«Ինչպես ընկերներ ձեռք բերել և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» գրքից
Շատերի գլխավոր սխալը
Մի անգամ ընկնելով պաշտոնի օգտակարության, մոդայիկ տեսության ազդեցության տակ ես վեց օր շարունակ հրաժարվեցի սնունդ ընդունելուց: Դա դժվար չէր: Վեցերորդ օրվա վերջում ավելի քիչ էի քաղց զգում, քան երկրորդ օրվա վերջում: Այնուամենայնիվ և´ ինձ, և´ քեզ հայտնի են մարդիկ, ովքեր իրենց հանցագործ կհամարեին, եթե իրենց տան անդամներին կամ ծառայողներին վեց օր շարունակ զրկեին սնունդից: Այնուամենայնիվ նրանք հեշտությամբ վեց օր, վեց շաբաթ և նույնիսկ տարիներ զրկում են նրանց հոգևոր ուշադրությունից, որի կարիքը վերջիններս ունեն:
Եկեք նկատենք ուրիշների լավը
Բացի մտքերից, կապված ինչ-որ կոնկրետ պրոբլեմների հետ, մտորումներով զբաղված`ժամանակի 95
%-ը մենք հիմնականում նվիրում ենք ինքներս մեզ: Եվ այսպես, եթե մենք դադարենք որոշ ժամանակ մտածել միայն մեր մասին և սկսենք մտածել ուրիշների ունակությունների մասին, մեզ անհրաժեշտ չի լինի կենտրոնանալ
անձնական խնդիրների վրա: Ուրեմն դադարենք մտածել մեր ցանկությունների ու կատարելության մասին: Փորձենք ճանաչել ուրիշների հնարավորությունները:Այդ ժամանակ չի լինի կարիք ու քծնանք: Ավելի անկեղծ ընդունեք ուրիշների միջի լավը: Եղեք ուղղամիտ ձեր ողջույնների ու առատաձեռն` ձեր գովասանքների մեջ, և մարդիկ կդողան ձեր ասածների վրա, կհասկանան, կհիշեն դրանք և կկրկնեն իրենց ողջ կյանքում: Նույնիսկ այն ժամանակ, երբ դուք մոռացած կլինեք դրանք:
Աշխարհում միակ եղանակը մարդկանց
վրա ազդելու համար
Ողջ աշխարհում գոյություն ունի ուրիշի վրա ներգործելու միայն մեկ եղանակ: Դա է` խոսել
նրա հետ այն մասին, ինչը հանդիսանում է նրա ցանկությունների առարկան և նրան ցույցտալ, թե ինչպես կարելի է դրան հասնել: Հիշե´ք այդ մասին, երբ դուք կցանկանաք որևէ
մեկին ստիպել ինչ-որ բան անել:
Խուսափեք այն սխալներից, որոնք շատ մարդիկ են
թույլ տալիս: Տարիներ առաջ ես գնացի Ֆիլադելֆիայում հայտնի միակնաբույժի գրասենյակ: Նախքան իմ աչքերին նայելը` նա ինձ հարցրեց, թե ես ինչով եմ
զբաղվում: Նրան չէր հետաքրքրում իմ աչքերի վիճակը, նրան հետաքրքրում էր իմ գրպանի
վիճակը: Նրա հիմնական մտածմունքն էր, թե որքան կարող է ինձնից կորզել, այլ ոչ թե
ինչպես օգնել: Արդյունքում նա ոչինչ չստացավ: Ես նրա կլինիկայից հեռացա նրա
նկատմամբ ատելությամբ լցված: Աշխարհը լի է ժլատ մարդկանցով: Հազվագյուտ մարդիկ,
ովքեր անշահախնդիր ձգտում են օգնել ուրիշներին, մեծ հարգանք ու առավելություն են
ունենում: Նրանք քիչ մրցակիցներ են ունենում:
Հանճարեղ ուսուցիչը
Շատերը ավարտում են քոլեջներ, սովորելով կարդալ Վերգիլիա և իմանում
մաթեմատիկական գաղտնիքներ, բայց ճիշտ պատկերացում չեն ստանում այն
մասին, թե ինչպես են մտածում հենց իրենք: Միայն շունն է ապրում ոչինչ չտալով, բացի` սիրուց:
Ինչու՞ կարդալ այս գիրքը, որպիսի իմանալ ինչպես ընկերներ ձեռք բերել: Ինչու՞ չսովորեցնել
ընկերներ ձեռք բերելու մեծագույն տեխնիկան, ինչպիսին երբևէ իմացել է աշխարհը: Ո՞վ է
նա: Դուք կարող եք հանդիպել նրան վաղը` փողոց դուրս գալով: Երբ դուք կլինեք նրանիցտաս ֆուտ հեռու, նա կսկսի պոչով թափահարել: Եթե դուք կանգնեք և գուրգուրեք նրան, նա
պատրաստ կլինի մորթուց դուրս գալ, որպեսզի ցույց տա ձեզ, թե ինչպես է ձեզ սիրում: Եվ
դուք գիտեք, որ զգացմունքնրի այդ ցուցադրության մեջ չկա ոչ մի գաղտնի ցանկություն, ննա
չի պատրաստվում ձեզ անշարժ գույք վաճառել
կամ ամուսնանալ ձեզ հետ: Դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ շունը միակ կենդանին է, որը պարտավոր չէ աշխատել իր
գոյատևման համար: Հավը պետք է ձու ածի, կովը` կաթ տա, ճնճղուկը` երգի:
Եթե մենք ցանկանում ենք լավ ընկերներ ձեռք բերել, ապա
մեզնից պահանջվող այնպիսի բաներ պետք է անենք, ինչպիսիք են` անբասիր
զգացմունքները, ուրիշների ուշադրությունը:
Խոսիր այն մասին, ինչը բոլորից
շատ է հետաքրքրում քո զրուցակցին
Տվեք այնպիսի հարցեր, որոնց զրուցակիցը կպատասխանի
հաճույքով: Հիշե´ք, որ ձեր հետ զրուցող մարդուն հարյուր անգամ ավելի շատ
հետաքրքրում է հենց ինքը` իր ցանկություններով և դժվարություններով, քան դուք` ձեր
գործերով: Իր ատամի ցավը իր համար ավելին է, քան սովը,
որը Չինաստանում խլում է միլիոնավոր մարդկանց կյանքը: Մտածիր այդ մասին`
մինչև զրույցի բռնվելը: Կարճ, սիրալիր արտահայտությունները, ինչպիսիք
են`«Կներեք անհանգստության համար» , «Հարմար չէ՞ ձեզ արդյոք…», «Բարի եղեք…»,
«Շնորհակալություն», հաճելի են մեր ամենօրյա կյանքում, և
բացի դրանից` համարվում են լավ դաստիարակության արգասիք:
Комментариев нет:
Отправить комментарий