Բնական ռեսուրասներ՝ նավթ, գազ և ածուխ: Արդյոք մենք գիտենք թե այս երեքից որն է համեմատաբար անվնաս: Այս երեք բնական ռեսուրսները օգտագործվում են տարբեր բնագավառներում: Այս ռեսուրսները անհավասարաչափ են բաշխված: Օրինակ ածխի պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ՀԱՀ-ը, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը, Ուկրաինան: Բնական գազով՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան: Իսկ նավթ արդյունահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, սակայն առաջատար են` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Չինաստանը, Կանադան, ՄԱԷ-ն, Քուվեյթը, Իրաքը:
Ածուխը երկրի ընդերքից արդյունահանվում է երկու եղանակով՝ բաց և փակ: Մենք հստակ չենք կարող ասել, թե որն է ավելի անվտանգ: Այս երկուսն է թերություններ ունեն: Օրինակ, եթե ածուխը արդյունահանում են բաց եղանակով, ապա այն հանգեցնում է տվյալ տարացքի անապատացման: Փակ եղանակով արդյունահանելու համար երկրի ընդերքում մի ուրիշ «քաղաք» են ստեղծում: Սակայն այս դեպքում էլ առաջանում է երկրի ընդերքի դատարկեցում: Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ փակ եղանակով արդյունահանելը էկոլոգիապես ավելի ճիշտ:
Գազը համեմատաբար ավելի հեշտ է արդյունահանվում:
Գազը տեղափոխվում է խողովակաշարերի միջոցով: Այն ավելի հարմար և էժան ռեսուրս է: Կանխատեսվում է, որ եթե շարունակվի նման տեմպերով ածուխ և նավթ արդյունահանել, ապա այն շուտ կսպառվի, իսկ գազը այդ վտանգի տակ կանգնած չէ: Ածուխը տեղափոխում են երկաթգծի միջոցով, որը բավական թանկ է: Նավթը տեղափոխվում է նավերի և խողովակաշարերի միջոցով: Նավով տեղափոխելը չափազանց վտանգավոր է, որովհետև եթե այդ նավերից որևէ մեկը վարի ենթարկվի, ապա այդ տարացքում բուսականությունը և կենդանական աշխարհը կվերանա, քանի որ չմշակված նավթը ծովի ջրից թեթև է, այդ պատճառով այն մնում է ջրի մակերեսին: Իմ կարծիքով այս երեք ռեսուրսներից հարմարը և էժանը գազն է: Եվ, եթե որևէ վթար լինի, ապա այնքան մեծ վնաս չի հասցվի բնությանը, որքան մյուս երկուսի դեպքում: Սակայն այս երեք ռեսուրսներից ամենաօգտագործվողը նավթն է: Նավթից ստանում ենք բենզին, կաուչուկ, կենցաղային իրեր... Ավտոմեքենաները աշխատում են բենզինով, որի արդյունքում էլ նավթը շատ է օգտագործվում: Մթնոլորտը ամենաշատը աղտվում է տրանսպորտի միջոցով:
Օգտագործված կայքեր՝
http://emanuelagjoyan.blogspot.com/2013/02/blog-post_19.html http://emanuelagjoyan.blogspot.com/2013/02/blog-post_22.html
http://emanuelagjoyan.blogspot.com/2013/02/blog-post_4.html
Комментариев нет:
Отправить комментарий