Հուլիսի 14-ին ողջ Ֆրանսիան նշում է իր ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը:
1789 թ. Բաստիլի ամրոցի ոչ այնքան արյունալի գրավումը ոչ թե մի կարճատև դրվագ էր, մարդկության պատմության մեջ եղած բազմաթիվ հեղաշրջումներից մի հերթական օրինակ, այլ սկիզբ դրեց մի երկարատև հեղափոխական դարաշրջանի` իր ցնցումներով և հակասությամբ հանդերձ:
18-րդ դարի վերջին Ֆրանսիայի վիճակը երկարատև պատերազմերի հետևանքով չափազանց ծանրացել էր: Բնակչության թիվն աճել էր 25 %-ով, մինչդեռ
գյուղատնտեսական արտադրության մեթոդների մեջ որևէ էական առաջընթաց տեղի չէր ունեցել:
Մյուս կողմից, սահմանափակ էր նաև մշակվող հողատարածությունը, որի հետևանքով առաջ եկավ
գյուղական բնակչության զգալի «ավելցուկ»:
Մինչ աղքատ խավերը ավելի էին աղքատանում, հասարակության հարուստ շերտերը ավելի
ու ավելի էին հարստանում, որն առաջ բերեց ունեցվածքների ծայրահեղ բևեռացում:
Հակասությունները գնալով խորանում էին: 1789 թ. գարնանը ընտրվեցին գլխավոր շտատների անդամները, որոնք մայիսի 5-ին հավաքվեցին Վերսալում: Հունիսի 17-ին 3-րդ շտատների անդամները աջակցություն ստանալով առաջին և երկրորդ շտատների փոքրամասնության կողմից,
հռչակեցին Ազգային ժողովի հիմնադրումը, որն իրավասու էր երկրին գրավոր սահմանադրություն
տալու: Սակայն Լյուդովիկոս 16-րդը ամենևին մտադիր չէր փոխել երկրի քաղաքական կառուցվածքը և հունիսի 20-ին կարգադրեց
փակել Ազգային ժողովի շենքը: Ի պատասխան, պատգամավորները զբաղեցրին ոչ հեռու գտնվող
հրապարակը և որոշեցին չցրել այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը նոր Սահմանադրություն չէր ստացել:
Հունիսի 23-ին Լյուդովիկոս 16-րդը կարգադրեց սահմանափակ
թվով պատգամավորների մասնակցությամբ նստաշրջան անցկացնել, ընդ որում, թույլատրվում
էր քննարկել միայն ֆինանսական հարցեր: Սակայն հունիսի 27-ին հարկադրված էր համաձայնվել
ժողովի լիագումար նիստին:
Հուլիսի սկզբներին, Լյուդովիկոս 16-րդի խորհրդականները նրան համոզում էին ցրել
խորհրդականը և ձերբակալել որոշ պատգամավորների: Հուլիսի 12-ին լուր տարածվեց, որ թագավորը
պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Ժ. Նեկերին, որը ժողովրդի վերջին հույսն էր: Դա
լցրեց համբերության բաժակը, և սկսվեցին հուզումներ, իսկ հուլիսի 14-ին ժողովուրդը գրոհեց
Բաստիլի վրա: Հուլիսի 17-ին Փարիզ ժամանեց արքան և հայտարարերց, որ հաստատում է Ազգային
ժողովի իրավազորությունը և ճանաչում է կոմունան` Փարիզի նոր իշխանությունը:
Ֆրանսիական հողափոխության գլխավոր, համաշխարհային պատմական նշանակությունը Մարդու
իրավունքների հռչակումն էր, որը խորհրդանշում է ժողովրդի ինքնիշանությունը, անհատի
ազատությունները, որոնք հետագայում հաստատագրվեցին 1791 թ. ֆրանսիական Սահմանադրության
մեջ և իրենց հետագա արձագանքը գտան նաև մյուս ժողովրդավարական երկրների հիմնական օրենքներում:
լավ նյութ էր Գայ ջան կարդացել էի բայց շուտ նորից վեր հիշեցի
ОтветитьУдалить