пятница, 12 апреля 2013 г.

Որոնումների և երազների դրաման


Այսպիսով մի գեղեցիկ կերտվածք է «Հարդագողի ճամփորդները», խորունկ դրամա, որը հնչում է և՛ իբրև պատմություն, և՛ կենսագրություն, և՛ ժողովրդական ցավի երգ, և՛ ամբողջ սերնդի երազների գերող մեղեդի: Ինչպես ցույց են տալիս կյանքի փաստերը՝ այս բանաստեղծությունը շատ է համապատասխանում պատանի Չարենցի կենսագրությանը, խառնվածքին...

Հայ պատանիները, ինչպես գուշակել էր Սիամանթոն, գառնուկների խմբերի պես անցնում էին կոտորածի ճամփաներով:Այս բանաստեղծության մեջ կա ինչ-որ համամարդկային հարազատ բան: Տրտում պատանիները բռնված էին կարոտի անուրջներով: Այս բանաստեղծության թաղծի մեջ կա ինչ-որ վհատեցնող, հարստացնող բան, որ գարնանային անձրև պես իջնում է մարդու հոգուն:
«Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում»,- այսպես է բանաստեղծը մեկնում հայ կյանքի ծանր խորհուրդը: Հայ բանաստեղծը բացում է իր սերնդի դրամայի ակունքը, փլուզման և հոգիների անկման գաղտնիքը տեսնում արյունոտ իրականության մեջ: Այս բանաստեղծության մեջ երևան է գալիս խոր հարազատություն սերնդի և հայրենիքի մեջ: Բանաստեղծության նշանավոր տողը՝ «Որ երազում երազեցինք ու անցանք...», 10-ական թվականների հայ երիտասարդ սերնդի հոգու բանաստեղծական բնութագիրն է:

Комментариев нет:

Отправить комментарий