Հռոմը Իտալիայի մայրաքաղաքն է: Առասպելը պատմում է, որ Հռոմը հիմնել են երկվորյակ
եղբայրներ Ռոմուլոսն ու Ռեմոսը: Նրանք շատ չար քեռի են ունեցել` Ամուլիոս անունով: Տղաները հազիվ ծնված` Ամուլիոսը հրամայում
է սպանել նրանց: Բայց հովիվը, որին դա հանձնարարված էր անել, սիրտ չի անում կատարել
հրամանն ու տուն բերելով տղաներին, տալիս է իր կնոջը կերակրելու:
Կնոջ անունը Լուպա
է լինում, այսինքն` գայլ:
Մեծանալով` եղբայրները կառուցում են Հռոմը: Դա լինում է 753 թվականին` Քրիստոսի
ծննդից առաջ, Տիբրոս գետի ափին:
Ահա թե ինչու Հռոմ քաղաքի խորհրդանիշն է գայլ, որը կերակրում է երկու երեխայի:
Հռոմում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը, որն աշխարհի կաթոլիկ եկեղեցու կենտրոնն է, Սուրբ Պետրոս տաճարը` Հռոմի պապի աթոռանիստը: Հռոմ քաղաքում է հին աշխարհի մեծագույն ամֆիթատրոնը` Կոլիզեյը, ուր կազմակերպվում էին գլադիատորների մրցումներ, նրանցից ամենահայտնին Սպարտակն էր, որն ապստամբեց կայսրության դեմ:
Комментариев нет:
Отправить комментарий