понедельник, 4 марта 2013 г.

Իմ երազանքների իդեալական պետությունը

Իդեալական պետություն, իհարկե, գոյություն չի ունեցել և չի էլ ունենա: Եվ քանի դեռ այդ իդեալականը գոյություն չունի, մենք ենք մեզ համար ստեղծելու այն: Իդեալական ոչինչ չկա, սակայն մեք ամեն օր և անընդհատ ստեղծում ենք մեզ համար իդեալնական իրեր, վայրեր, մարդիկ: Մեզնից յուրաքանչյուրն յուրովի է պատկերացնում այն: Իմ իդեալական պետության մեջ կյանքը կլիներ հեշտ, հանգիստ, իդեալական: Ես միշտ իմ մտքերում իդեալներ եմ ստեղծում, ապրում եմ երազելով դրանց մասին: Այդ երազանքներից մեկն 
էլ պետությունն է:
Իմ իդեալական պետության մեջ չորս բոլորը խոտեր են, արմավենիներ, շլացուցիչ շենքեր, ապշեցուցիչ տներ և ամենակարևորն այն է, որ այնտեղ աղբի նշույլ անգամ չկա: Այնտեղ կան բազմաթիվ կենդանիներ: Սա դեռ ամենը չէ: Հիմա ավելի կարևորի մասին պատմեմ:  Իմ պետության մեջ չկան մարդիկ, ովքեր կեղծ են: Այն մարդկանցից ում մենք տեսնում ենք ամեն օր, ամեն րոպե: Այս պետության դռները փակ են նաև բոլոր նրանց առջև, ովքեր սահմանափակվում են նյութականով: Կյանքում ամեն ինչ նյութականի մեջ չէ: Այս պետությունում  մարդկանց մեջ գնահատվում է նրանց վեհ ու բարի զգացմունքները: Այնտեղ կան բազմաթիվ օրենքներ և այդ օրենքներին հետևող օրինապահ մարդիկ: Հերթը արդեն երեխաներինն է: Այս պետությունը այն միակ վայրն է, որտեղ երեխաները կլինեն կրթված և պաշտպանված: Այստեղ կան բազմաթիվ աշխատավայրեր, քանի որ այն երեխաները, ովքեր ցանկանում են աշխատել, անպայման կգտնեն հարմար և որակյալ աշխատանք:

Չեմ կարծում, որ շատ մեծ երազանք ունեմ, որովհետև կարծում եմ, որ եթե փնտրեմ ապա կգտնեմ իմ երազած իդեալական պետությունը, սակայն այդ փնտրտուքի ճանապարհին այն ավելի կզարգանա: Եվ անընդհատ ցանկությունների մեծանալու հետ զուգընթաց այն գտնելու հույսը կպակասի: Սակայն ուրախ եմ, որ ես գտել եմ իմ իդեալական պետությունը այն գոյություն ունի: Այն գոյություն ունի իմ երազներում իմ մտքերում և կարևորն այն է, որ ես եմ ընտրում այն մարդկանց ում ցանկանում եմ բնակեցնել իմ իդեալական պետության մեջ: Ուրախ եմ, որ ոչ ոք չի կարող քանդել կամ պատերազմ սկսել իմ իդեալական պետության դեմ: 



Комментариев нет:

Отправить комментарий