Քաղաքական կուսակցությունը ընդհանուր նպատակով ու շահերով միավորված մարդկանց որոշակի խումբ է: Կուսակցությունները կարևոր դեր ունեն պետության ու քաղաքացիական հասարակության մեջ կապ հաստատելու և քաղաքական բնագավառում բնակչության տարբեր խավերի ու խմբերի շահերը ներկայացնելու գործում:
Այսպես է տրվում կուսակցության սահմանումը: Արդյո՞ք այս սահմանումը համապատասխանում է ՀՀ-ում գործող կուսակցություններին: Իմ կարծիքով այստեղ նույնիսկ կուսակցության անդամները չգիտեն, թե ինչու են իրենք հավաքվել տվյալ խմբում: Այս սահմանումը Հայաստանում չի կարող գործել: Խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ում կուսակցությունները քաղաքացիների և պետության միջև կապ են հաստատում: Այստեղ կուսակցությունները հիմնականում ստեղծված են այլ նպատակներով, որոնք մեզ անհայտ են: Սակայն մի բան հստակ կարող ենք ասել, որ կուսակցությունները մեզ չեն օգնում, այլ՝ խանգարում: Ինչու՞ են մարդիկ սիրում իրենք իրենց խաբել: Երբևէ ինքներս մեզ հարցրել ենք, թե արդյո՞ք կուսակցությունները օգնում են մեզ: Այս հարցի մասին մի փոքր մտածելուց հետո մարդիկ կպատասխանեն, որ ոչ չեն օգնում, իհարկե, բացի այն մարդկանցից, ովքեր որևէ կուսակցության անդամ են:
Մայիսի 5-ին տեղի է ունենալու քաղաքապետի ընտրությունները, որը տեղի է ունենալու կուսակցությունների միջև: Հիմա արդեն ամեն օր հեռուստացույցով լսում ենք կռիվների մասին, որոնց պատճառը ընտրություններն են: Ի՞նչ է մենք չենք կարող հանգիստ ապրել: Այդ կուսակցությունների պատճառով մարդիկ միմյանց հետ վիճում են և կռվում: Ո՞րն է պատճառը,իհարկե կուսակցությունները: Ամեն ընտրությունից առաջ մարդկանց խաբում են իրենց սուտ խոստումներով, հասնում իրենց նպատակին, ապա ամեն ինչի մասին մոռանում:
Իմ կարծիքով նշված փաստերը ինչ-որ չափով բավարար են, որպեսզի հասկանանք, որ կուսակցությունները խանգարում են: Կարծում եմ ՀՀ-ում կուսակցության սահմանմանը համապատասխան կուսակցությունը գոյություն չունի:
Մեզ խաբել են և շարունակում են խաբել: Ցավալի է, բայց սա է իրականությունը:

Комментариев нет:
Отправить комментарий