пятница, 7 июня 2013 г.

Ժակ Լուի Դավիդ

Ֆրանսիական արվեստի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Ժակ Լուի Դավիդը(1748-1825թթ): Նա այն ժամանակների երկրի գեղարվեստական կյանքի կազմակերպիչն էր: Լինելով բուրժուական միջավայրի ծնունդ` նա գտնվում էր հեղափոխության ակտիվ մասնակիցների շարքում: Դավիդը երեք անգամ մրցանակաբաշխության ներկայացրեց իր նկարները և այնուհետև ստացել Իտալիա ուղևորվելու իրավունք: Նրա վաղ շրջանի նկարները ներշնչված են ակադեմիական դպրոցի ավանդույթներով: Որոշ ժամանակ անց նա հրաժարվում է դիցաբանական թեմաներից և դիմում հին հռոմեական պատմությանը: Նա իր ստեղծագործություններում նաև մեծ տեղ է հատկացնում դիմանկարներին: Նա իր ստեղծագործությունների միջոցով փորձում է մարդկանց մեջ սերմանել հանուն հայրենիքի գաղափարը: Դավիդի հերոսները խիզախ, անվեհեր ստորիկներ են: Նրանք անսասան են մահվան դեմ հանդիման:
Այս աննգամ էլ արագ զարգացող հեղափոխական իրադարձություններ: են ազդում Դավիդի վրա: Նա ընդլայնում է իր գործունեության ոլորտը: Այդ ժամանակ Լուին ստեղծում է հանրապետականների կոստյումների էսքիզներ: Այդ ժամանակ Դավիդը հրաժարվում է անտիկ դիցաբանության, պատմության, այլաբանության թեմաներից և դիմում է արդիականությանը:
Ստեղծագործությունը
<<Հորացիոսների երդումը>>(1784թ. Փարիզ, Լուվր) նկարն արտահայտում է հեղափոխական դասականությխն սկզբունքները: Այն բացահայտում է մարդկանց քաղաքացիական պարտքի և անձնական զգացմունքների միջև անհաշտ ու ողբերգական հակասությունները: Նկարի սյուժեն փոխ է առնված հռոմեական լեգենդից: Դավիդի հերոսները ազատ են հակասություններից և տատանումներից: Նրանց մղումները ենթարկված են կամքին և բանականությանը: Նրանք մարտի են դուրս գալիս հավատալով արդարության հաղթանակին: Երկրորդ պլանում լացող կանայք են: Այս տեսարանը լրացնում է առաջնորդող սկզբունքը` անձնական ամեն ինչ պետք է զոհաբերվի քաղաքացիական պարտքին:
<<Երդում գնդակախաղի դահլիճում>> նկարը բազմապատկեր կոմպոզիցիա է: Այն նվիրված է պատմական կարևորություն ներկայաւնող իրադարձությանը` 1789թ. հունիսի 20-ի` պատգամավորների ժողովին: Այդ ժողովը նոր սահմանադրության պահանջ է ներկայացնում, որն էլ կարծես խորհրդանշում է ազգի միասնության գաղափարը` ազատություն, հավասարություն, եղբայրություն:
<<Կանաչավաճառուհի>>(1795թ. Լիոնի թանգարան)դիմանկարի մեջ կնոջ խորաթափանց հայացքը, զսպվածությունը, գործողության, պայքարի պատրաստությունը նրան հաղորդում են ժողովրդի միջավայրի ծնունդ կնոջ տիպական հատկանիշներ:
Ճշմարտացի են նաև ուշ շրջանի դիմանկարները (<<Ծերունու դիմանկար>> Անտվերպենի թանգարան), որոնք նրան սեղծել են վտարանդիության մեջ` Բրյուսելում:Ծերացող Դավիդը այնտեղ բնակություն է հաստատում: Նրան այդպես էլ չեն կարողանում ներել Նապոլեոնին նվիրված լինելու և հատկապես այն պատճառով, որ հեղափոխության ժամանակներում նա Ռոբեսպիերի ընկեր-բարեկամն էր, քվեարկել էր Լյուդովիկոս XVI-ի մահապատժի օգտին:

Комментариев нет:

Отправить комментарий