воскресенье, 24 февраля 2013 г.

Հովհաննես Թումանյան «Նեսոյի Քարաբաղնիսը» վերլուծություն


Ժամանակը և մարդիկ… Որքան կապված են միմյանց հետ: Շատ հաճախ ժամանակի փոփոխվելու հետ միասին մարդիկ փոփոխվում են, սակայն կան նաև այնպիսի դեպքեր, երբ մարդիկ ժամանակին զուգընթաց չեն քայլում: Հաճախ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կրթված չեն: Իրենց պահում են քարի դարում ապրող մարդկանց նման, մոռանալով, որ ժամանակը առաջ է գնում անկախ նրանից`մենք ցանկանում ենք, թե ոչ: Սակայն շատ սովորություններ կան, որոնք ժամանակի ընթացքում չեն փոփոխվում, սակայն ժամանակի ընթացքում հնանում են: Չեն մոռացվում, որովհետև մարդիկ չեն ցանկանում: Չեն հասկանում, որ չպետք է ապրեն հնով, պետք է առաջ շարժվեն և քայլեն ժամանակին զուգընթաց: Թումանյանի «ՆեսոյիՔարաբաղնիսը» ստեղծագործության մեջ հենց այս հարցն է արծարծվում: Մարդկանց անգրագիտության պատճառով տուժում է դիմացինը: Սակայն նրանք մոռանում են, որ աշխարհում կան բժիշկներ, դեղատոմսեր, դեղեր…
Նրանց տգիտության պատճառով ևս մեկ անմեղ մարդ է մահանում: Սակայն վատն այն է, որ մարդիկ շատ հաճախ քայլեր են կատարում, որից հետո չի լինում այն, ինչ ցանկանում են: Եվ վատն այն է, որ նրանք այդ ամենը մեկնաբանում են այնպես, որ այդպես էլ պետք է լիներ. Իրենք մեղք չունեն` ճակատագիր է: Ես կարծում եմ, որ չկա ճակատագիր: Մենք ենք ստեղծում մեր անցյալը, ներկան և ապագան: Մենք ենք պատասխանատու մեր քայլերի համար: Սխալ քայլ կատարելու դեպքում չպետք է մեղադրենք դիմացինին, այլ ընդունենք այն և փորձենք ուղղել: Իսկ տգիտությունը վերացնելու համար ուղղակի պետք է սովորենք: Երբեք էլ ուշ չէ: Լինենք ծեր, թե երեխա: Եվ չպետք է այնպես անենք, որ մեր պատճառով որևէ մեկը տուժի: Իմ կարծիքով ներկայումս կան մարդիկ, ովքեր կրթված չեն և այդ պատճառով կարող է իրենց շրջապատը տուժել: Եվ եթե նրանք չհաղթահարեն իրենց տգիտությունը, ապա անկախ ժամանակի փոփոխությունից միևնույն  է անգրագիտությունը կլինի մարդկանց մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий