вторник, 28 августа 2012 г.

Հռոմի պատմությունը


Հռոմը Իտալիայի մայրաքաղաքն է: Առասպելը պատմում է, որ Հռոմը հիմնել են երկվորյակ եղբայրներ Ռոմուլոսն ու Ռեմոսը: Նրանք շատ չար քեռի են ունեցել` Ամուլիոս անունով: Տղաները հազիվ ծնված` Ամուլիոսը հրամայում է սպանել նրանց: Բայց հովիվը, որին դա հանձնարարված էր անել, սիրտ չի անում կատարել հրամանն ու տուն բերելով տղաներին, տալիս է իր կնոջը կերակրելու:

понедельник, 27 августа 2012 г.

Պիեռ Սիմոն Լապլաս


Պիեռ Սիմոն Լապլաս (ֆր.՝ Pierre-Simon Laplace, ծնվել է 1749 մարտի 23-ին, Բոմոն ան Օժ Նորմանդիայում, մահացել է 1827 թ. մարտի 5-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում) ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ է: Լապլասը ստեղծել է հավանականությունների տեսությունը։ Նրան է պատկանում ըստ բարձրության մթնոլորտի խտության փոփոխության հաշվման բանաձևը։

суббота, 11 августа 2012 г.

Ժակ Պրեվեր


Ժակ Պրեվերը ֆրանսիացի գրող  և սցենարիստ է, ծնվել է 1900թվ. փետրվարի 4-ին և մահացել 1977թ. ապրիլի 11-ին: Իր պոեմների առաջին ժողովածուի հաջողությունից հետո («Խոսքեր») նա դարձավ ժողովրդականություն վայելող բանաստեղծ` շնորհիվ իր խոսակցական լեզվի և բառախաղերի: Նրա ստեղծագործությունները հայտնի են ամբողջ ֆրանկոֆոն աշխարհում և մասսայականորեն ուսուցանվում են ֆրանսիական դպրոցներում:

Բեյոնսե


Բեյոնսեն ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 4-ին: Ամերիկացի հայտնի երգչուհի, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի է: Ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Նա տարբեր դպրոցներում երգել և պարել է սովորել, մասնակցել է տարբեր մրցույթների: 1990 թ «R & B Destiny's Child» խմբում. փառքի արժանացավ: Այս խումբը բոլոր ժամանակների լավագույն R & B խումբն է:

среда, 8 августа 2012 г.

Միլեն Ֆարմեր


Միլեն Ֆարմերը` իսկական անունը Միլեն Գոտիե, ֆրանսիացի հեղինակ, կոմպոզիտոր, մեկնաբան:
Ծնվել է 1961թ սեպտեմբերի 12-ին, Կանադայի Կեբեկ քաղաքում: 1980-ականների կեսերից դարձավ Ֆրասիայում ամենաշատ ձայնասկավառակներ վաճառած երգչուհին, ով հաջողության հասավ ոչ միայն ֆրանսիայում, այլ՝ նաև դրա սահմաններից դուրս, մասնավորապես` Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում:

среда, 1 августа 2012 г.

Սալվադոր Դալի


Սալվադոր Դալին համարվում է արվեստի սյուռեալիստական շարժման ամենամեծ նկարիչը և 20-րդ դարի խոշորագույն նկարիչներից մեկը:

Սալվադոր Դալին ծնվել է 1904 թ. Հյուսիսային Իսպանիայի Ֆիգուերա փոքրիկ քաղաքում: Նրա նկարչական տաղանդը ի հայտ է եկել դեռ վաղ հասակից և Սալվադոր Ֆելիպե Յակինտո Դալին իր առաջին նկարչական դասերը ստացել է տասը տարեկան հասակում: Նրա ուսուցիչներն էին այն ժամանակվա հայտնի իսպանացի իմպրեսիոնիստ նկարիչ Ռոման Պիչոտը: Դալին սկսեց արվեստ ուսումնասիրել Մադրիդի Արվեստի թագավորական ակադեմիայում: Նրան երկու անգամ հեռացրել են դպրոցից, և նա երբեք չի հանձնել իր ավարտական քննությունները:

суббота, 28 июля 2012 г.

Խոսե Օրտեգա-ի-Գասետ


Իսպանացի հայտնի փիլիսոփա և սոցիոլոգ Խոսե Օրտեգա-ի-Գասետը ծնվել է 1883թ. մայիսի 9-ին Մադրիդում: Հայտնի գրականագետ Օրտեգա-ի-Մունիայի որդին է: Սովորելով «Miraflores del Palos» քոլեջում Օրտեգան լիովին տիրապետում է լատիներեն և հին Հռոմեական լեզուներին: 1904 թ. պաշտպանելով դոկտորական թեզեր ավարտել է Մադրիդի «Կոմպլուտենաե» համալսարանը: Այնուհետև, յոթ տարի անց է կացնում Գերմանիայի համալսարաններում, առավելությունը տալով Մարբուրգի համալսարանին, որտեղ այդ տարիներին փայլում է Գերման Կոգենը:

Ժան-Պոլ Սարտր


Ժան-Պոլ Սարտրը ծնվել է Փարիզում և եղել է ընտանիքի միակ զավակը: Նրա հայրը Ժան-Բատիստ Սարտրը ֆրանսիայի ռազմա- ծովային ուժերի հրամանատարն էր, մայրը եղել է Աննա-Մարիյա Շվեյցերը: Ժան-Պոլ Սարտրը ընդամենը 15 ամսեկան էր, որ մահացավ նրա հայրը: Ընտանիքը տեղափոխվեց Մյոդնի:
Սարտերը կրթություն է ստացել Լա-Ռոշելի քոլեջում, ավարտել է բարձրագույն նորմալ դպրոցը Փարիզում և փիլիսոփայությունից դիսերտացիա պաշտպանել: 1934 թվականին վերապատրաստվել է Բեռլինի ֆրանսիական ինստիտուտում:

Հատվածներ Դեյլ Քարնեգիի


 «Ինչպես ընկերներ ձեռք բերել և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» գրքից

Շատերի գլխավոր սխալը
Մի անգամ ընկնելով  պաշտոնի օգտակարության, մոդայիկ տեսության ազդեցության տակ ես վեց օր շարունակ հրաժարվեցի սնունդ ընդունելուց: Դա դժվար չէր: Վեցերորդ օրվա վերջում ավելի քիչ էի քաղց զգում, քան երկրորդ օրվա վերջում: Այնուամենայնիվ և´ ինձ, և´ քեզ հայտնի են մարդիկ, ովքեր իրենց հանցագործ կհամարեին, եթե իրենց տան անդամներին կամ ծառայողներին վեց օր շարունակ զրկեին սնունդից: Այնուամենայնիվ նրանք հեշտությամբ   վեց օր, վեց շաբաթ և նույնիսկ տարիներ զրկում են նրանց հոգևոր ուշադրությունից,  որի կարիքը վերջիններս ունեն:

Մարիո Կասաս




Իսպանացի դերասան Մարիո Կասաս Սիերան ծնվել է 1986 թ. հունիսի 12-ին, Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա-Կորունյա քաղաքում:
Նա խաղացել է «Три метра над уровнем небом», «Пако», «Группа 7», «Неоновая плоть», «Летний дождь»  ֆիլմերում, որոնք էլ նրան հաջողություն բերեցին: Մարիոն ֆուտբոլի հանդեպ մեծ սեր ուներ: Նա սպորտի երկրպագու էր: Մարիոյի մանկության երազանքն էր դառնալ ոստիկան կամ հրշեջ ծառայության աշխատող: Որոշ ժամանակ անց նա ցանկանում է դառնալ դերասան: