Վախ... Ի՞նչ է դա: Արատ, հիվանդություն,
թե հույզ: Իմ կարծիքով` իրեն տանջելու համար մարդու կողմից ստեղծված հույզ: Ծնված օրից
մարդիկ ունենում են տարատեսակ վախեր: Մենք ենք մեր համար ստեղծում բարդություններ,
դրանցից մեկն էլ վախն է: Դա առաջանում է մանկուց: Փոքր
տարիքում մենք չհասկանալով` վախենում ենք և դա էլ հետևանքներ
է թողնում: Բոլոր վախերը հաղթահարելի են, ուղակի պետք է փորձենք հաղթահարել դրանք:
Այստեղ խոսվում է մարդկանց այն
տեսակի մասին, ովքեր վախենում են: Ինչի՞ց: Առնետի՞ց: Ոչ, նրանք վախենում են` իրենք էլ չգիտակցելով`
ինչից: Այստեղ առնետները հասկանալով, որ մարդկանց վախը կարող են օգտագործել ի օգուտ
իրենց, այդպես էլ վարվում են: Պետք է թույլ չտանք,
որ դիմացինը իմանա մեր վախերի մասին, որովհետև այն մեր դեմ կօգտագործեն: Եվ հիշենք,
որ մարդկանց վախի պատճառով առնետները բազմացան: Արդեն ուշ էր որևէ բան փոխելու համար:
Ամեն ինչ իր ժամանակն ունի: Հաղթահարենք մեր մեջ եղած վախերը, որոնք ուղակի մեզ խանգարում են
ապրել, այնպես, ինչպես ցանկանում ենք:
Комментариев нет:
Отправить комментарий