Գիտության զարգացման հետ զուգընթաց մարդիկ փոխվում են: Մենք ապրում ենք 21-չդ դարում և այսօր յուրաքանչյուր մարդ կախված է համակարգչից և ինտերնետից: Տաս մարդուց իննը գրանցված են որևէ սոցիալական կայքում: Մարդիկ ակամա դարձել են ինտերնետի գերին և նույնիսկ այդ ամենը գիտակցելով չեն կարողանում փոխվել: Իմ կարծիքով յուրաքանչյուր բնագավառում մարդիկ պետք է զարգացած լինեն, սակայն ամեն ինչ ունի չափ ու սահման: Ամեն օր համակարգչի օգտագործումը վնասում է մարդու առողջությունը: Ւմ կարծիքով, եթե մարդ որևէ սոցիալական կայքում գրանցված է, ապա պետք է այն ճիշտ օգտագործի: Կարծում եմ մարդ պետք է որոշ ժամանակ տրամադրի իր հաճույքներին, սակայն ներկայումս երիտասարդության մեծ մասը իր ամբողջ օրը տրամադրում է հաճույքին: Վերջին ժամանակներում հաճախ եմ լսում, որ երիտասարդներ են մահանում և, երբ հարցնում ես, թե որն է եղել պատճառը և լսում ես համակարգիչը պատասխանը հասկանում ես, որ մեր վիճակը ծանր է: Ցավալին այն է, որ այդ ամենը լսելով դիմացինը որևէ դաս չի քաղում:
Գլխավոր նախապայմանն այն է, որ մարդ պետք է գիտակցի, որ այդ ամենը վնասում է իր առողջությունը:
Սակայն ինտերնետը նաև դրական կողմեր ունի: Դրականն այն է, որ մենք հաղորդակցվում ենք մեր ընկերների, բարեկամների հետ: Նոր ընկերներ ենք ձեռք բերում: Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է աչալուրջ լինենք, որովհետև սոցիալական կայքերը կարող են վնասել մեզ:
Մենք հայտնվել ենք ճահճուտում:
Комментариев нет:
Отправить комментарий