Ժակ Պրեվերը ֆրանսիացի գրող և սցենարիստ է, ծնվել է 1900թվ. փետրվարի 4-ին և մահացել 1977թ. ապրիլի 11-ին: Իր պոեմների առաջին ժողովածուի հաջողությունից հետո («Խոսքեր») նա դարձավ ժողովրդականություն վայելող բանաստեղծ` շնորհիվ իր խոսակցական լեզվի և բառախաղերի: Նրա ստեղծագործությունները հայտնի են ամբողջ ֆրանկոֆոն աշխարհում և մասսայականորեն ուսուցանվում են ֆրանսիական դպրոցներում:
Պրեվերը սցենարներ է գրել տարբեր ֆիլմերի համար: Նրա հայրը` Անդրե Պրեվերը, տարբեր աշխատանքներ և դրամատիկական քննադատութոյւններ էր կատարում ապրուստ վաստակելու համար և հաճույքի համար զբաղվում էր կինեմատոգրաֆիայով: Հայրը նրան հաճախ իր հետ տանում էր թատրոն և կինո: Գրողի մայրը` Սյուզաննան, նրա մեջ զարգացնում է գրականությունը: Պրեվերը 15 տարեկանում դպրոցից ձանձրացավ և ուսումնական վկայականը ստանալուց հետո լքեց դպրոցը:
1935-1945թթ. նրա գրած սցենարներով հայտնի ֆիլմեր են նկարահանվել: Դրանցից են`«Օրը բացվում է», «Երեկոյան այցելություններ», «Դրախտի երեխաները», «Մարսել Կաղնեի գիշերվա դռները», «Ամառվա լույսը» և այլն:1935 թվ. Ժոզեպ Կոսման նրա պոեմները երաժշտականացրել է:
Ժակ Պրեվերը շատ էր կապված լեզվի հետ: Նրա գրած բանաստեղծությունները լի էին բառախաղերով: Իր բանստեղծությունները գրելիս նա մեկը մյուսի հետ կապելով և հակադրելով ստեղծում էր մեկ ամբողջություն:
Երբ կյանքը մի շղթա է,
Յուրաքանչյուր օրը մարգարիտ է:
Երբ կյանքը մի վանդակ է,
Յուրաքանչյուր օրը արցունք է:
Երբ կյանքը մի անտառ է,
Յուրաքանչյուր օրը ծառ է:
Երբ կյանքը ծառ է,
Յուրաքանչյուր օրը ճյուղ է:
Երբ կյանքը ճյուղը է,
Յուրաքանչյուր օրը տերև է:
Երբ կյանքը մի ծով է,
Յուրաքանչյուր օրը ալիք է:
Ամեն ալիք բողոք է,
Երգ է, պայթյուն է...
http://fr.wikipedia.org/wiki/Jacques_Pr%C3%A9vert
Комментариев нет:
Отправить комментарий