Առաջին աշխարհամարտի սկիզբը, հետևանքները և ավարտը
Առաջին աշխարհամարտը ամենից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով: 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի կողմից: Երիտթուրքերը հասկացան, որ ռազմական ժամանակի պայմաններում կարելի է արագ եւ առանց աղմուկի լուծել «հայկական, ասորական եւ հունական» հարցերը: Ինչն էլ արվեց աներեւակայելի դաժանությամբ: Սակայն առանց աղմուկի չստացվեց: Հայերը ծանր իրավիճակում հայտվեցին պատերազմական տարիներին: Պատերազմը 700 հազար փախստականների առիթ դարձավ, այն էլ միայն Հայաստանում: Հայերը կրկին անգամ հայտնվեցին ծանր իրավիճակում: Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված Սևրի պայմանագրի համաձայն այս երկու երկրները պետք է ենթարկվեին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, սակայն ամեն ինչին վերջ դրվեց,1918թ. Մարտի 3-ին Բրեստ Լիտովսկի պայմանագրով(Խորհրդային Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ):
Առաջին աշխարհամարտի ավարտը հայտարարվեց 1918թ. նոյեմբերի 11-ին ժամը 11-անց 11 րոպեին: Մարդիկ մտածում էին, որ այլևս այդպիսի պատերամ տեղի չի ունենա, սակայն այս ամենը կրկնվեց չորս տարի անց: Առաջին աշխարհամարտի պատճառով 10 մլն մարդո կյանքից զրկվեց, քարտեզից ջնջեց չորս հսկայական կայսրություն եւ ոչնչացման եզրին հասցրեց մի քանի ազգի:
Մայիսյան հերոսամարտեր
Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում ընթացող պատերամի ավարտական փուլում հայկական ուժերը միայնակ էին մնացել թուրքական բանակի, քուրդ, թուրք և թաթար ավաակախմբերի հետ: 1918թ. ապրիլի 10-ին թուրքերը գրավեցին Սարիղամիշը, այնուհետև շարժվեցին Կարս: Հայերը ետ քաշվեցին մինչև Ախուրյան գետ: Ապրիլի 12-ին թուրքերը գրավեցին Կարսը: Հայ նախարարները՝ Ա. Սահակյանը, Հ. Քաջանունին և Ա. Խատիսյանը Սեյմի ապրիլի 12-ի նիստում սպառնացին, որ դուրս կգան կառավարության կամից, սակայն դա ոչ մի արդյունք չունեցավ: 1918թ. մայիսի 11-ից հունիսի 4-ը Բաթումում կայացած բանակցությունների ժամանակ թուրքերը պահանջեցին Կարս-Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղին: Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը թուրքերը պահանջեցին, որ հայերը երեք ժամվա ընթացքում հանձնեն Ալեքսանդրապոլը և հայկական որքը 25 կմ հեռանա քաղաքից: Մայիս ամսին թուրքերի դեմ առաջին լուրջ դիմադրությունը տեղի ունեցավ Ջավախքում և Շիրակում: Թուրքերը ցանկանում էին գրավել Ախլցխան, սակայն նրանց չհաջողվեց: 1918թ. մայիսի 5-ին Տարոնի 500 կամավորականները Սասունցի Մանուկի և Մուշեղի գլխավորությամբ գրավեցին Ներքին Թալինի բերդը: Մայիսի 16-27-ը Շիրակում՝ Սառնաղբյուր ճակատում հայկական ուժերը հաղթկան կռիվներ մղեցին թուրքերի դեմ: Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը Սարդարապատ-Երևան: Մայիսի 21-ին Սարդարապատ կայարանի մոտ կռիվ տեղի ունեցավ, որի արդյունքում հայերը իջեցին կայարանը: Մայիսի 2-ին հայկական որքերը հետ գրավեցին Սարդարապատը: Մայիսի 22-28-ը թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց 60կմ: Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Համամլուն և շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Մայսի 26-ին թուրքերը անցան ընդհանուր հարձակման: Կռիվները Բաշ Ապարանի ճակատուր շարունակվեցին մինչև մայիսի 29-ը: Հայերը փայլուն հաղթանակ տարան թուրքերի նկատմամբ: Թուրքերը մայիսի 20-ին գրավեցին Ջաջուռը, այնուհետև Վորոնցովկան: Մայիսի 22-ին հայկակն կորպուսը գաղթականների հետ տեղափոխվեցին Դիլիջան: Մայիսի 25-ին Գ. Նժդեհի գլխավորությամբ սկսվեց առաջին մարտը: Այսպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Մայիսի 28-ին թուրքերը ընդհանուր հարձակման անցան և երկու օր անց գրավեցին Ղարաքիլիսան: Ղարաքիլիսայի ճակատամարտը մեծ նշանակություն ունեցավ: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և այլևս առաջ չշարժվեցին: Հայերի կրած հաղթանակները ստիպեցի թուրքերին վերանայել Բաթումի պայմանագրում ներկայացրաց պահանջները:
Մայիսյան հերոսամարտերով սկիբ դրվեց ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիբը:
Ըստ «Սարդարապատ դեժավյու» ֆիլմի
Այստեղ ներկայացվում հայերի հերոսական կռիվների, նրանց տարած հաղթանակների և պարտությունների մասին: Սարդարապատի ճակատամարտը մայիսյան հերոսամարտերի մաս է կազմում: Առաջացել է Առաջին աշխարհամարտի վերջին շրջանում: Կռիվը սկսվեց, որովհետև թուրքերը ամեն գնով ցանկանում են տարածել պանթյուրքիզմը: Տարածման գործում մեծ խոչընդոտ էր Հայաստանը: Նրանք ամեն ինչի պատրաստ էին, միայն իրենց նպատակը կատարվեր: Թուրքերը ցանկանում էին գրավել Սարդարապատի մոտ գտնվող երկաթգիծը, սակայն հայերը համառ պայքար էին մղում: Բազում կռիվներում հայերը լիակատար հաղթանակներ տարան, սակայն կար ժամանակ, որ ուղակի հայերի սխալի պատճառով թուրքերը առանց որևէ խոչընդոտի կարողացան վերցնել տարածքներ: Վատն այն էր, որ որքան էլ հասարակ գյուղացիները համախմբված էին, այնուամենայնիվ կառավարական խավերի մեջ երկպառակտություն կար:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը
1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։
Օգտագործված աղբյուրներ
http://www.findarmenia.com/arm/history/27/556/557
http://www.panarmenian.net/arm/details/42729/
Հայոց պատմության 11-րդ դասարանի դասագիրք
Комментариев нет:
Отправить комментарий