և՛ կողքին մի հսկայական թենի, և՛ ձախ կողմում մի փոքրիկ ժամատուն, և՛
ամբողջ Գոշ գյուղը:
Ավանդություն Գոշավանքի մասին
Մի անգամ Մխիթարը երազ է տեսնում. երազում Աստված նրան ասում է. «Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ` չորային. առատության տարիներին պաշար հավաքիր` սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի»: Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությամբ հացի էժան տարին ցորեն է առնում լցնում ամբարները: Երբ սովն ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ (փայտե կլոր աման) է շինել տալիս և այդ գուշով ցորեն է բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է`գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ: Իսկ վանքն էլ Գոշավանք:
Օգտագործված գրականություն
Հայկական Սովետական հանրագիտարան հատոր
2 1976թ.
Հայկական Սովետական հանրագիտարան հատոր
3 1977թ.
Դպրոցական մեծ հանրագիտարան 2008թ.
Հայոց լեզվի բացատրական բառարան
1969թ.
Ծաղկաքաղ Հայկական Հուշարձանների
Կիմ Բակշի «Ճակատագիր և քար» 1985թ.
As claimed by Stanford Medical, It's indeed the SINGLE reason women in this country get to live 10 years more and weigh an average of 19 KG less than we do.
ОтветитьУдалить(By the way, it has totally NOTHING to do with genetics or some secret diet and EVERYTHING to do with "HOW" they are eating.)
BTW, I said "HOW", not "what"...
Tap on this link to see if this easy test can help you discover your real weight loss potential