среда, 21 мая 2014 г.

Հովհաննես Թումանյան.հարցաշար 1

1 Հովհաննես Թումանյանը «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջի՞նչ հնարք է օգտագործել  յուրաքանչյուր տան բովանդակություննընդհանրացնելու համար։
1 Վերջին երկտողում մեկ բառի փոփոխությամբ կրկնություն
2 Վերջին երկտողի ամբողջական կրկնություն
3 Տան առաջին տողի փոփոխությամբ կրկնություն
4 Վերջին երկտողի ամբողջական փոփոխություն
2 Ո՞րն է  Հովհաննես Թումանյանի  «Փարվանա»  բալլադում  արծարծված հիմնական գաղափարը։
1 մերժված սիրո տառապանքը
2 կյանքի անցողիկությունը
3 հավերժական սիրո ձգտումը
4 գործի անմահության գաղափարը
3 Ո՞ր բառն է բաց թողած։
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին
Ի՛նչ պատասխան պիտի ես տամ ․․․․․․․․ ու ծաղիկ տըվողին
1 հող                     
2 ջուր
3 ծառ
4 ծիլ
4 Ո՞ր բառն է բաց թողած։
Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն ………….. ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:
1 հոտավետ
2 բուրավետ
3 կենսավետ
4 խնկավետ
5 Ո՞ր բառն է բաց թողած։
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ ․․․․․․․․․․․․․ ,
Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։
1 անկար
2 անճար
3 անմար
4 կամկար
6 Ո՞ր բառն է բաց  թողած։
Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,
․․․․․․․․․․ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:
1 Թախծոտ
2 Վշտոտ
3 Ցաված
4 Ցավոտ
7 Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։
ա Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
բ Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
գ Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
դ Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
1 ա, դ, բ, գ
2 բ, ա, գ, դ
3, ա, դ, գ, բ
4 ա, բ, գ, դ
8 Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։
ա Լոռու արտում մի արտուտ
բ Աշնան ամպին ու զամպին
գ Մոլոր նըստած իր ճըմփին,
դ Նայում է միշտ իմ ճամփին:
1 ա, գ, դ, բ
2 բ, գ, ա, դ
3 բ, ա, գ, դ
4 գ, բ, ա, դ
9 Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։
ա Հույսը հատավ․․․ Ու լաց եղավ
բ Տխուր աղջիկն արքայի
գ Որ լիճ կապեց արտասուքը
դ Ծածկեց քաղաքն ու ամրոց
ե Ճամփաներին ամայի
զ Նայ՜եց, նայե՜ց սարերն ի վեր
Է Էսպես անցան շատ տարիներ
ը Էնքա՜ն արավ լաց ու կոծ
1 ա-զ-բ-գ-դ-է-ը-ե
2 զ-բ-ա-ե-է-ը-գ-դ
3 է-բ-զ-ե-ա-ը-գ-դ
4 ա-բ-գ-է-ը-դ-զ-ե
10 Ո՞ր բառն է բաց թողնված։
Էսպես անցան շատ տարիներ
Տըխուր աղջիկն արքայի
Նայ՜եց, նայե՜ց սարերն ի վեր
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ամայի
1 Կածաններին
2 Շավիղներին
3 Բավիղներին
4 Ճամփաներին
11 Ո՞ր պնդումն  է սխալ Հովհաննես Թումանյանի երկերի  ժանրային  բութագրման  վերաբերյալ։
1 «Գիքորը» դրամա է
2 «Հոգեհանգիստը» բանաստեղծություն է
3 «Հառաչանքը» պոեմ է
4 «Փարվանան» բալլադ է
12 Պնդումներից  քանի՞սն  են  ճիշտ  Հովհաննես  Թումանյանի  «Գիքորը»  պատմվածքի  վերաբերյալ։
1 «Գիքորը» պատմվածքի որոշ դրվագներ վերցված են հենց իր՝ Թումանյանի կյանքից։
2 Միամիտ գեղջուկ երեխան, ընկնելով իր համար բոլորովին մի նոր աշխարհ, այդպես էլ չի կարողանում յուրացնել այդ «անիրավ աշխարհում» գոյատևելու ձևերը։
3 Պատմվածքում ներկայացվում է հայկական գյուղի սոցիալական ծանր դրությունը։
4 Որդուն քաղաք տանելով՝ Համբոն մեծ հույսեր էր կապում նրա հետ, մինչդեռ քաղաքում ձրի ծառայող Գիքորն ինքն էր կարոտ հարազատ մեկի օգնության։
1 մեկը
2 երեքը
3 չորսը
4 բոլորը
13 Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում  Գիքորին  հանդիպած  համագյուղացերն  ի՞նչ են  զգում  նրա նկատմամբ։
1 խոր կարեկցանք
2 արհամարհանք
3 բարի նախանձ
4 հիասթափություն
14 Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում հարազատներն ի՞նչ չեն գտնում մահացած Գիքորի շորերի գրպաններում։
1 փայլուն կոճակներ
2 մի քանի գրոշներ
3 նախշուն թղթեր
4 չթի կտորներ
15 Տարվա ո՞ր եղանակին է մահանում Գիքորը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքում։
1 գարնանը
2 ամռանը
3 աշնանը

4 ձմռանը
16 Պնդումներից քանի՞սն են ճիշտ Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքի վերաբերյալ։
ա Պատմվածքը պարունակում է գայլի մասին մի քանի ինքնուրույն պատմություններ, որոնք հավաքված են ընդհանուր սյուժեի շուրջը։
բ Յուրաքանչյուր պատմող կերպավորվում է իր խոսքերի միջոցով՝ առանց գրողի միջամտության։
գ Հեղինակը գիտնականի բարեխղճությամբ է նկարագրում գայլի վարքն ու բնավորությունը։
դ Ըստ հեղինակի՝ գայլը խելացի ու խուրամանկ կենդանի է և չի վախենում ո՛չ կրակից, ո՛չ բարձր ձայներից։
1 մեկը
2 երկուսը
3 երեքը
4 բոլորը
17 Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքում ինչո՞վ է ավարտվում պարանով գայլերի ոհմակին վախեցնող սրտոտ ու քաջԵղոյի ճակատագիրը։
1 Եղոն, պարանը ձիու հետևից պտտցնելով և այդպես վախեցնելով գայլերին, անվնաս տուն է հասնում։
2 Եղոն մի կերպ փրկվում է, սակայն դառնում է խեղանդամ։
3 Փախչելու ընթացքում Եղոյի պարանը ձեռքից ընկնում է, և գայլերը նրան հոշոտում են։
4. Եղոյին օգնության են հասնում հարևան գյուղի զուռնաչիներն ու նվագի ձայնով փախցնում գայլերին։
18. Գրական ի՞նչ ժանրի երկ է Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»։
1 կատակերգություն
2 հեքիաթ
3 պատմվածք
4 բալլադ
19. Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար»-ում գործող հերոսներից քանի՞սն  են  հանդես  գալիս  անձնանուններով
1 մեկը
2 երկուսը
3 չորսը
4 բոլորը
20 Ո՞ր բառն է բաց թողած։
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել ․․․․․․․․․․․․․․․․ գագաթին,
Ու անցել։
1 լույս
2 սեգ
3 վես
4 ծեր
21 Ո՞ր բառն է բաց թողած։
Ու էն վիճիտ ջըրերի տակ
Ցույց են տալիս մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը․․․․․․․․․․․․։
1 փառավոր
2 լուսավոր
3 դարավոր
4 բյուրավոր
22 Տրվածներից ո՞րն է համապատասխանում Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքին։
1 Գիքորը բազազ Արտեմի խանութի մոտ տեսնում է իր երկու համագյուղացիներին, որոնք էլ նրան են տալիս տանեցիների ուղարկած նամակը։
2 Իր ճարպկության համար Արտեմը Գիքորին տնից խանութ է տեղափոխում։
3 Բազազի աշակերտ Վասոն շատ է օգնում Գիքորին՝ տիրոջից թաքցնելով նրա արարքները։
4 Հիվանդ Գիքորին Համբոն հիվանդանոցից գյուղ է տանում, սակայն ճանապարհին Գիքորը մահանում է։
23. Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը։
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։
1 «Հայրենիքիս հետ»
2 «Փարվանա»
3 «Անուշ»
4 «Թմկաբերդի առումը»
24 Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։
Ա Հայոց լեռներում
բ Տանում է իրեն վերքերն անհամար
գ Թալանված, ջարդված
դ Սուգի լեռներում
ե Ու հատված-հատված
զ Ոը մեր քարվանը շըփոթ, սոսկահար
1 ե, գ, ա, դ, բ, զ
2 զ, բ, գ, ե, դ, ա
3 բ, զ, ա, դ, գ, ե
4 զ, գ, ե, բ, ա, դ
25 Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժանրային բնութագրումներից որու՞մ սխալ կա։
1 «Քաջ Նազարը» հեքիաթ է, «Գիքորը»՝ պատմվածք։
2 «Թմկաբերդի առումը», «Անուշը» պոեմներ են, «Հայոց վիշտը»՝ բանաստեղծություն։
3 «Փարվանան» բալլադ է, «Գելը»՝ պատմվածք։

4 «Հայրենիքիս հետ»-ը բանաստեղծություն է, «Հոգեհանգիստը»՝ պոեմ։

Комментариев нет:

Отправить комментарий