воскресенье, 16 июня 2013 г.

Գուրգեն Մահարի



Տասնամյակների գրական մթնոլորտում բացվեց Գուրգեն Մահարու տաղանդը: Նրա անցած ուղին շատ ծանր է եղել: Ծնվել է 1903թ. օգոստոսի 14-ին, Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում: Նա շատ է գրել իր մանկության և անցած ճանապարհի մասին: Նա շատ փոքր էր, երբ չպարզված հանգամանքներում նրա քեռին սպանում է Մահարու հորը: Այս ամենից հետո նա ապրեց իր տատիկհ մոտ, քեռու տանը: 1915թ. գաղթի ժամանակ նրա տատիկը ինքնասպան է լինում: Այդ ժամանակ նա նաև մորն ու եղբայրներին է կորցնում: Նա մի քանի տարի ապրում է որբանոցներում: Նա այդ դժվարին պայմաններում չկորցրեց իր բանաստեղծական շնորհները: 1917թ. <<Աշխատանք>> թերթում տպագրվում է մի բանաստեղծություն, որն էլ Մահարուն հորդորում է իր բանաստեղծությունը տպագրել այդ թերթում: 1917թ. Մահարու բանաստեղծությունը տպագրվում է: Նա 1919-1920թթ. մտերմանում է Չարենցի հետ: Նա սկզբում մտնում է պրոլետգրողների ասոցացիայի մեջ, հետո բաժանվում է նրանցից: Այնուհետև Չարենցի հետ դառնում է <<Հոկտեմբեր>> և <<Նոյեմբեր>> գրական խմբավորումների անդամ: Այդ նույն ժամանակ նա ավարտում է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: 

Մահարու բանաստեղծությունները քննադատվում էին, բայց այդ ամենը նրա բանաստեղծական էջերի վրա չի ազդել: Շատերը նրան համարելով արձակի վարպետ, մոռանում են բանաստեղծությունները: Թերևս մի որոշ չափով իր պոեզիայի անտեսման մեջ ինքը` Մահարին էր մեղավոր: Արագագիր բանաստեղծը ոչ միշտ էր բծախնդիր որակի հարցում, մամուլը հեղեղում էր շարքերով, ժողովածուներ կազմելիս էլ ուշադիր չէր լավ ու վատի նկատմամբ: Այնպես էլ նա չհրատարակեց իր հատընտիրը: Քանակի տակ նրա բյուրեղյա երգերը կորում էին:
Չնայած Մահարին ունեցել է ծանր կյանք, սակայն նա շարունակել է ստեղծագործել: Նրա հոգում է եղել ստեղծագործելու տաղանդը: Ճիշտ է Մահարին մեծ տաղանդ է ունեցել, չնայած իմ կարծիքով նա մոռացել էր որակի մասին: Եվ կավելացնեմ, որ իմ համար Մահարին միջակ բանաստեղծ է:
Սովետահայ գրականության պատմություն Երևան 1984թ.

Комментариев нет:

Отправить комментарий