пятница, 9 сентября 2016 г.

Հետաքրքիր մտքեր Պաուլո Կոելյոյի «Տասնմեկ րոպե» գրքից


Աղքատները հույսը չեն կորցնում` չնայած դժբախտություններին, որոնք թափվում են նրանց գլխին:

Սերն ուժգնանում է ոչ թե սիրածի ներկայությունից, այլ բացակայությունից:

Երբ հանդիպում ենք ինչ-որ մեկի ու սիրահարվում, թվում է, թե ամբողջ աշխարհը միաբան է մեզ հետ. ես հասկացա դա այսօր մայրամուտին: Բայց եթե ինչ-որ բան այն չէ, ապա ամեն բան խորտակվում է ու չքանում:

Իմ նպատակն է հասկանալ, թե ինչ է սերը: Գիտեմ, որ երբ սիրում էի, ես զգում էի, որ ապրում եմ:

Թեև իմ նպատակն է հասկանալ` ինչ է սերը, ու թեև տառապել եմ նրանց պատճառով, ում նվիրել եմ սիրտս, ես հստակ գիտակցում եմ, որ նրանք, ովքեր հուզել են հոգիս, չեն կարողացել արթնացնել մարմինս, իսկ նրանք, ովքեր դիպել են մարմնիս, չեն կարողացել հասնել հոգուս:

Գեղեցկությունը հավերժ չէ:

Առանց սխալների առաջ չես գնա:

Եթե ես պետք է հավատարիմ լինեմ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, ապա պետք է նախ հավատարիմ լինեմ ինքս ինձ:

Նա, ով կորցրել է այն, ինչ իրենն է համարում, ի վերջո հասկանում է, որ իրեն ոչինչ չի պատկանում:

Գիտե՞ս, աղջի՛կս, ավելի լավ է դժբախտ լինել հարուստի հետ, քան երջանիկ` աղքատի հետ:


«Մարիամ, որ հղիացել ես առանց մեղք գործելու, աղերսում ենք քեզ, աղոթիր մեզ համար»:

Երբեք չգիտես, թե կյանքն ինչ է մատուցելու քեզ, և միշտ լավ է իմանալ, թե որտեղ կարող ես օգնություն հայցել:

Շվեյցարացիները չեն ստում, պարզապես ամեն բան չէ, որ ասում են:

Ես կարող եմ ընտրություն կատարել. լինել աշխարհի զոհը կամ իր գանձը որոնող արկածախնդիր: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինքս ինչպես կընկալեմ ինձ ու իմ կյանքը:

Նախքան մեռնելս ես ուզում եմ պայքարել կյանքի համար:

Կյանքը միշտ ճգնաժամային իրավիճակների է սպասում` բացահայտելու իր փայլուն կողմը:

Ժամանակը չի վերափոխում մարդուն, իմաստությունը` նույնպես. միակ բանը, որ կարող է անձին դրդել փոխվելու, սերն է:

Միգուցե սերն ունակ է վերափոխել մարդուն, բայց հուսահատությանը դա ավելի արագ է հաջողվում:

Մարդիկ խոսում են` ասես ամեն ինչ գիտեն, իսկ եթե համարձակվեք հարցուփորձ անել, ապա կհամոզվեք, որ նրանք ոչինչ չգիտեն:

Ամեն բան այդքան հեշտ չէ, որքան թվում է:

Որոշ մարդիկ ծնվել են կյանքը միայնակ դիմավորելու համար, դա ո՛չ լավ է, ո՛չ վատ
կյանքն է այդպիսին:

Արդեն երկար ժամանակ է, որ այլևս չեմ մտածում սիրո մասին: Թվում է, թե այն փախչում է ինձնից` ասես ես այլևս կարևոր չեմ, ասես ինքն այլևս ցանկալի չէ: Սակայն եթե չմտածեմ սիրո մասին, կվերածվեմ ոչնչի:

Մարդ էակը կարող է դիմանալ ծարավին մեկ շաբաթ, սովին` երկու շաբաթ, կարող է տարիներ անցկացնել առանց տանիքի, բայց չի կարող տանել միայնությունը: Դա բոլոր կտտանքներից, բոլոր տվայտանքներից ամենատանջալին է:

Ողջ կյանքիս ընթացքում ես սերն ընկալում էի որպես կամավոր ստրկության մի տեսակ

Դա սուտ է. ազատությունը գոյություն ունի սոսկ սիրո առկայության դեպքում: Նա, ով տրվում է ամբողջությամբ, ով իրեն ազատ է զգում, սիրում է անսահմանորեն: Եվ նա, ով սիրում է անսահմանորեն, իրեն ազատ է զգում:

Սիրահարներից ոչ մեկը չի կարող ցավ պատճառել մյուսին. ամեն մեկը պատասխանատու  իր ունեցած զգացմուների համար և չի կարող այդ բանի համար նախատել ուրիշին:

Ոչ ոք չի կորցնում ոչ ոքի, որովհետև ոչ ոք ոչ ոքի չի պատկանում:

Գալիս է մի պահ, որ պետք է ամեն ինչ դադարեցնել:

Նա նման էր բոլոր կանանց, լուռ տառապում էր մենությունից, փորձում էր արդարացնել այն ամենը, ինչ անում էր, ուժեղ էր ձևանում, երբ թույլ էր, թույլ էր ձևանում, երբ ուժեղ էր:

Ամեն մարդ արարածի նպատակն է անվերապահ սիրո գիտացումը: Սերն ուրիշի մեջ չէ, մեր մեջ է. այդ մենք ենք դա արթնացնում: Բայց արթնացնելու համար ուրիշի կարիքն ունենք: Բովանդակ աշխարհն իմաստալի է լոկ այն դեպքում, երբ կա մեկը, ում հետ կարող ենք կիսել մեր զգացմունքները:

Զգուշանա՞լ կրքից, թե՞ կուրորեն տրվել դրան. Այդ երկուսից ո՞րն է պակաս կործանարար:

Ամենախոր, ամենաանկեղծ ցանկությունը ինչ-որ մեկին մոտ լինելու ցանկությունն է:

Ամենակարևոր հանդիպումները հոգիներն են նախապատրաստում` նախքան մարմինների հանդիպումը:

Բոլորն էլ գիտեն սիրել, դա ի ծնե է:

Երբեմն կյանքը շատ ժլատ է. օրեր, շաբաթներ, ամիսներ ու տարիներ ես անցկացնում առանց որևէ նոր զգացմունք ապրելու: Եվ ահա, երբ դուռը բաց ես անում, մի իսկական հեղեղ է ներխուժում այդ բացված տարածություն:

Մարկիզ դը Սադն ասում էր, որ մարդուն մարդ դարձնող ամենակարևոր փորձն այն է, որը նրան դրդում է ծայրահեղ արարքների:

Մադը ճանաչում է իրեն սոսկ այն դեպքում, երբ հասնում է իր վերջնակետին:

Բամբասանքները չեն սպանում, դրանք հաջողության դիմաց վճարվող գինն են:

Ամենամեծ սերն այն է, որ կարող է ցույց տալ իր թուլությունը:

Երբ այլևս ոչինչ չունեի կորցնելու, ես ամեն ինչ ստացա: Երբ դադարեցի լինել այն, ինչ որ կայի, գտա ինքս ինձ: Երբ ճանաչեցի` ինչ է լիակատար նվաստացումն ու հպատակումը, ինձ ազատ զգացի:

Որոշ բաներ բաժանելի չեն: Պետք չէ վախենալ օվկիանոսից, ուր սուզվում ենք սեփական կամքով. Վախը խառնաշփոթ է մտցնում բոլորիս խաղի մեջ: Դա հասկանալու հմար մարդը դժոխքներով է անցնում: Սիրենք մեկմեկու, բայց չփորձենք տիրանալ միմյանց:


Երազանքս պետք է անձեռնմխելի մնա, և ես իրավունք չունեմ ընկնել ճակատագրի լարած թակարդը:

Комментариев нет:

Отправить комментарий