воскресенье, 17 марта 2013 г.

Հայ հասարակության թերությունները


Կյանքում ոչինչ և ոչ մի բան լիարժեք չէ: Հասարակությունը ևս թերություններ ունի: Յուրաքանչյուր հասարակության խնդիրներն ու թերությունները տարբեր են: Ես գտնում եմ, որ հայ հասարակությունը բազմաթիվ թերություններ ունի: Այդ թերություններից են օրինակ բամբասկոտությունը, պառակտվածությունը: Ինձ համար այս երկուսը գլխավորներն են: Դարեր ի վեր հայերի մեջ պառակտվածություն է եղել: Նույնիսկ կարևոր գործողություններ կատարելու ժամանակ, երբ այդ որոշումից կախված են եղել հազարավոր մարդկանց կյանքեր` միասնականություն չի եղել: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է մենք միասնական չենք կարող լինել:
Ես գիտեմ և ինքս եմ զգացել, թե ինչ է նշանակում լինել պառակտված: Ես կարծում եմ, որ պատճառ կարող է հանդիսանալ բնավորությունների տարբերությունը: Սակայն դա էլ չի կարող գլխավոր պատճառ հանդիսանալ: Առօրյայում կարող ենք բավարար չափով միասնական չլինել, սակայն երբ հարցը ճակատագրական է, ապա անկախ բնավորությունից և մարդկային տարբերությունից մենք պետք է լինենք միասնական:
Բամբասկոտություն: Ո՞րն է պատճառը: Բամբասկոտությունը գալիս է նրանից, որ մենք փոքր ազգ ենք, մեկս մյուսին ճանաչում ենք: Սակայն այս երևութը ինձ համար անընդունելի է: Հայերը շատ են սիրում ապրել դիմացինի կյանքով: Պատճառը անգործ լինելն է: Նրանք չգիտեն ինչպես իրենց ժամանակը անցկացնեն, այդ պատճառով, այն մարդիկ, ովքեր չեն աշխատում հավաքվում են որևէ տեղ մի բաժակ սուրճ են խմում և սկսում հարևաններից մինչև բարեկամներ բամբասել: Այս հարցում մեծ ներդրում ունի նաև պետությունը: Պետությունը մարդկանց աշխատանքով չի ապահովում: Ի՞նչն է ավելի վատ, քան անգործությունը: Մարդիկ պարապությունից սկսում են բամբասել: Սրանից էլ բխում է այն, որ հայերի համար մեծ նշանակություն ունի դիմացինի կարծիքը: Միթե՞ մենք չենք կարող ազատ լինել: Միթե՞ մենք մեղավոր ենք, որ Հայաստանում ենք ապրում: Մարդիկ որևէ քայլ անելուց առաջ մտածում են, թե ինչպես անեն, որ շրջապատը չբամբասի: Ես զզվում եմ այս երևույթից, դա ուղակի նոխկալի է:
Իմ կարծիքով հայի արյան մեջ է բամբասկոտությունը և այն բուժել չենք կարող:

Комментариев нет:

Отправить комментарий