Ուշադիր եղիր տղաս, խելոք եղիր։ Բարեխղճորեն կատարիր քո պարտականությունները։ Կյանքում դա է հաջողության գրավականը։ ՎԻՏԱԼԻՍ
Աշխարհում միայն բարությամբ ապրել չես կարող։ Դա անհրաժեշտ է շրջապատիդ մարդկանց երջանիկ դարձնելու համար միայն։ ՎԻՏԱԼԻՍ
Ճակատագիրը երկար ժամանակով երես չի թեքում նրանցից, ովքեր քաջություն ունեն պայքարելու նրա դեմ։ ՎԻՏԱԼԻՍ
Տղաս, միշտ հիշիր, որ հիմարի դեր խաղալու համար պետք է բավականաչափ խելոք լինել: ՎԻՏԱԼԻՍ
Ծաղրել մի մարդու, որն ինչ-որ բան չգիտի, վատ է և անիմաստ: ՎԻՏԱԼԻՍ
Ընկերները պարտավոր են օգնել միմյանց։ ԲՈԲԻ
Ընկերներին մատուցած ծառայությունների համար չեն վճարում։ ԲՈԲԻ
Դեպքերը, որոնք ստիպում են մարդկանց հուզվել ու տանջվել, սովորաբար մտերմացնում են նրանց։ Ռեմի
Իմ թանկագի՜ն Վիտալիս, որքան ուրախ կլինեի քեզ տեսնելու իմ տանը: Եթե բախտի քմահաճույքին թողնված թշվառ երեխան վատ ճանապարհով չգնաց և չկործանվեց, ապա դրանով նա պարտական է քեզ, քո դասերին, քո օրինակին, իմ սիրելի ուսոցիչ: Եվ ես միշտ սրբորեն կպահեմ քո հիշատակը։ ՌԵՄԻ
Комментариев нет:
Отправить комментарий