вторник, 7 мая 2013 г.

Հենրիկ Էդոյան


Էդոյանը գրող է. գրում է բանաստեղծություններ, բանաստեղծություն-աֆորիզմներ… Նա գրում է այնպես, որ առաջին հայացքից, ընթերցումից  հասկանալ գրեթե անհնար է: Նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրը մի յուրահատուկ միտք է արտահայտում: Այդ միտքը կարող է լինել հասարակ, սակայն եթե հասարակ միտքը ներկայացված է որպես առեղծված , այդ դեպքում այն քեզ գրավում է:


Պոետիկ մտքեր

Այդ կնոջ սրտի մեջ մեռել էր մի դեմք, որ նա փայփայել էր տարիների մեջ: Սերը մարմարե մի քանդակ էր՝ դրված խնամքով նրա անցյալի ամենամութ անկյունում: Նա ինքը դարձել էր թանգարան, բայց ինքը չգիտեր դա:

Նա այդ կնոջը անսահման սիրում էր: Սակայն հանգամանքների բերումով այդ սերը դարձել էր անհնար: Եվ այդ պատճառով նրան ոչինչ չէր մնում անել. սերը պահեց իր սրտում՝ որպես անհասանելի և հրաշք զգացմունք:




Նրանք համբուրվում էին փողոցում, բոլորի առաջ: Մարդիկ անցնում էին անտարբեր, երազը փակել էր նրանց աչքերը:

Նրանք այդ պահին չէին մտածում իրենց շրջապատի մարդկանց մասին: Նրանք իրենց զգացմունքներին և երազանքներին ազատություն են տվել: Անում են այն, ինչ՝ ցանկանում են: Իսկ այն մարդիկ, ովքեր անցնում են նրանց կողքով և ուշադրություն չեն դարձնում, շատ կիրթ և զարգացած մարդիկ են, որովհետև իրենք չեն հետաքրքրվում դիմացինի կյանքով:

 Ամեն անցած դեռ անցյալ չէ:

Յուրաքանչյուր րոպե արդեն անցած է: Մենք չենք կարող այդ անցյալը դարձնել ներկա: Այն այլևս փոխել անհնար է: Սակայն ամեն անցած չէ, որ կարող է անցյալ լինել, որովհետև շատ անցած դեպքեր կամ խոսքեր մնում եմ մեր հոգում, մեր սրտում: Մենք դրանք միշտ  պահում ենք ներկայում, մենք չենք ցանկանում դրանք անցյալ դաևձնել, սակայն կան դեպքեր էլ, որ մենք ուղղակի մոռանում ենք և միայն այդ դեպքում է, որ դրանք դառնում են ԱՆՑՅԱԼ:

Այսօրվա գիտելիքդ քո վաղվա կեցությունն է:

Եթե այսօր մենք սովորում ենք, ապա կարող ենք ապագայի համար պլաններ կազմել: Մենք կարող ենք ապագայում մեր սովորածը կիրառել, որպիսի ապրենք: Կրթված մարդիկ ապրում են լիարժեք, իսկ անկիրթներն ուղղակի ապրում են: Մենք հստակ կարող ենք ասել, որ մեր այսօրվա չարչարանքների շնորհիվ կարող ենք ապագայում ապրել, այլ ոչ թե գոյատևել: Սակայն արտահայտածս միտքը դեռ Հայաստանին չի վերաբերում:

Комментариев нет:

Отправить комментарий