суббота, 28 июля 2012 г.

Մարիո Կասաս




Իսպանացի դերասան Մարիո Կասաս Սիերան ծնվել է 1986 թ. հունիսի 12-ին, Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա-Կորունյա քաղաքում:
Նա խաղացել է «Три метра над уровнем небом», «Пако», «Группа 7», «Неоновая плоть», «Летний дождь»  ֆիլմերում, որոնք էլ նրան հաջողություն բերեցին: Մարիոն ֆուտբոլի հանդեպ մեծ սեր ուներ: Նա սպորտի երկրպագու էր: Մարիոյի մանկության երազանքն էր դառնալ ոստիկան կամ հրշեջ ծառայության աշխատող: Որոշ ժամանակ անց նա ցանկանում է դառնալ դերասան:

Առաջին տաս տարիների ընթացքում Մարիոն նկարահանվում էր տարբեր գովազդներում: 18 տարեկանում Կասասը տեղափոխվում է Մադրիդ և ընդունվում «Кристины рота» դպրոց: Առաջին էկրանային դեբյուտը եղել է իսպանական արտադրության «Obsesion» սերիալը: Սերիալի ռեժիսորը Վալերի Բասերմանովն է: Սերիալը անկեղծ սիրո, ինտրիգների և դաժան պայքարի մասին է: Սերիալում Մարիոն երկրորդական դեր էր խաղում: Որոշ ժամանակ անց նրան նոր դեր են առաջարկում «Личные причины» սերիալում: Այս սերիալը իսպանական սերիալների ոճին համապատասխան ինտրիգային է:
 2006 թ. դեռահաս Մարիոն նկարահանվում է իսպանական «SMS» ֆիլմում: Այս ֆիլմը առաջին մեծ դերասանական հաջողությունն է բերում նրան: 2006 թ. նա «Летний дождь» լիամետրաժ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացավ: Այս ֆիլը սիրո մասին է և փիլիսոփայական իմաստ ունի: Ֆիլմի ռեժիսորը հայտնի Անտոնի Բանդերասն է: Այս հանգամանքը Մարիոյի համար մեծ պատիվ է:
2007 թ. Կասասը շարունակել է դերասանական արվեստը: Նա խաղացել է «Пако и его люди» կատակերգությունում: Այս սերիալը նկարահանվել է ավելի քան 5 տարի և շատ սիրված է եղել հանդիսատեսի կողմից:

2010 թ. դեկտեմբերի 3-ին լույս է տեսնում  «Три метра над уровнем небом» ֆիլմը, որտեղ Մարիոն խաղում է գլխավոր դերը: Այս ֆիլմը նրան առավել հայտնի դարձրեց: ACE մրցանակաբաշխության ժամանակ նա արժանացավ լավագույն դերասանի տիտղոսին:

Комментариев нет:

Отправить комментарий