воскресенье, 2 сентября 2012 г.

Ո՞վ է սպանել Նապոլեոնին


«Ո՞վ է սպանել Նապոլեոնին» վերնագրով գիրք է հրատարակվել Ստոկհոլմում: Այս գրքի հեղինակն է Ստեն Ֆորսհուվուդը: Նա ապացուցում է, որ Նապոլեոնին սիստեմաբար թունավորել են մկնդեղով ու նրա կյանքին վերջ տվել կալիումի ցիանիդով: Նրա մահվան ամենատարբեր պատճառներ են հիշատակել: Գրել են ստամոքսի խոցի, ընկնավորության, թոքախտի և շատ այլ հիվանդությունների մասին:

Դոկտոր Ֆորսհուվուդը գրում է. «Անհեթեթություն է, կայսրին սիստեմաբար թունավորում էին վեց տարվա ընթացքում, 1815 թվականի նոյեմբերի 23-ից սկսած մինչև 1821 թվականի մայիսի 4-ը: Դրանից հետո նրա կյանքին վերջ են տվել կաթի ու դառը նշի մահացու եփուկով, որից նա մահացել է 1821 թվականի մայիսի 5-ին, ժամը 17-ն անց 49 րոպեին»:
Նա գրքին կցել է երկու փաստաթուղթ, որոնք հաստատում են, որ Նապոեոնին մեծ դոզաներով մկնդեղ են տվել: Փաստաթղթերից մեկը ակտ է, որը հաստատում է, որ դոկտոր Ստեն Ֆորսհուվուդը Փարիզի էքսպերտ Հանրի Լաշոկից ստացել է կայսրի մազերը, որոնք գլխից պոկվել են մահից անմիջապես հետո:
Երկրորդ փաստաթուղթը քիմիական վերլուծության վերաբերյալ ակտն է, որ գիտնականները կատարել են Գլազգո քաղաքում, գրքի հեղինակի խնդրանքով: Վելուծության արձանագրությունն ազդարարում է.
«Քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ Ձեր ուղարկած մազերի յուրաքանչյուր գրամը պարունակում է 10,38 միլիգրամ մկնդեղ: Դա վկայում է այն մասին, որ այն մարդը, ում պատկանում են այդ մազերը, բավական զգալի քանակով մկնդեղ է ստացել»:
Ըստ որում դոկտոր Ֆորսհուվուդը ընդգծում է, որ անալիզի ուղարկելիս նա չի նշել, թե դրանք ում մազերն են:

Комментариев нет:

Отправить комментарий