Առաջին բաժակը պատկանում է ծարավին, երկրորդը` ուրախությանը, երրորդը` հաճույքին, չորրորդը` անգիտությանը:
Ապուլեուս
Հարբեցողությունը մայրն է բոլոր արատների:
Աբու-էլ-Ֆարաջ
Գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել և դեռ կատարում են, որոնք վկայում են այն մասին, որ օրեցօր բացահայտում է տարբեր պատճառներ, որոնք նպաստում են, որ ալկոհոլ օգտագործողների թիվը աճի: Այդ բացահայտումներից մեկն էլ հետևյալն է. Արքայական քոլեջի մասնագետները Լոնդոնում պարզել են, որ ալկոհոլ օգտագործելիս ուղեղում բարձրանում է դոֆամինի մակարդակը, իսկ դոֆամինը հաճույքի զգացողությունը գրգրող գեն է:
Ահա երկու փաստ, որոնք վկայում են, որ ալկոհոլ օգտագործողների թիվը շատ է.
- Գիտնականները պարզել են, որ շաբաթական 50 ժամ աշխատող մարդիկ զոհ են գնում ալկոհոլին: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է ծանր աշխատանքային օրից հետո լիցքաթափվել: Իրենց ցանկությունը բավարարում է ալկոհոլը: Հետազոտողները նշում են, որ այս ցուցանիշը բարձր է լինում այն մարդկանց մոտ, ովքեր աշխատանքի բերումով անընդհատ շփվում են մարդկանց հետ:
- Ահա ևս մեկ փաստ, որ վկայում է, թե որքան է երիտասարդությունը կախված համացանցից: Ամերիկացի և եվրոպացի սոցիոլոգների ուսումնասիրություն արդյունքները ցույց են տվել, որ 18-29 տարեկանների շրջանում ավելացել է ալկոհոլ օգտագործողների թիվը: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ մարդիկ նստում են համակարգչի առջև և օրերով տնից դուրս չեն գալիս: Նրանք նախընտրում են սոցիալական կայքերի միջոցով շփվել ընկերների հետ: Երիտասարդները որևէ ժամի որոշում են նստել համակարգչի առջև: Նրանք բացում են որևէ խմիչքի նկար և սկսում են խմել: Գալիս է ժամանակ, երբ նրանք նույնիսկ բաժակը բաժակին խբելու էֆեկտ ստանալու համար իրենց ձեռքին գտնվող բաժակը թեթևակի հարվածում են էկրանին:
Անցած տարի հոկտեմբերին Համբուրգում կազմակերպվել էր հրաշալի միջոցառում, որը կրում էր «Հրաժեշտ ալկոհոլին»-ին վերնագիրը: Այդ միջոցառման ընթացքում բազմաթիվ երիտասարդ համախմբվել են մետրոյում և մասայաբար հրաժեժտ են տվել անկոհոլին: Այս միջոցառումը կազմակերպվել էր Facebook սոցցանցի միջոցով:
Օգտագործված համացանցի ռեսուրսներ
http://aphorisms.wikispaces.com/%D5%80%D4%B1%D5%90%D4%B2%D4%B5%D5%91%D5%88%D5%82%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86
http://www.1in.am/arm/more_entertainment_138419.html
http://www.hraparak.am/41429/
http://www.report.am/news/society/shat-ashxatel-harbecoxutyun.html
http://www.1in.am/arm/more_entertainment_36117.html
Комментариев нет:
Отправить комментарий