понедельник, 27 августа 2012 г.

Պիեռ Սիմոն Լապլաս


Պիեռ Սիմոն Լապլաս (ֆր.՝ Pierre-Simon Laplace, ծնվել է 1749 մարտի 23-ին, Բոմոն ան Օժ Նորմանդիայում, մահացել է 1827 թ. մարտի 5-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում) ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ է: Լապլասը ստեղծել է հավանականությունների տեսությունը։ Նրան է պատկանում ըստ բարձրության մթնոլորտի խտության փոփոխության հաշվման բանաձևը։

Լապլասը ստացել է աստվածաբանական կրթություն, թեև ունեցել է աթեիստական հայացքներ։ 1771 թ. նա դարձել է Փարիզի Ռազմական դպրոցի պրոֆեսոր, 1790 թ. Չափերի և կշիռների պալատի նախագահ, որտեղ ղեկավարել է նոր մետրական ներդրման համակարգի աշխատանքները։ Եղել է նաև Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։ Մաթեմատիկայում Լապլասը ստացել է հավանականությունների տեսության թեորեմներից պարզագույնը, (Լապլասի թեորեմ), զարգացրել սխալների տեսությունը և փոքրագույն քառակուսիների մեթոդը։ Բարձրագույն մաթեմատիկայում լայնորեն հայտնի են «Լապլասի օպերատոր», «Լապլասի ձևափոխություն», «Լապլասի ինտեգրալ», «Լապլասի հավասարում», «Լապլասի թեորեմ» հասկացությունները։
Նրա ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները վերաբերում են մոլեկուլային ֆիզիկային, ջերմության, ձայնագիտության, էլեկտրականության օպտիկայի տարբեր հարցերին։ Նա մշակել է մարզականության տեսությունը, տվել մարզականության ճնշումը որոշելու բանաձևը, «Լապլասի բանաձև», ձևակերպել է նաև գազերում ձայնի արագության բանաձևը։ Քիմիկոս Անտուան Լավուազիե հետ առաջինն են պատրաստել սառցային կալորիմետրը և չափել բազմաթիվ նյութերի այրման ջերմությունները։
Տիեզերական ձգողության օրենքի հիման վրա Լապլասը կարողացավ բացատրել Արեգակնային համակարգի մարմինների շարժումները, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում նրա նախորդներին։ Լապլասի անունով են խառնարան՝ Լուսնի վրա, և աստղակերպ թիվ 4628։ Նրա անունը ներառված է Ֆրանսիայի 72 խոշոր գիտնականների ցանկում, որը տեղադրված է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։
Մաթեմատիկա
Կիրառական մաթեմատիկայի խնդիրների լուծման համար Լապլասը օգտագործեց մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդը, որը լայնորեն կիրառվում է նաև մեր օրերում: Առավել կարևոր արդյունքների հասավ ածանցյալների թեորիայի և հատուկ ֆունկցիաների մեթոդի մեջ: Նրա անունով է կոչվել Լապլասի հավասարումը և Լապլասի փոխարկումը: Լապլասը ընդարձակեց և սիստեմավորեց հավանականության տեսության մաթեմատիկական հիմքերը: Առաջին գիրքը. «Անալիզիկ հավանականության տեսությունը» նվիրված է մաթեմատիկայի հիմքերին: Իրականում հավանականության տեսությունը սկսվում է երկրորդ գրքում:
Աստղագիտություն
Լապլասը ապացուցեց արևային համակարգի կայունությունը, որը կայանում է նրանում, արեգակի շուրջը մոլորակների միակողմանի և փոքր էքսցենտրիկ շարժման շնորհիվ գոյություն ունի մոլորակների միջին տարածության կայունություն արեգակի նկատմամբ: Լապլասը առաջարկեց առաջին մաթեմատիկական հիմնավորումը Արեգակնային համակարգի բոլոր մարմինների գոյացման կոսմոգոնիկհիպոթեզը, որը կոչվեց Լապլասի հիպոթեզ:

Комментариев нет:

Отправить комментарий