Ժան-Պոլ Սարտրը ծնվել
է Փարիզում և եղել է ընտանիքի միակ զավակը: Նրա հայրը Ժան-Բատիստ Սարտրը ֆրանսիայի
ռազմա- ծովային ուժերի հրամանատարն էր, մայրը եղել է Աննա-Մարիյա Շվեյցերը: Ժան-Պոլ
Սարտրը ընդամենը 15 ամսեկան էր, որ մահացավ նրա հայրը: Ընտանիքը տեղափոխվեց Մյոդնի:
Սարտերը կրթություն
է ստացել Լա-Ռոշելի քոլեջում, ավարտել է բարձրագույն նորմալ դպրոցը Փարիզում և փիլիսոփայությունից
դիսերտացիա պաշտպանել: 1934 թվականին վերապատրաստվել է Բեռլինի ֆրանսիական ինստիտուտում:
Դասավանդել է փիլիսոփայություն Ֆրանսիայի տարբեր կրթօջախներում(1929-1939 և
1941-1944 թթ.): 1944 թվականից Սարտերը իրեն նվիրել է գրական աշխատանքին: Դեռ ուսանողական
տարիներից նա ծանոթացել էր Սիմոնա դե Բովուարի հետ, ով ոչ միայն նրա կյանքի ուղեկիցն
էր, այլև գաղափարակիցը:
Սիմոնա դե Բովուարի
և Մորիս Պերլո- Պոնյիի հետ նա հիմնեց «Նոր ժամանակներ» ամսագիրը: 1952 թվականին Սարտրը
ելույթ ունեցավ իբրև խաղաղության կողմնակից Վիեննայի խաղաղության կոնգրեսում: 1953
թվականին ընտրվեց Համաշխարհային խաղաղության խորհրդի անդամ: Հետագայում, ֆրանսիական
նացիոնալիստների ահաբեկեցին նրան և պայթեցրին Փարիզի կենտրոնում գտնվող տունը:
1956 թվականին Սարտերը և «Նոր ժամանակներ» ամսագրի խմբագրությունը ձևափոխվեցին, ի տարբերություն
Կամյուի պաշտպանեցին ալժիրյան ժողովրդի անկախության ձգտումը, հաստատելով ժողովրդի ինքնորոշման
իրավունքը: Սարտրը ակտիվորեն պաշտպանում էր Կուբայի հեղափոխությունը 1959 թվականին:
1960 թվականի հունիսին Սարտրը գրեց 16 հոդված «Փոթորիկ շաքարի վրա» վերնագրով: Սարտրը
1968 թվականի ֆրանսիական հեղափոխության ակտիվ մասնակիցն էր:1964 թվականին Սարտրը արժանացել
է Նոբելյան մրցանակի, սակայն հրաժարվել է, ասելով որ չի ցանկանում կասկածի տակ դնել
իր անկախությունը: Հերթական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ձերբակալում են Սարտրին:
Երբ այդ մասին իմանում է Շառլ դը Գոլը հրամայում է ազատ արձակել Սարտրին, ասելով,-«Ֆրանսիան
Վոլտերներին չի կալանավորում»:
Ժան-Պոլ Սարտրը վախճանվել
է 1980 թվականին: Ինչպես որ ինքը ցանկացել էր պաշտոնական թաղում չի եղել, սակայն ներկա
էին 50 հազարից ավելի քաղաքացիներ:
Ժան-Պոլ Սարտրի մտքերից
Ես ինքս եմ իմ ազատությունը:
Ես միշտ կարող եմ
ընտրել, բայց ես պետք է իմանամ, որ նույնիսկ այն ժամանակ, երբ ես ոչինչ չեմ ընտրում,
այնուամենայնիվ` ընտրում եմ:
Կյանքի իմաստ չկա,
ես ինքնուրույն պետք է դա ստեղծեմ:
Комментариев нет:
Отправить комментарий