понедельник, 11 февраля 2013 г.

Հաջողություն, նպատակ


Ահա այն տասը քայլը, որը օգնում է ցանկացած նպատակում հաջողության հասնել: Ինչպիսին էլ որ կյանքում լինի ձեր նպատակը, դրան հասնելու համար պետք է շարժվենք էտապներով: Որպիսի լինենք հաջողության գագաթնակետին, պետք է քայլ առ քայլ մոտենանք դրան:
1. Պետք է մեր նպատակները գրենք: Որպես կանոն` մենք մտածում ենք, թե ինչի ենք ձգտում և անմիջապես այն գրում ենք թղթի վրա: Ձևակերպումը պետք է լինի հստակ: Պետք է նշենք ժամանակը, թե մինչև երբ պետք է հասնենք այդ նպատակին:
2. Մենք պետք է կողմնորոշվենք, թե այդ նպատակի կատարումից ո՞րն է լավը կամ ի՞նչ շահ ունենք դրա կատարումից:
3. Գտեք այն, ինչը կօգնի ձեզ հասնել նպատակին և կատարելագործեք այն: Վերացրեք ձեր կյանքից այն իրավիճակները, որոնք խանգարում են ձեր նպատակները իրագործելուն:

4. Նայեք բոլոր խանգարող հանգամանքները, վերլուծեք դրանք և ճանապարհ գտեք դրանք հաղթահարելու համար:
5. Կողմնորոշվեք, թե ինչպիսի՞ ներդրումներ են պետք նպատակին հասնելու համար:
6. Դրանք պետք է նշենք գրավոր:
7. Պետք է պատրաստ լինենք կատարելագործելու, համբերությամբ զինվենք, որովհետև մեր գիտելիքների իրագործելու համար  պետք կլինի նոր գիտելիքներ:
8. Գրառեք կազմակերպությունների կամ մարդկանց հասցեները, որոնք կարող են օգնել ձեզ, ձեր նպատակներին հասնել: Ունենալով հենարան` դուք ավելի հեշտ կհասնեք նպատակին:
9. Հատուկ ուշադրություն դարձրեք նպատակներին հասնելու վերջնական ժամկետների ընտրությանը:
10. Այս ամեն ինչից զատ, ինքներդ ձեզ խոստացեք լրացուցիչ հաճելի պարգևներ:

 http://www.pozitiviuspeh.ru/read.php?article=30

Комментариев нет:

Отправить комментарий