Պատանեկություն
Ուինսթոն Չերչիլը ծնվել է Մարլբորո հերցոգների Բլեինհեիմ պալատում։ Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր և Պահպանողական կուսակցության անդամ։ Ուիսթոնի մայրը՝ Ջեննի Ջերոմը, ամերիկյան հարուստ ձեռնարկատիրոջ դուստր էր։ Արդեն մեկ տարեկանից Ինչպես ընդունված է շատ արիստոկրատ ընտանիքներում, դեռ մեկ տարեկանից Ուինսթոնի մասին հոգ էր տանում իր դայակը, ում նա սովորաբար «Պառավ կին» էր անվանում։ Ութ տարեկանում նա ընդունվում է Սենտ Ջորջ նախակրթական, որից հետո տեղափոխվում է Բրայտոն: 1886թ. նա թոքաբորբով է հիվանդանում, այդ ժամանակ նրա ծնողները որոշում են նրան ուղարկել Հարոու դպրոց։ Հարոու դպրոցում սովորելիս 1889 թ, Ուինսթոնին փոխադրում են հատուկ զինվորական թեքումով դասարան։ Պատանի Ուինսթոնը դպրոցում այն տասներկու աշակերտներից մեկն էր, որոնք կարողանում են հանձնել ավարտական քննությունները բոլոր առարկաներից, հատկապես նրա մոտ դիտվում է բարձր հետաքրքրություն պատմության հանդեպ, իսկ 1892 թ նա սուսերամարտից դառնում է դպրոցի չեմպիոն։ 1893 թ Ուիսթոն Չերչիլն ընդունվում է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա: Մոտ մեկ տարի ակադեմիայում ուսանելուց հետո, 1895 փետրվարի 2-ին նա ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն այդ տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը։
Երիտասարդ տարիներ
Զինվորական ուսումն ավարտելուց հետո Չերչիլը ծառայում է թագուհու անձնական 4-րդ գնդում, այնուհետև մոր աջակցությամ մեկնում է Կուբա, որպես «Դեիլի գրաֆիկ» թերթի զինվորական թղթակից: Իսպանական բանակում գործուղման մեջ գտնվելու ժամանակ, նա առաջին անգամ հայտնվում է կրակի գոտում, և նրա հոդվածներից հինգը տպագրվում են թերթում, որոնցից մի քանիսը «Նյու Յորք Թայմսում»: Այդ թերթի համար ծառայելու ժամանակ Չերչիլը ստանում է «Կարմիր խաչ» մեդալ:
Կուբայում ծառայությունն ավարտեուց հետո Անգլիա վերադառնալու ճանապարհին նա առաջին անգամ լինում է ԱՄՆ-ում: Այնուհետև, 1896թ. նրա զորամասը ուղարկվում է Հնդկաստան՝ Բանգալոր: Այնտեղ նա շատ է կարդում, որի միջոցով էլ փորձում է լրացնել համալսարանական տարիների բացը: Որոշ ժամանակ անց զորամասային թիմում նա դառնում է Պոլո մականախաղի խաղացող: Մեկ տարի Բանգալորում ծառայելուց հետո նա ցանկանում է կռվել Հնդկաստանի հյուսիսում բրիտանական արշավախմբի կորպուսում, ովքեր այդ ժամանակ կռվում էին փուշթունական ցեղերի դեմ: Այդ ժամանակ էլ է նրան օգնում իր մայրը: Այստեղ նա աչքի է ընկնում իր քաջությամբ:
Մալականդից վերադառնալուց հետո, Չերչիլը նորից դիմում է հրամանատարությանը, որպես զիվորական թղթակից Հյուսիսային Աֆրիկա գործուղվելու համար, սակայն նրան մերժում են, դրա համար նա դիմում է անձամբ վարչապետին՝ լորդ Ռոբերտ Սոլսբերիին:
1898 թվականին Չերչիլն ուղարկվում է Եգիպտոս, որտեղից էլ Սուդան ճնշելու Մահդիականների ապստամբությունը: Այնտեղ նա նաև թղթակցում է «Մորնինգ փոստ» Լոնդոնյան օրաթերթին: Սուդանում ապստամբներն բավական թվական գերակշռություն ունեին, մինչդեռ անգլո-եգիպտական բանակը սպառազինությամբ էր առավել: 1898թ սեպտեմբերի 2-ին, Օմդուրմանի մոտ գլխավոր ճակատամարտին, մասնակցում է նաև Չերչիլը:Սուդանի գործողությունների մասին նա գրում է իր «Գետի պատերազմը» գիրքը: Սուդանից Չերչիլն վերադառնում է Հնդկաստան, համազգային մականախաղի մրցումներին մասնակցելու համար, որտեղից հաղթանակած վերադառնալուց հետո, 1899 թվականի մայիսի 5-ին, նա թողնում է ծառայությունը: 1899 թվականի հուլիսին, պառլամենտի անդամ Ռոբերտ Ասքրոֆթն առաջարկում է Չերչիլին ներկայացնել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններին, որպես Պահպանողական կուսակցության թեկնածու: Չերչիլի առաջին քաղաքական փորձը հաջողությամբ չի պսակվում, ընտրություններում հաղթում է Լիբերալական կուսակցությունը: 1899թ. Աֆրիկայում նա
Անգլո-բուռական երկրորդ պատերազմն է սկսվում, որի ժամանակ նա դիմում է «Մորնինգ փոստ» օրաթերթին, որը և շտապում է Չերչիլին այն ժամանակներում չլսված, մեծ գումար վճարել: Ընդունելով «Մորնինգ փոստ» թերթի առաջարկը՝ Չերչիլն, հոկտեմբերի 18-ին, պատերազմի սկսվելուց երկու օր հետո, մեկնում է Աֆրիկա: Արդեն Աֆրիկայում, նոյեմբերի 15-ին, Չերչիլն զրահապատ գնացքով մեկնում է տեղանքի տեղազննության:
Գնացքը բուռերի կողմից հայտնաբերվում և հարձակման է ենթարկվում: Այդ ժանակ Չերչիլը երկաթգիծը մաքրելու գործընթացը իր ձեռքն է վերցնում: Սակայն երբ վերջացնում են տեսնում են, որ կցորդիչը մնասված է: Այդ ժամանակ կապիտան Հոլդեյնը որոշում է, որ ծանր վիրավորներին շոգեքարշով ուղարկել թիկունք: Իսկ մնացածը` հիսունին մոտ զինվոր գերի են վերցվում, այդ թվում նաև կապիտան Հոլդեյնը և Չերչիլը: Գերությունից նրա անհաջող փախուստի փորձից հետո նրան ուղարկում են ռազմագերիների ճամբար: Դեռ մեկ ամիս չանցած՝ դեկտեմբերի 12-ին Չերչիլը, կապիտան Հոլդեյնը և սերժանտ-մայոր Բրուկին դիմում են փախուստի, բայց միայն նրան է հաջողվում ժամապահներից աննկատ անցնել, որի համար, Չերչիլին հետո անհիմն մեղադրում են ընկերներին լքելու մեջ, սակայն հետո, 1912թ, նա դատավարություն է սկսում ընդդեմ «Բլեքվուդս Մեգըզին» ամսագրի՝ մեղադրելով զրպարտության մեջ: Ամսագիրն ստիպված է լինում տպագրել հատուկ հոդված և ներողություն խնդրել: Փախչելով ճամբարից՝ Չերչիլը ապրանքատար գնացքով աննկատ հասնում է Ուիթբանկ, որտեղից գաղտնի անցնում է սահմանը:
Փախուստը Չերչիլին դարձնում է հայտնի, նա ստանում է պառլամենտում իր թեկնածությունն առաջադրելու մի քանի առաջարկներ, սակայն նա մնում է բանակում: 1900 թ. Չերչիլն «Դանոթար Քասլ» փոստատարային նավով վերադառնում է Անգլիա, այն նույն նավով, որով ութ ամիս առաջ մեկնել էր հարավային Աֆրիկա:
Քաղաքական կարիերայի սկիզբ
1900թ. նա իր թեկնածությունն է առաջադրում որպես Պահպանողական կուսակցության անդամ: Ընտրություններում նա հաղթում է և 26 տարեկանում դառնում Հանրային պալատի պատգամավոր: 1901 թվականի փետրվարին նա Հանրային պալատում հանդես է գալիս իր առաջին ճառով: Չերչիլը տարաձանություններ է ունենում կուսակցության հետ
Իր քաղաքական կենսագրությունը Չերչիլը սկսել է պահպանողական կուսակցությանն անդամագրվելով: Սակայն 1904թ.մայիսի 4-ին կարիերիստական նկատառումներով նա տեղափոխվում է լիբերալների կուսակցություն և միայն 20 տարի անց վերադառնում հարազատ պահպանողական կուսակցություն և այնտեղ մնում մինչև կյանքի վերջ: Երբ Չերչիլը պահպանողականից գնաց լիբերալ կուսակցություն, հասարակությունը շատ կոշտ արձագանքեց` նրան անվանելով Բլենհեյմյան առնետ (որովհետև նրանց տոհմական բնակատեղին Բլենհեյմ պալատն էր): Չերչիլը կուսակցությունը փոխելու փաստը կապում էր այն բանի հետ, որ պահպանողականները ժամանակին դաժան են վարվել իր հոր հետ: 1908թ. Չերչիլը նշանակվում է Առևտրի և արդյունաբերության նախարար: Նույն թվականին նա նախաձեռնում է նվազագույն աշխատավարձի մասին օրենքը, որը ընդունվում է մեծամասնության քվեարկությամբ, այն առաջին անգամ Անգլիայում սահմանում էր աշխատանքային օրվա տևողությանը և աշխատավարձին վերաբերվող հստակ նորմեր:1945թ. ընտրություններում կրած խայտառակ պարտության պատճառով Չերչիլը հեռանում է քաղաքականությունից:
Ստեղծագործությունները
Նա գրել է «Յան Համիլտոնի մարշ» գիրքը, որում նկարագրվում էր Անգլո-բուռական երկրորդ պատերազմիիրադարձությունները: 1900թ. նա հրատարակում է «Սավրոլա» վեպը, իր միակ խոշոր գեղարվեստական ստեղծագործությունը:
Երբ 1945թ.-ին Չերչիլը հեռանում է քաղաքականությունից նա որոշում է գիրք հրատարակել, որը նրան հնարավորություն էր տալիս ոչ միայն հիշատակել իր անունը պատերազմի համատեքստում, այլև սեփական մեկնաբանությունը տալ համաշխարհային քաղաքականությանը: Նա ընդունում էր, որ սեփական հայացքը դեռ ճշգրիտ պատմություն չէ, սակայն նա գիտեր, որ լուրջ նյութեր է տալիս այդ պատմության համար: Արագությունը, որով նա իր աշխատության հատորները ներկայացրեց ընթերցողների դատին, մեծացրեց այդ աշխատության նկատմամբ հետաքրքրությունը: Հետաքրքրություն, որը չմարեց ընդհուպ մինչև Չերչիլի մահը…
Երբ Չերչիլն արդեն 90 տարեկան էր, անգլիական համալսարաններից մեկը հրավիրում է նրան ելույթ ունենալ: Դա մեծ իրադարձություն էր Անգլիայի համար: Մարդիկ սկսում են ժամանել երկրի տարբեր ծայրերից: Բոլորը ցանկանում էին տեսնել իրենց հանրահայտ հայրենակցին: Դահլիճն ամբողջությամբ լցված էր, շատերը կանգնած էին անցումներում և աստիճանների վրա: Բոլորը լարված սպասում էին, թե երբ ելույթ կունենա իրենց օրերի ամենաիմաստուն մարդկանցից մեկը: Համալսարանի դեկանը ներկայացնում է նրան որպես ներկայումս ապրող ամենահայտնի անգլիացի: Նրա խոսքերով` Չերչիլը պետք է տար իր կյանքի անենանշանակալից ելույթը` ամփոփելով իր ողջ կյանքը, կիսվելով իր ողջ փորձով: Չընդհատվող ծափահարությունների ներքո Չերչիլը բարձրանում է բեմ: Սպասելով այնքան, մինչև ծափահարությունները կդադարեն, նա մոտենում է խոսափողին և սկսում իր ելույթը. «Երբե’ք, երբե’ք, երբե’ք մի հանձնվեք»: Մարդիկ միանգամից գլխի չեն ընկնում, որ այդքանով ելույթն ավարտված է: Նա կրկին նստում է և այլևս ոչ մի բառ չի արտասանում: Բոլորը չէ, որ գոհ էին, չէ որ շատերը հսկայական տարածություն էին անցել, որպեսզի լսեին նրա հռետորական խոսքը: Որոշ ժամանակ անց մարդիկ սկսում էին հասկանալ, որ Չերչիլը չէր ցանկանում երկար խոսել, ոչինչ ավելի կարևոր, քան ասվածը, նա ասել չէր կարող: Այդ մեկ նախադասությամբ նա ուզում էր օգնել մարդկանց կենտրոնանալ գլխավորի վրա` երբ դադարում ես պայքարել, դու պարտված ես: Տարբեր խնդիրներն ու անհաջողությունները վախենալու պատճառ չեն: Խնդիրները կարելի է լուծել, իսկ անհաջողությունները աստիճաններ են` հաջողության ճանապահին: Բայց եթե հանձնվում ես, ապա ամեն ինչ վերջացած է:
Աֆորիզմներ
1. Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը: Երբ ընտանիք ունեցա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պետք է փոխեի ինքս ինձ, գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը»: Սրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միավորված թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերն են:
2. Դիվանագիտության մեջ չկան մշտական դաշնակիցներ, կան մշտական շահեր:
3. Հիմար է այն մարդը, ով երբեք չի փոխում իր որոշումը:
4. Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու՝ահա թե ինչն է իսկականից կարևոր:
5. Դու թշնամի ունե՞ս: Շատ լավ է: Դա նշանակում է, որ կյանքումդ գոնե մեկ անգամ ինչ-որ բանի համար պայքարել ես:
Օգտագործված համացանցային ռեսուրսներ
http://youandworld.am/news/2647.html
http://www.mamul.am/am/post/3571/%D5%A1%D6%86%D5%B8%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B6-%D5%B9%D5%A5%D6%80%D5%B9%D5%AB%D5%AC
http://aforizmner.info/search/%D5%88%D6%82%D5%AB%D5%B6%D5%BD%D5%A9%D5%B8%D5%B6%20%D5%89%D5%A5%D6%80%D5%B9%D5%AB%D5%AC/
http://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D6%82%D5%AB%D5%B6%D5%BD%D5%A9%D5%B8%D5%B6_%D5%89%D5%A5%D6%80%D5%B9%D5%AB%D5%AC
http://1lur.am/am/?p=68009
Комментариев нет:
Отправить комментарий