Սալվադոր Դալին համարվում է արվեստի սյուռեալիստական շարժման ամենամեծ նկարիչը
և 20-րդ դարի խոշորագույն նկարիչներից մեկը:
Սալվադոր Դալին ծնվել է 1904 թ. Հյուսիսային Իսպանիայի Ֆիգուերա փոքրիկ քաղաքում:
Նրա նկարչական տաղանդը ի հայտ է եկել դեռ վաղ հասակից և Սալվադոր Ֆելիպե Յակինտո Դալին
իր առաջին նկարչական դասերը ստացել է տասը տարեկան հասակում: Նրա ուսուցիչներն էին
այն ժամանակվա հայտնի իսպանացի իմպրեսիոնիստ նկարիչ Ռոման Պիչոտը: Դալին սկսեց արվեստ ուսումնասիրել Մադրիդի Արվեստի թագավորական ակադեմիայում: Նրան երկու անգամ հեռացրել են դպրոցից, և նա երբեք չի հանձնել իր ավարտական քննությունները:
1928 թ. դալին մեկնում է Փարիզ, որտեղ հանդիպում է իսպանացի նկարիչներ Պաբլո Պիկասոյին
և Խուան Միրոյին: Նա իրեն հաստատում է իբրև սյուռեալիստ նկարիչների խմբի գաղափարակիր,
որոնք համախմբվել են Անդրե Բերթոնի շուրջը, որը սյուռեալիզմի «տեսական դպրոցի» հիմնադիրն
էր: Տարիներ անց Բրեթոնը երես է դարձնում Դալիից` նրան մեղադրելով ֆաշիզմին աջակցելու,
իրեն չափազանց շատ ներկայացնելու և ժլատության մեջ:
1929 թ. Դալին արդեն գտել է իր սեփական ոճը, որը նրան պետք է հայտնի դարձներ:
1933 թ. նա ունեցավ իր անհատական ցուցահանդեսը Նյու Յորքում, իսկ հետո համաշխարհային
պատերազմից խույս տալու համար Դալին մշտական բնակության համար ընտրեց ԱՄՆ-ը:
Դալին դարձավ ամերիկյան բարձր հասարակության սիրելին: Բացի նկարչությունից, նա
ուներ նաև այլ հետաքրքրություններ: Նա մեծ հետաքրքրություն ցուցաբերեց գիտության, կրոնի
և պատմության նկատմամբ: Նա իր արվեստի մեջ ներմուծեց այնպիսի բաներ,որոնք քաղել էր
գիտական հանրահայտ ամսագրերից:
1958 թ. նկարիչն սկսեց պատմական թեմաներով իր նկարների շարքը: Դրանցից ամենահայտնին` «Թե ինչպես է Կոլումբոսը
հայտնաբերում Ամերիկան» կտավն է: Այն կարելի
է տեսնել Ֆլորիդայում գտնվող Դալիի թանգարանում, որը հիմնադրվել է 1971 թ. Դալիի հավաքածու
ունեցող Ռեյնոլդ Մորսի և նրա կնոջ` Էլեանորի կողմից: Դալիի թատրոն-թանգարանը Ֆիգերեսում
նախկին քաղաքային թանգարանն է: 1918 թ., երբ Դալին ընդամենը 17 տարեկան էր, առաջին
անգամ այնտեղ կայացավ նրա ցուցահանդսը:
1980 թ. Դալին ստիպված էր անցնել թոշակի, քանի որ ձոռքերն արդեն դողում էին:
1984 թ., երբ նա արդեն անկողնում էր, հրդեհի պատճառով դաժան այրվածքներ ստացավ: Մինչև
կյանքի վերջը Դալին ապրել է իր սեփական թանգարանի աշտարակում, որտեղ մահացավ 1989 թ.
հունվարի 23-ին:
Комментариев нет:
Отправить комментарий