Ծնունդով նորվեգացի Էդվարդ Մունկը էքսպրեսիոնիստական հոսանքի ներկայացուցիչ է։
20-րդ դարի վերջին նա մեծ դեր է խաղացել գերմանական էքսպրեսիոնիզմի կայացման գործում և արվեստի այն ուղղության մեջ, որի հետևորդն էր ինքը: Դա հաջողվել
է մասնավորապես մտավոր ծանր վիճակի դրսևորումների շնորհիվ, որոնք արտացոլված են նրա
շատ աշխատանքներում:
Էդվարդ Մունկը ծնվել է Նորվեգիայում
1863թ և կյանքի սկզբնական տարիներն անցկացրել Օսլոյում։ Նա կապ էր պահպանում հայտնի նկարիչների և արվեստագետների հետ,
ովքեր անկախ էին գործում
(Յակոբ Մունկ,
Պետեր Մունկ)։ Նրա ծնունդից մի քանի տարի անց՝
1868թ, ապագա նկարչի մայրը մահանում է տուբերկուլյոզից,
որից հետո նրան խնամում է հայրը։ Վերջինս մտավոր խնդիրներ ուներ,
որն էլ իր
ազդեցությունն է ունեցել Էդվարդի և ընտանիքի մյուս երեխաների կյանքում: Նրանք մեծացել են վախի մթնոլորտում:
Դա է եղել պատճառը, որ Մունկի կտավները մռայլ գույներով են արված:
1885թ Մունկը
մեկնում է Փարիզ և շատ տպավորվում արվեստագետներ Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Վան Գոգի
ստեղծագործություններով: Փաստն այն է, որ Մունկի աշխատանքները նկարված են պոստիմպրեսիոնստական
ոճով:
Նրա աշխատանքներից
շատերում առկա են նաև սիմվոլիզմի տարրեր: Այս ոճով ստեղծվել են հիմնականում այն կտավները,
որոնք վեր են հանում իր զգացմունքները, բացահայտում մարդու ներաշխարհը՝ ի հակադրություն
արտաքին երևույթների:
Մունկի ստեղծագործությունների
մեծամասնությունն ավելի շատ զգացմունք են արտահայտում, քան արտաքին հայացքներ: Դրանք
պարունակում են կյանքի և մահվան, սիրո և վախի արտահայտություններ, միայնակության պատկերներ,
որոնք դիտորդը կարող է հեշտությամբ նկատել: Մուգ երանգները ցույց են տալիս արվեստի
մռալ կողմը, իսկ ստվերները պատկերվել են կարծես ինչ-որ բան քողարկելու համար: