суббота, 11 августа 2012 г.

Բեյոնսե


Բեյոնսեն ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 4-ին: Ամերիկացի հայտնի երգչուհի, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի է: Ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Նա տարբեր դպրոցներում երգել և պարել է սովորել, մասնակցել է տարբեր մրցույթների: 1990 թ «R & B Destiny's Child» խմբում. փառքի արժանացավ: Այս խումբը բոլոր ժամանակների լավագույն R & B խումբն է:
Խմբում լինելու ընթացքում Բեյոնսեն թողարկել է իր առաջին ալբոմը` «Dangerously in Love» (վտանգավոր սիրով): 2003 թ. ալբոմի երգերից «Crazy in love», «Baby boy»-ը «Billboard Hot 100»-ում գրավել են առաջին հորիզոնակնը: 2003 թ. ալբոմը փառքի է արժանացել: «Dangerously in Love» ալբոմի շնորհիվ Բեյոնսեն 5 Գրեմմիի արժանացավ: 2006 թ. Բեյոնսեն թողարկեց իր երկրորդ ալբոմը` «B'day», որի մեջ ընդգրկված էին 10 երգեր: Դրանցից են` «Déjà Vu», «Irreplaceable» և «Beautiful Liar» երգերը: 2008 թ լույս է տեսել նրա երրորդ ալբոմը` « I Am… Sasha Fierce »., որի մեջ ներառված էին 4 երգեր, որոնք հաջողության են արժանացել: Դրանք են` և: 2010 թ այս ալբոմի շնորհիվ Բեյոնսեն արժանացավ 6 Գրեմմիի.: 2011 թ. նրա չորս ձայնասկավառակները «Billboard 200»-ում անընդմեջ համար առաջինն են եղել:

Комментариев нет:

Отправить комментарий