понедельник, 29 апреля 2013 г.

Կանաչապատ տարածքներ


Բույսերը մեր կյանքի անբաժան ընկերներն են: Առանց բուսականության չկա կյանք: Գիտության զարգացման հետ զուգընթաց ամեն ինչ փոխվում է: Մենք ապրում ենք 21-րդ դարում: Այսօր գիտությունը գտնվում է որոշակի զարգացման մակարդակի վրա: Այսօր ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ գործարաններ: Այդ գործարանները աղտոտում են օդը, որը մաքրելու համար անհրաժեշտ  կանաչ տարածքներ, որոնք չափաանց քիչ են: Մարդկանց թիվը գնալով աճում, նրանց պահանջները նույնպես: Ներկայումս ամենաշատը օդը աղտոտում են ավտոմեքենաները: Մարդկանց անհրաժեշտ է սնունդով ապահովել: Այդ պատճառով էլ որոշ երկրներում, ինչպիսին է Հնդկաստանը հատում են անտառները, որ տվյալ վայրը դարձնեն արոտավայր: Այստեղ էլ է մարդը իր բացասական ազդեցությունը ունենում բնության վրա: 

Հնում Ռուսիայում ասում էին. «Անտառի մոտ ապրել, նշանակում է սոված չլինել. Անտառը թագավորից հարուստ է։ Անտառը ոչ միայն գայլին, այլ նաև մարդուն է կուշտ կերակրում։» Այս մտքից կարող ենք ասել, որ հնում մարդիկ հասկացել են, թե ինչքան կարևոր են անտառնըրը: Իսկ այսօր մարդիկ իրենց պահանջները վեր են դասում բնությունից և ամեն կերպ վնասում է այն:
Անտառները կազմում են ամբողջ մայրցամաքի 41մլդ քկմ տարածք: Սակայն ժամանակի ընթացքում այս թիվը ավելի   է քչանում: Ծառերը հատվում են: Մարդիկ իրենց քայլերով դառնում են իրենց թշնամին: Մենք չենք գիտակցում, որ ծառերի հատումը  վտանգավոր է: Ծառերը օգնում են մարդկանց ապրել առողջ, իսկ մենք այս ամենը չենք գիտակցում: Անտառները հատվում են տարբեր պատճառներով: Դրանցից են օրինակ թղթի և կահույքի պատրաստումը, որպես վառելափայտ օգտագործելը: Սակայն այս ամենի պատճառով մեր կյանքը վտանգվում է: 
Ծառերը կտրելու խնդիրը նաև վերաբերվում է Հայաստանին: ՀՀ-ի կառավարությունը քայլր է ձեռնարկում, որպեսի խանգարի այն մարդկանց, ովքեր ցանկանում են ծառեր կտրել: Այն մարդը, ով ծառ է կտրում օրենքով պատժվում է: ՀՀ-ում քիչ են անտառածածկ տարացքները, այս ամենի հետ մեկտեղ այն շատ անհամաչափ է բաշխված:
Զարգացած երկրներում, ինչպիսին  ԱՄՆ-ն ստեղծվում են արհեստական անտառներ: Որն էլ նպաստում է տվյալ տարածքի օդի մաքրությանը: 

Օգտագործված
համացանցային ռեսուրսներ`
http://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC

Комментариев нет:

Отправить комментарий