Ե՞րբ ես հասկանալու, որ սիրել նշանակում է, ապրել սիրած էակի հույզերով ու կարիքներով։ Սիրում եմ ամբողջ հոգով, առանց կասկածների ու վերապրումների, սիրում եմ անշահախնդիր, առանց որևէ ակնկալիքի, հակառակ դեպքում դրա անունը գուցե եսասիրություն լինի։
Կարևորի մասին կարևոր է խոսել, բայց նախ կարևոր է լիարժեք կարևորել այն, ինչը դառնում է ամենակարևորը։
Հրաժեշտն անորոշ է, անհասկանալի. գնում ես, դառնում է անտանելի։ Հազար թելերով կապված ենք իրար, հազար մտքերով՝ ձուլված միմյանց։ Վերջի մասին մտածելն անգամ անողոքություն է։ Վերջ չկա, կա միայն սկիզբ ու ամեն անգամ՝ մի նոր բանի սկիզբ։