вторник, 9 апреля 2013 г.

Ղազարոս Աղայան «Արություն և Մանվել» վերլուծություն

Գեղարվեստական ստեղծագործության ասպարեզում Աղայանի գործունեությունը ,(1872թ.): Այս երկերը արժեքավոր են իրենց ժողովրդայնությամբ , ռեալիստական բնույթով և կարևոր տեղ են գրավում հայ քննադատական ռեալիմի սկզբնավորման ու հետագա զարգացման պատմության մեջ:
Դեռ իր պատանեկության տարիներին նա սովորել, յուրացրել էր ժողովրդական զրույցներն ու երգերը, ուշադիր դիտել գյուղական կյանքի-կենցաղի բնորոշ կողմերը, ճանաչել հայրենի բնությունն իր հրաշագեղ տեսարաններով: Առանց այդ ամենի Մոսկվայում ու Պետերբուրգում եղած տարիներին երիտասարդ Աղայանը չէր կարող գրել «Արություն և Մանվելը»:

Իր վեպը համեմատելով Աբովյանի «Վերք Հայաստանիի» հետ, Աղայանը սխալ է համարում քննադատության մեջ արտահայտված այն կարծիքը. «որ իբր թե իմ աշխատությունը մի հետևություն Է անմահ Աբովյանի վեպի: Այդպես չէ»,- վճռականորեն ասում է Աղայանը,- «Արություն և Մանվել» սոսկ «մի հետևություն» չէ Մինչդեռ,- շարունակում է նա,- «Վերք Հայաստանին» մի ողբ է, ողբ հայրենիքի թշվառության դեմ, «ողբ հայրենասերի, բխած մի զգայուն սրտից», «Արություն և Մանվել» բերում է մի բոլորովին նոր ուղղություն, բոլորովին ինքնուրույն: Սա մի պատերազմ է հայտնում հին գաղափարների , հին դաստիարակության դեմ, որոնց վրա չի ողբում, այլ հարձակվում է անխնա և նրանց տեղը տարածում նորը և լավագույնը»: Աղայանն ասում է, որ իր վեպի մեջ, որպես գլխավոր հերոսի նկատի ունենալով ինքն իրեն, հենց Արութինի կերպարի մեջ էլ պատկերել է այդ «պատերազմը հին գաղափարների ու հին դաստիարակաության դեմ»: Չգրեցի «Հարություն», այլ՝ «Արություն», իբր՝ արիություն, այրություն, քաջություն, այդ հատկությունները գտնելով հերոսի մեջ»:
Աղայանը, իհարկե, միայն մասամբ է իրավացի և այդ այն առումով, որ իրոք, «Արություն և Մանվել» սոսկ «Վերք Հայաստանիի» օրինակով չէ գրված, այլ միանգամայն ինքնուրույն հղացման արդյունք է, միանգամայն տարբեր սյուժեով ու բովանդակությամբ, տարբեր տիպի ու կառուցվածքի վեպ, որի նմանը չկար հայ գրականության մեջ: «Բայց խորապես սխալվում է Աղայանը՝ ասելով, թե «Վերք Հայաստանին»-ն սոսկ ողբ է, ողբ հայրենիքի թշվառության վրա», մինչդեռ Աբովյանի վեպն էլ միաժամանակ «պատերազմ է հին գաղափարների ու դաստիարակության դեմ», խորապես համակված հայ ժողովրդի լուսավորության, նրա ազգային անկախության, ազատագրության գաղափարով: Եվ հենց այդ առումով էլ «Վերք Հայաստանին» խոշոր նշանակություն է ունեցել «Արություն և Մանվելի» մտահաղացման համար:
Միայն լեզվի հարցով չի սպառվում Աղայանի վեպի արժանիքը և նշանակությունը հայ վիպագրության պատմության մեջ: Իր ժանրային առանձնահատկությամբ էլ «Արություն և Մանվելը» նորույթ էր իր ժամանակի համար:Հեղինակի խոստովանությամբ դա ինքնակենսագրական վեպ է, բայց այնտեղ ինքնակենսագրականն ու վիպագրականը իրար չեն ծածկում: «Արություն և Մանվելը» ինքնակենսագրական հիմքի վրա կառուցված վիպագրական ընդհանրացում է, հերոսների գեղարվեստական տիպականացման սկզբունքով: Նկատի ունենալով իր կյանքի ու մտավոր-հոգեկան զարգացման ուղին , Աղայանը՝ հանձին Արությունի՝ տիպական ռեալիստական գծերով պատկերել է իր ժամանակի հայ առաջադեմ երիտասարդին՝ հնության, խավարամտության դեմ մղված պայքարում:
Անդրադառնալով իր վեպի նծանակությանը և թողած ազդեցությանը, Աղայանը գրում է. «Այդ վեպի ժողովուրդը ծանոթացավ նոր սերնդի հառաջադեմ մտքերի հետ, իսկ նոր սերունդը՝ ժողովրդի մտավոր ու բարոյական կողմերի հետ»:
Վեպում այդ «նոր սերնդի առաջադեմ մտքերի» կրողը և արտահայտիչը՝ Արությունն է, մասամբ և նրա մտերիմ ընկերը՝ Մանվելւ: Իսկ «ժողովրդի մտավոր ու բարոյական կողմերի», ժամանակի իրական կյանքի գեղարվեստական պատկերումը տրված է Արությունի ու Մանվելի և վեպի մյուս գործող անձանց միջև եղած բախումների միջոցով:
Արությունը խորապես համոզված է, որ ժողովրդի կյանքի բարեփոխման գործում վճռական դեր ունի կատարելու նոր սերունդը, որն ազատ է կրոնական նախապաշարմունքներից ու նվիրված է իր հայրենիքին և ժողովրդին:
Վեպի երկրորդ մասը սկսվում է  «Մտավոր հեղաշրջումն» վերնագիրը կրող գլխով: Այստեղ հեղինակը Արությունին ու Մանվելին ներկայացնում է որպես 50-ական թվականների «մտավոր հեղաշրջման» պատանի առաջամարտիկների:
Այդ տեսակետից շատ բնութագրական է Արությունի նամակը Մանվելին՝ վեպի երկրորդ մասի «Առաքելության մի փորձ» վերնագրով գլխում:
Այդ նամակում Արությունը խոր զայրույթով նկարագրում է իրենց գյուղի սոսկալի հետամնացությունը: «... Իմ մանկության օրորոցը,-գրում է Արությունը Մանվելին,- իմ փայփայած ու գգված ծննդարանը այժմ ինձ թվում է մի դժողք, ուր աղվեսների համար որջ կա, թռչունների համար՝ բույն, բայց մարդու որդու համար գլուխ դնելու տեղ չկա: Հիմարությու˜ն, կոպտությու˜ն, ծուլությու˜ն, ընչաքաղցություն, և որ մայրն է ամենայն չարյաց՝ կեղտոտությու˜ն և է՛լի կասեմ՝ կեղտոտություն, անտանելի, անմերձանելի կեղտոտություն, անմաքրություն...»:
Այնուհետև նկարագրում է գյուղացիների ծայրահեղ աղքատությունը, ցնցոտիապատ արտաքինը, նաև կանանց ու երեխաների կատարյալ իրավազրկությունը:
Արությունը մտահոգված է, ահա, այդ վիճակից ժողովրդին դուրս հանելու խնդրով: Արությունն իր ընկերոջը խորհուրդ է տալիս՝ «գեղացոց համար մի ամսաթերթ հրատարակելու»՝ նրանց համար« հասկանալի լեզվով ու մտքով»: «Պետք է մշակել այս վայրենացած անդաստանը, ուր միայն փուշ ու տատասկ է բուսել, բարի սերմեր ցանել, եթե մենք չենք տեսնիլ, գոնե մեր հտնորդները կտեսնեն և կվայելեն նրա պտուղները...» - գրում է Արությունը:
Արությունի գաղափարական դեմքի բնութագրման համար կարևոր է հիշել նաև նրա զրույցը և խորհրդածությունները իր քրոջ՝ Օսանայի հետ Թիֆլիսում: Իր քրոջ հետ խոսելիս նա բողոքում է ժողովրդի տգիտության համար: Բողոքում է տիրող բռնատիրական կարգերի դեմ: Արությունն ասում է, որ ինքը ցանկանում է ապրել՝ նպատակ ունենալով վրեժխնդիր լինել մովչովներից՝ նրանց կամայականությունների համար. «... որ բոլորի ջիգրը հանեմ, սիրտս հովացնեմ...»:
Այդ զայրագին խոսքերի հեղինակը բացահայտում է իր հերոսի գաղափարական դեմքի հիմնական գծերից մեկը՝ նրա հարազատությունն ու նվիրվածությունը ածխատավոր ժողովրդին ու պատրաստակամությունը՝ անձնուրաց կռվի ելնելու սոցիալական և ազգային ճնշման և շահագործման դեմ՝ ի պաշտպանություն իր կենսական շահերի:
Արությունի կերպարիմեջ շեշտված է հայ ժողովրդիազգային ինքնակենսագրության, հայրենասիրության գաղափարը՝ «Վերք Հայաստանի»-ի ոգով՝ սերտորեն միացած ժողովրդի սոցիալական ճնշման դեմ մղվող պայքարի գաղափարի հետ:
Արությունը քննադատում է և «անհամ սուտ» համարում այն նախապաշարմունքները, որ տարածված էին հարևան ադրբեջանցիների հասցեին:
 Արությունի և Մանվելի հետ խոսելիս՝ Օվակիմն(Արությունի հոր ընկերը) էլայն մտքն է հայտնում, որ «թուրքն ևս նույնքան առողջ դատողություն ունի»: Հարևան այլակրոն ժողովրդի նկատմամբ կրոնական իրականություն քարոզելով՝ Արությունը միաժամանակ խորապես համակված է իր ժողովրդի ազգային արժանապատվության զգացումով: Նա չի հանդուրժում, որ ժամանակի հայ աշուղները երգում էին միայն թուրքերեն լեզվով:
Նա վճռում է ինքն էլ «մի սազ ձեռք բերել, իսկական աշըղ դառնալ՝ աշըղությունը բարենորոգելու նպատակով»՝ մեծ ժողովրդականություն վայելող այդ արվեստը ծառայեցնելու ժողովրդի հոգեկան-բարոյական վերածննդի, նրա ազգային ինքնագիտակցության զարգացման ու հայրենասիրական դաստիարակության գործին:
Արությունը ծաղրում է իր հետ մրցող նշանավոր աշուղին այն բանի համար, որ նա հավատում ու տարածում է «ստահոդ պատմություններ», բայց ոչ մի տեղեկություն չունի իր մայր ժողովրդի պատմությունից:
«Արություն և Մանվելը» խորապես ժողովրդային ստեղծագործություն է:Անդրադառնալով իր վեպի կառուցվածքի առանձնահատկություններին՝ Աղայանը գրում է. ««Արություն և Մանվելի» մեջ ամեն մի գլուխ մի նկարչական ամբողջություն է, բոլոր գլուխները միասին կազմում են պատկերների մի կարգ: Հերոսն այստեղ զարգացման ճանապարհի վրա է դրված:Սրա համար այս վեպը կարող է շարունակվել հեղինակի զարգացման հետ և դառնալ մի կենսագրություն՝ ժամանակակից անցքերի հետ կապված»:
Առաջին հայացքից դժվար է հավատալ, բայց փաստ է, որ Աղայանի մտահաղացման համաձայն՝ «Արություն և Մանվել»-ի շարունակությունը պետք է կազմեր նաև «Մի երես մեր նորագույն պատմությունից» պամա-հուշագրական ակնարկ. Բայց «ինչ-ինչ պատճառներով այդ չհաջողվեց և ես ստիպվեցա զանազան փոփոխություններով տպել առանձին»,- գրում է Աղայանը: Դեռ ավելին, հեղինակի ստեղծագործական նախագծի համաձայն «Իմ կյանքի գլխավոր դեպքերը»  գրքի բովանդակությունն էլէ համապատասխան փոփոխություններով՝ կազմելու էր «Արություն և Մանվել»-ի բաղկացուցիչ մասը:
 «Արություն և Մանվելը» ինքնակենսագրական վեպ է: Դրանով Աղայանը հայ նոր գրականության մեջ հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին:

Հայ գրականության պատմություն հատոր 2



Комментариев нет:

Отправить комментарий